Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ


Հայաստան


Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հուլիսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի՝ 1368 քմ մակերեսով հողամասի՝ 2008 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Դատարանը 2026 թվականի մարտի 31-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը:

Նկատի ունենալով, որ առկա է հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հողամասը ձեռք բերող ֆիզիկական անձից հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ (հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ ձեռքբերման պահի դրությամբ)»,- ասված է հաղորդագրությունում:



Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ երեք մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով


Քաղաքականություն


Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել, երկու ոստիկան վիրավորվել են, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները։

Իսրայելի հյուպատոսության տարածքը մշտապես գտնվում է զինված ոստիկանների հսկողության տակ։

Գործակալությունը հայտնում է՝ վկայակոչելով աղբյուրները, որ այս պահին Թուրքիայում իսրայելցի դիվանագետներ չկան՝ ոչ Ստամբուլի հյուպատոսությունում, ոչ էլ Անկարայի դեսպանատանը։



Տոտենհեմն արգելել է Քանյե Ուեսթին համերգ տալ իր մարզադաշտում․ Daily Mail


Ոճ և դեմքեր


Լոնդոնի «Տոտենհեմը» մերժել է ամերիկացի հայտնի ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթին՝ թույլ չտալով նրան ելույթ ունենալ ակումբի տնային մարզադաշտում։ Այս մասին հայտնում է անգլիական Daily Mail պարբերականը։ Աղբյուրի համաձայն՝ ակումբի նման որոշման պատճառն արտիստի հակասեմական հայտարարություններն են, ինչպես նաև «Տոտենհեմի» պատմական կապերը հրեական համայնքի հետ։

Մերժումից հետո ռեփերը հրավեր է ստացել ելույթ ունենալու Wireless Festival-ում, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել և արժանացել կոշտ քննադատության։ Սկանդալի արդյունքում փառատոնի երկու խոշոր հովանավորներ հրաժարվել են համագործակցությունից:

Նախ Pepsi ընկերությունն է հայտարարել հովանավորությունը դադարեցնելու մասին՝ ի նշան բողոքի, որ Ուեսթն ընտրվել է որպես փառատոնի գլխավոր արտիստ: Ժամեր անց նույն քայլին է դիմել նաև Diageo ընկերությունը (որին պատկանում են Guinness, Johnnie Walker և Captain Morgan ապրանքանիշերը):

Ստեղծված իրավիճակին արձագանքել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Նա փառատոնի կազմակերպիչների որոշումն անվանել է «խորապես մտահոգիչ»՝ հավելելով, որ հաշվի առնելով ռեփերի նախկին հակասեմական հայտարարությունները՝ չի բացառվում, որ արգելվի նրա մուտքը Միացյալ Թագավորություն։




Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը


Ոճ և դեմքեր


Իտալիայում 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի դիզայներ Ադրիանո Գոլդշմիդը, ում անվանում էին «դենիմի կնքահայր»։ Diesel բրենդի համահիմնադիրը երկար ժամանակ պայքարում էր ուռուցքային հիվանդության դեմ։ 

Նա հեղաշրջում կատարեց նորաձևության աշխարհում՝ ջինսե հագուստը աշխատանքային համազգեստից վերածելով բարձր նորաձևության անբաժանելի մասի։

Գոլդշմիդի կարիերան սկսվել է 1970-ականների սկզբին, իսկ արդեն 1981 թվականին նա հիմնադրել է Genious Group հարթակը, որը նպաստել է այնպիսի հայտնի բրենդների ստեղծմանը, ինչպիսիք են Diesel-ը և Replay-ը։ 

Նա նաև կանգնած է եղել Gap 1969, AG Adriano Goldschmied և Goldsign ապրանքանիշերի ստեղծման ակունքներում։ Բացի դիզայներական հաջողություններից, նա առաջամարտիկ էր նորաձևության մեջ էկոլոգիական մոտեցումների ներդրման հարցում՝ ակտիվորեն կիրառելով կայուն արտադրության մեթոդներ և նորարարական նյութեր։

Դիզայների գործունեությունը վերջին տասնամյակներում կենտրոնացած էր Լոս Անջելեսում, որտեղ նա զարգացնում էր պրեմիում դասի էկոլոգիական դենիմի արտադրությունը։ 

Նույնիսկ կյանքի վերջին տարիներին նա շարունակում էր համագործակցել առաջատար նորաձևության տների հետ։




Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը


Ոճ և դեմքեր


Իտալիայում 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի դիզայներ Ադրիանո Գոլդշմիդը, ում անվանում էին «դենիմի կնքահայր»։ Diesel բրենդի համահիմնադիրը երկար ժամանակ պայքարում էր ուռուցքային հիվանդության դեմ։ 

Նա հեղաշրջում կատարեց նորաձևության աշխարհում՝ ջինսե հագուստը աշխատանքային համազգեստից վերածելով բարձր նորաձևության անբաժանելի մասի։

Գոլդշմիդի կարիերան սկսվել է 1970-ականների սկզբին, իսկ արդեն 1981 թվականին նա հիմնադրել է Genious Group հարթակը, որը նպաստել է այնպիսի հայտնի բրենդների ստեղծմանը, ինչպիսիք են Diesel-ը և Replay-ը։ 

Նա նաև կանգնած է եղել Gap 1969, AG Adriano Goldschmied և Goldsign ապրանքանիշերի ստեղծման ակունքներում։ Բացի դիզայներական հաջողություններից, նա առաջամարտիկ էր նորաձևության մեջ էկոլոգիական մոտեցումների ներդրման հարցում՝ ակտիվորեն կիրառելով կայուն արտադրության մեթոդներ և նորարարական նյութեր։

Դիզայների գործունեությունը վերջին տասնամյակներում կենտրոնացած էր Լոս Անջելեսում, որտեղ նա զարգացնում էր պրեմիում դասի էկոլոգիական դենիմի արտադրությունը։ 

Նույնիսկ կյանքի վերջին տարիներին նա շարունակում էր համագործակցել առաջատար նորաձևության տների հետ։




NASA-ի կայքում հեռարձակվող կադրում անսպասելիորեն հայտնվել է Nutella-ն


Աշխարհ


«Պատմության ամենամեծ անվճար գովազդը»․ այսպես են միջազգային լրատվամիջոցները որակում Nutella-ի տարայի անսպասելի հայտնվելը Արտեմիս II առաքելության ուղիղ հեռարձակման ժամանակ։ Երբ Օրիոն տիեզերանավը պետք է  է գերազանցեր 52 տարվա ռեկորդը եւ աստղագնացները պետք է հայտնվեին պատմության մեջ առաջին անգամ Երկրից առավելագույն հեռավորության վրա, այդ պահից չորս րոպե առաջ NASA-ի կայքում հեռարձակվող կադրում անսպասելիորեն հայտնվել է Nutella-ն։

Այս թռիչքի հեռարձակումը իրականացվում է ոչ միայն NASA-ի բոլոր հարթակներում, այլեւ Netflix, Apple TV, Amazon Prime, Hulu եւ այլ սթրիմինգային ծառայություններում։

Հեռարձակումը դիտում են միլիոնավոր մարդիկ։ «Մեզ համար մեծ պատիվ է ճանապարհորդել պատմության մեջ ցանկացած կրեմից ավելի հեռու  Մենք ժպիտների տարածումը նոր բարձունքի ենք հասցնում»,- գրեթե անմիջապես արձագանքել է շոկոլադե կրեմ արտադրող ընկերությունը՝ X-ում դնելով տեսագրության այդ պահը։




Հյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, որոշ շրջաններում կանխատեսվում է ձյուն

Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 9-10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

 

Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27մ/վ արագությամբ։

Ո՞ր ակումբների մասին է երազել Սպերցյանը մանկության տարիներին. հայ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը

Հայաստանի ազգային հավաքականի և Ռուսական «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նշել է եվրոպական այն ակումբները, որոնցում մանկուց երազել է հանդես գալ:

«Մանկուց երևի թե կարելի է առանձնացնել «Բարսելոնան»: Կարելի է նշել նաև «Լիվերպուլը»: Իրականում, ժամանակի ընթացքում ես սկսեցի այլ կերպ նայել ֆուտբոլին»,- ասել է Սպերցյանը Corner Football Armenia յութուբյան ալիքին տված հարցազրույցում:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23 տուրից հետո «Կրասնոդարը» վաստակել է 52 միավոր և գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը:

Armsport

Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Մադրիդում ընթացող WTA 125 շարքի մրցաշարի 1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը երկու սեթում՝ 6:4, 7:5 հաշվով, հաղթեց աշխարհի 146-րդ ռակետ, իսպանացի Անդրեա Լազարո Գարսիային։

Այս մասին հայտնում է ՀԹՖ-ի մամուլի ծառայությունը։

1/8 եզրափակիչում Ավանեսյանն այսօր՝ ապրիլի 8-ին, կմրցի աշխարհի 100-րդ ռակետ, բրիտանացի Ֆրանչեսկա Ջոնսի հետ։

Հիշեցնենք, որ որակավորման փուլում Ավանեսյանը հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Սելենա Յանիչևիչին և Եկատերինա Կազիոնովային։

Armsport

Պարզվել է այսօր ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ՊՆ զինծառայողների և վարորդի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Էդվարդ Կարապետյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Սպիտակի քննչական բաժնի ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ այսօր՝ ապրիլի 8-ին, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «DAF» մակնիշի բեռնատարի վարորդի և «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ու մահացածների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բեռնատարը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ալեքսանյանը, իսկ «ՎԱԶ 21014»-ը վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Թաթուլ Տոնոյանը, ինչի հետևանքով վերջինը և նրա ուղևոր, Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարմեն Բաբայանը տեղում մահացել են։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: