Մերձավոր Արևելքում սկսվել է «ոսկե դար». Թրամփ

Ինչպես
արդեն հայտնել ենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով
դադարեցնել Իրանի դեմ հարվածները և վստահեցրել է, որ հրադադարը երկկողմ կլինի:
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը
բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Իսլամաբադում
(Պակիստան): Իրանական կողմը հայտարարել է, որ Միացյալ
Նահանգները ստիպված էր ընդունել Թեհրանի 10-կետանոց առաջարկը, որը ներառում է
պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում իսլամական
դիմադրության դեմ:

Միաժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում սկսվել է «ոսկե
դար»։

Նա
Իրանի հետ ժամանակավոր հրադադարի համաձայնագիրը անվանել է մեծագույն օր և հավելել,
որ Վաշինգտոնը կօգնի լուծել Հորմուզի նեղուցում տրանսպորտային կոլապսը։ Իրանը,
սակայն, ավելի վաղ հայտարարել է, որ կպահպանի Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը
նաև ԱՄՆ-ի հետ հրադադարի ընթացքում։

«Մեզ սպասվում
են բազմաթիվ դրական գործողություններ։ Կստեղծվի հսկայական հարստություն։ Իրանը
կկարողանա սկսել իր վերականգնումը։ Մենք կսկսենք կուտակել բոլոր տեսակի պաշարներ և
պարզապես կլինենք մերձակայքում՝ համոզվելու համար, որ ամեն ինչ ընթանում է այնպես,
ինչպես պետք է»,- գրել է ԱՄՆ նախագահը։

 

 

 

 

 

 

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտում․ վարորդը հոսպիտալացվել է

Ապրիլի 7-ին` ժամը 22։03-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ «Renault» մակնիշի կցորդով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է:

Իրանի դեմ սպառնալիքները անընդունելի են. Հռոմի պապ

Հռոմի պապ Լևոն XIV-ն անընդունելի է համարել Իրանի ժողովրդի հասցեին հնչած սպառնալիքները ԱՄՆ հայտարարություններից հետո։

Նրա խոսքով՝ ամբողջ ժողովրդի դեմ ուղղված նման հայտարարությունները ոչ միայն միջազգային իրավունքի, այլև բարոյականության լուրջ խնդիր են։

Մինչդեռ Դոնալդ Թրամփը ավելի վաղ գրել էր, որ «ամբողջ քաղաքակրթություն կարող է ոչնչանալ մեկ գիշերում»։ Թեհրանը արձագանքել է, որ վճռական պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը իրագործի սպառնալիքները։

Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ճանապարհին 5 մեքենա է բախվել․ կան տուժածներ

Ապրիլի 7-ին` ժամը 20։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «GAZel», «Mercedes-Benz», «Volkswagen», «VAZ» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարին՝ պայմանով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարվածները, եթե Հորմուզի նեղուցը անհապաղ վերաբացվի։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել նավագնացության լիարժեք և անվտանգ վերականգնումը, ինչի դեպքում հնարավոր կլինի հասնել երկկողմանի հրադադարի։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն արդեն հասել է իր հիմնական ռազմական նպատակներին և առաջընթաց է արձանագրել Իրանի հետ երկարաժամկետ համաձայնագրի ուղղությամբ։ Նա նաև հայտնել է, որ Վաշինգտոնը ստացել է Իրանի 10 կետից բաղկացած առաջարկ, որը դիտարկվում է որպես բանակցությունների հիմք։

Նախատեսվող երկշաբաթյա դադարը կարող է հնարավորություն տալ կողմերին վերջնականացնել խաղաղության համաձայնագիրը։

Եղե՛ք զգոն և հետևե՛ք պաշտոնական հաղորդագրություններին․ սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ ապրիլի 8-10-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ։

Կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում մանրամասնել է, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել նման ուժգնության քամին։

«ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման համաձայն՝ նման արագության քամին կարող է զգալի վնասներ պատճառել, այդ թվում՝ կոտրել կամ արմատախիլ անել ծառեր։

Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝

խուսափել բաց տարածքներից, հատկապես այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր,
լինել զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերից,
եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝ հեռու մնալ էլեկտրասյուներից և լուսային սյուներից,
զգուշանալ քամուց թռչող տարբեր առարկաներից։

Եղե՛ք զգոն և հետևե՛ք պաշտոնական հաղորդագրություններին»,- գրել է Ազիզյանը սոցցանցի իր էջում։

Մեղրի գետը մաքրված էր քարերից․ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Մեղրի գետը մաքրված էր քարերից․ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

«էկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ահազանգ էր ստացել Մեղրի համայնքի բնակիչներից, որ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում քարեր են լցվել Մեղրի գետի կիրճ մի քանի հատվածներում՝ փակելով գետի հունը։ Հաշվի առնելով գարնան վարարումները՝ հնարավոր են հեղեղումներ։ Էկոլուրին ուղարկել են լուսանկար, որն արված է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհից՝ Լիճք բնակավայր չհասած հատվածում։

Էկոլուրը մարտի 3-ին ահազանգը փոխանցել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Ի պատասխան տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ Նարեկ Դավթյանը հայտնել է․ «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն այցելել են Մեղրի համայնք, Մեղրի գետի երկայնքով ուսումնասիրություն են կատարել: Այցելության պահին Մեղրի գետը մաքրված էր քարերից»։

Մարտ 26, 2026 at 16:26