Կամ Իրանն անձամբ կհանձնի իր ուրանը ԱՄՆ-ին, կամ էլ այն կբռնագրավվի․ Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Իրանի տնօրինության տակ գտնվող հարստացված ուրանի մասին հարցին, նշել է․․․

Մեդվեդև. Իրանը փորձարկել է իր «միջուկային զենքը», այն կոչվում է Հորմուզի նեղուց

Ապրիլի 8-ի գիշերը Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնել են երկշաբաթյա հրադադարի։ Հրադադարից բացի, պայմանը…

Տիկտոկն ու ԿԸՀ-ն ընտրություններին ընդառաջ քննարկել են հնարավոր համագործակցությունը

Տիկտոկի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրել են սոցիալական հարթակի գործիքակազմը և քննարկել հնարավոր համագործակցությունը՝ առաջիկա ընտրություններին…

IRIB. ԱՄՆ-Իրան հրադադարից հետո առաջին նավն անցել է Հորմուզի նեղուցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ օրը հայտարարեց, որ համաձայնել է ևս երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարվածները…

Փեզեշքիանի առաջին մեկնաբանությունը՝ ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ Թեհրանի առաջարկած սկզբունքների վրա հիմնված հրադադարը հնարավոր է դարձել Իրանի ժողովրդի աջակցու…

Աղմկարահույց սկանդալներով ՊԵԿ-ից հեռացված նախկին պաշտոնյան՝ Ուժեղ Հայաստանի ցուցակում

Medianews-ը գրում է․ Աղմկարահույց սկանդալներով ՊԵԿ ից հեռացվածը, ներկայանում է «նոր դեմք» ու գրանցվում Ուժեղ Հայաստանի ցուցակում։

Այսօր նա հանրային դաշտում ներկայացվում է որպես «տնտեսագետ Հայկ Ֆարմանյան», հայտնվել է նոր քաղաքական ճամբարում՝ ներկայանալով որպես «նոր» դեմք և փորձելով տեղավորվել այն ուժի կողքին, որը հայտարարում է «նախկիններից» լիակատար տարանջատման մասին։

Մինչդեռ իրականում նա տարիներ շարունակ եղել է ՊԵԿ մաքսային բլոկի ամենաեկամտաբեր ուղղություններից մեկի ղեկավար։ ֆարմանյանը 2018թ հեղափոխությունից հետո համակարգից հեռացված առաջին պաշտոնյաններից էր։

Փողը և նա Մաքսային համակարգում ընկալվում էին հոմանիշներ։

Ուշագրավ է որ Ֆարմանյանին աշխատանքից ազատել է այսօր մեկ այլ ընդդիմադիր դաշտ տեղափոխված ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբանանին ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ

«Խորապես վշտացած ենք ապրիլի 8-ին Լիբանանին ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և ավելի քան հազար վիրավորների կապակցությամբ»:

Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության «X»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

«Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին՝ դեէսկալացիայի և բոլոր մարտական գործողությունների դադարեցման հույս հայտնելով»,- նշել են գերատեսչությունից:

ՀԺԿ-ն հերքում է ԴՕԿ-ի հետ համագործակցությունը. «Նման բան չի կարող լինել. ընտրություններին չենք մասնակցելու»

ՀԺԿ-ն հերքում է՝ ԴՕԿ կուսակցության
հետ համագործակցության մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը
մեզ հետ զրույցում ասաց, որ այդպիսի բան չի եղել, չի էլ կարող լինել։

Հարցին՝ ի՞նչն է այդ դեպքում
նման հայտարարություններ տարածելու նպատակը, ի պատասխան Գրիգոր Հարությունյանն ասաց.
«Ես չգիտեմ, իրենց հարցրեք, ռեյտի՞նգ եք ուզում բարձրացնել, ի՞նչ եք ուզում արած լինել,
բայց այդպիսի բան չկա, ոչ մի հանդիպում, ոչ մի քննարկում չի եղել, չէր էլ կարող քննարկում
լինել, չէր էլ կարող հանդիպում լինել, որովհետև մեր մոտեցումները լրիվ տարբեր են։ Աստված
իրենց հետ, թող գնան ում հետ ուզում են, ոնց ուզում են, եթերային ինչ լեզվով ուզում
են՝ խոսեն, եթերային էդ լեզուն մեզ համար չի, անձնապես ինձ համար չի»,- ասաց Գրիգոր
Հարությունյանը։

Գրիգոր Հարությունյանը նաև տեղեկացրեց,
որ ՀԺԿ-ն ընտրություններին չի մասնակցելու, և չի քննարկվել որևէ մեկին աջակցելու հարցը։
   
Նրա համար նաև անհասկանալի է
ՀԱԿ-ի պահվածքը, երբ Լևոն Զուրաբյանն իրենց վարչապետի թեկնածուն է, բայց կոչ էին անում
համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջը։

Խոսելով նաև ՀՀԿ-ի՝ ընտրություններին
չմասնակցելու, բայց ընդդիմադիր այլ ուժերին սատարելու վերաբերյալ հայտարարության մասին՝
մեր զրուցակիցն ասաց. «Պապան ոնց ասել է՝ նույն ձևով էլ շարժվում են։ Խաղ է։ Էդ «ինչքան
ուզենք, էնքան կխփենք»-ները հիմա ասում են՝ չենք մասնակցելու, դե մասնակցեք, «խփեք»,
էլի, միշտ խփել եք»,- ընդգծեց Գրիգոր Հարությունյանը։

Ինչ վերաբերում է հարցին, որ
Սամվել Կարապետյանին «Ուժեղ Հայաստանը» փորձում է որպես վարչապետի թեկնածու ներկայացնել,  Գրիգոր Հարությունյանն ասաց, որ ինքը հարգում է
մեր Սահմանադրությունը, մեր ընդունած Ընտրական օրենսգիրքը, և ինքն էլ այն կարծիքին
է, որ ԱԺ պատգամավոր, առավել ևս՝ վարչապետ կամ նախագահ պետք է լինեն միայն ու միայն
ՀՀ քաղաքացիներ, և երկրորդ, երրորդ երկրի քաղաքացին չի կարող մասնակցել. սա սահմանադրական
պահանջ է։

«Թե ինչ հաշվարկ ունեն, թե ոնց
են մտածում, որ պիտի մի հատ անցնեն, հլը մի հատ էլ սահմանադրական փոփոխություն կարողանան
կատարել։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում. ոչ իրենց կողմնակիցները գոնե մի 25 տոկոս է՞լ
չեն հավաքելու։ Այսինքն՝ ժողովրդին խաբելու միջոց է, և հստակ Քոչարյան Ռոբերտի համար
ձայն են հավաքում։ Պապան վերևից ասել է՝ Քոչարյան Ռոբերտի համար ձայներ են հավաքում
նրանք, ովքեր ռուսահպատակ են»,- նշեց Գրիգոր Հարությունյանը։

Խոսելով նաև EVN Report-ի հարցման
արդյունքների մասին, որոնք վկայում են իշխող կուսակցության բարենպաստ տեղաշարժի մասին,
իսկ  ընդդիմադիր կուսակցությունները ձայների
բաշխման հարցում մնում են մասնատված, մեր զրուցակիցն ասաց. «Ես էլ եմ ժողովրդի հետ
շփվում և ասեմ, որ ժողովուրդը լրիվ երես է թեքել ռուսամետներից, իմ տպավորությունն
այդպիսին է, և դա շատ լավ է։ Ընդհանուր առմամբ գոհ են իշխանություններից, բայց դժգոհողներ
էլ կան։ Եվ եթե արևմտամետ ուժերը մի քիչ լուրջ մոտենան, ամբիցիաները թողնեն, իրենք
էլ կարող են բավականին ձայներ հավաքել։ Բայց իմ մոտեցումն է՝ ո՛չ Ռուսաստանը ներկայացնող
ուժերին, հերիք է։ Խաչատուր Աբովյանն ասաց՝ օրհնվի, գլուխը կերան, էս ռուսամետները,
որ վազում են դեպի Ռուսաստան, օրհնում են ցարին, բայց վերջը իրենց համար վատ կլինի,
օրինակները կան»,- հավելեց Գրիգոր Հարությունյանը։

Լիլիթ Թադևոսյան  