ՀԺԿ-ն հերքում է ԴՕԿ-ի հետ համագործակցությունը. «Նման բան չի կարող լինել. ընտրություններին չենք մասնակցելու»

ՀԺԿ-ն հերքում է՝ ԴՕԿ կուսակցության
հետ համագործակցության մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը
մեզ հետ զրույցում ասաց, որ այդպիսի բան չի եղել, չի էլ կարող լինել։

Հարցին՝ ի՞նչն է այդ դեպքում
նման հայտարարություններ տարածելու նպատակը, ի պատասխան Գրիգոր Հարությունյանն ասաց.
«Ես չգիտեմ, իրենց հարցրեք, ռեյտի՞նգ եք ուզում բարձրացնել, ի՞նչ եք ուզում արած լինել,
բայց այդպիսի բան չկա, ոչ մի հանդիպում, ոչ մի քննարկում չի եղել, չէր էլ կարող քննարկում
լինել, չէր էլ կարող հանդիպում լինել, որովհետև մեր մոտեցումները լրիվ տարբեր են։ Աստված
իրենց հետ, թող գնան ում հետ ուզում են, ոնց ուզում են, եթերային ինչ լեզվով ուզում
են՝ խոսեն, եթերային էդ լեզուն մեզ համար չի, անձնապես ինձ համար չի»,- ասաց Գրիգոր
Հարությունյանը։

Գրիգոր Հարությունյանը նաև տեղեկացրեց,
որ ՀԺԿ-ն ընտրություններին չի մասնակցելու, և չի քննարկվել որևէ մեկին աջակցելու հարցը։
   

Նրա համար նաև անհասկանալի է
ՀԱԿ-ի պահվածքը, երբ Լևոն Զուրաբյանն իրենց վարչապետի թեկնածուն է, բայց կոչ էին անում
համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջը։

Խոսելով նաև ՀՀԿ-ի՝ ընտրություններին
չմասնակցելու, բայց ընդդիմադիր այլ ուժերին սատարելու վերաբերյալ հայտարարության մասին՝
մեր զրուցակիցն ասաց. «Պապան ոնց ասել է՝ նույն ձևով էլ շարժվում են։ Խաղ է։ Էդ «ինչքան
ուզենք, էնքան կխփենք»-ները հիմա ասում են՝ չենք մասնակցելու, դե մասնակցեք, «խփեք»,
էլի, միշտ խփել եք»,- ընդգծեց Գրիգոր Հարությունյանը։

Ինչ վերաբերում է հարցին, որ
Սամվել Կարապետյանին «Ուժեղ Հայաստանը» փորձում է որպես վարչապետի թեկնածու ներկայացնել,  Գրիգոր Հարությունյանն ասաց, որ ինքը հարգում է
մեր Սահմանադրությունը, մեր ընդունած Ընտրական օրենսգիրքը, և ինքն էլ այն կարծիքին
է, որ ԱԺ պատգամավոր, առավել ևս՝ վարչապետ կամ նախագահ պետք է լինեն միայն ու միայն
ՀՀ քաղաքացիներ, և երկրորդ, երրորդ երկրի քաղաքացին չի կարող մասնակցել. սա սահմանադրական
պահանջ է։

«Թե ինչ հաշվարկ ունեն, թե ոնց
են մտածում, որ պիտի մի հատ անցնեն, հլը մի հատ էլ սահմանադրական փոփոխություն կարողանան
կատարել։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում. ոչ իրենց կողմնակիցները գոնե մի 25 տոկոս է՞լ
չեն հավաքելու։ Այսինքն՝ ժողովրդին խաբելու միջոց է, և հստակ Քոչարյան Ռոբերտի համար
ձայն են հավաքում։ Պապան վերևից ասել է՝ Քոչարյան Ռոբերտի համար ձայներ են հավաքում
նրանք, ովքեր ռուսահպատակ են»,- նշեց Գրիգոր Հարությունյանը։

Խոսելով նաև EVN Report-ի հարցման
արդյունքների մասին, որոնք վկայում են իշխող կուսակցության բարենպաստ տեղաշարժի մասին,
իսկ  ընդդիմադիր կուսակցությունները ձայների
բաշխման հարցում մնում են մասնատված, մեր զրուցակիցն ասաց. «Ես էլ եմ ժողովրդի հետ
շփվում և ասեմ, որ ժողովուրդը լրիվ երես է թեքել ռուսամետներից, իմ տպավորությունն
այդպիսին է, և դա շատ լավ է։ Ընդհանուր առմամբ գոհ են իշխանություններից, բայց դժգոհողներ
էլ կան։ Եվ եթե արևմտամետ ուժերը մի քիչ լուրջ մոտենան, ամբիցիաները թողնեն, իրենք
էլ կարող են բավականին ձայներ հավաքել։ Բայց իմ մոտեցումն է՝ ո՛չ Ռուսաստանը ներկայացնող
ուժերին, հերիք է։ Խաչատուր Աբովյանն ասաց՝ օրհնվի, գլուխը կերան, էս ռուսամետները,
որ վազում են դեպի Ռուսաստան, օրհնում են ցարին, բայց վերջը իրենց համար վատ կլինի,
օրինակները կան»,- հավելեց Գրիգոր Հարությունյանը։

Լիլիթ Թադևոսյան  

ԱԽ քարտուղարը ավստրիական պատվիրակության հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները

09.04.2026

Հասարակություն

ԱԽ քարտուղարը ավստրիական պատվիրակության հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները

ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհուրդը ստուգել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքը

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստ՝ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Նիստի նպատակն էր տեղում հետևել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին և իրականացնել մշտադիտարկում։

Արտագնա նիստի ընթացքում գիտամեթոդական խորհրդի անդամները, հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետների և կապալառու շինարարական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, ուսումնասիրել են հուշահամալիրի երեք մույթերի վրա իրականացված աշխատանքները՝ որպես ամփոփում նշելով, որ կատարված աշխատանքների արդյունքները գնահատվում բավարար են։

Քննարկման ընթացքում առանձնահատուկ կարևորվել է հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր

Ապրիլի 9-ին՝ ժամը 16:40-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

 

«Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սպանդարյան բնակավայր թույլ ձյուն է տեղում։

 

Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավիատոմսերի փոխհատուցում՝ Մերձավոր Արևելքից վերադարձողներին

Գործադիրը հաստատել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը:

Կարգով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնց Հայաստանի Հանրապետություն վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով և ովքեր Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար ձեռք են բերել նոր ավիատոմսեր կամ կատարել են ավիատոմսերի վճարովի փոփոխություն, Կառավարության կողմից տրամադրվում է մինչև 250.0 հազար դրամ փոխհատուցում՝ յուրաքանչյուր անձի համար:

Սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց կողմից 250.0 հազար դրամից պակաս արժեքով նոր ավիատոմսի գնման դեպքում փոխհատուցումը տրամադրվում է փաստացի վճարված գումարի չափով: Սույն որոշման գործողությունը տարածվում է նաև ուսումնառության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատարի Պետություն, Քուվեյթի Պետություն, Իսրայելի Պետություն մեկնած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների վրա, ովքեր անվտանգային իրավիճակով պայմանավորված 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում վերադարձել են Հայաստանի Հանրապետություն: Փոխհատուցումը ստանալու համար Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (е-request.am) միջոցով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել փոխհատուցման հայտ (այսուհետ՝ հայտ)՝ կցելով փաստաթղթերը:

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 9-ին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի համար՝ նշելով, որ նման այցերը լուրջ խթան են հանդիսանում երկկողմ կապերի ակտիվացման տեսանկյունից:

Քննարկումների առանցքում են եղել երկկողմ և միջխորհրդարանական կապերին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը բարեկամական խմբի անդամների ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 9-ին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի համար՝ նշելով, որ նման այցերը լուրջ խթան են հանդիսանում երկկողմ կապերի ակտիվացման տեսանկյունից:

Քննարկումների առանցքում են եղել երկկողմ և միջխորհրդարանական կապերին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը բարեկամական խմբի անդամների ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին

Վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։

Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցների համար՝ լրացուցիչ կտեղեկացվի։

Ոստիկանությունը հերքում է Սամվել Կարապետյանի հետ կապված հատուկ հանձնարարականի մասին լուրը

Այսօր լրատվամիջոցներից մեկում տարածված տեղեկությունը, թե, իբր, պարեկներին հատուկ հրահանգ է տրվել գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված գործողություններ իրականացնելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանությունը պարզաբանում է, որ ծառայողները բոլոր դեպքերում գործում են օրենքի շրջանակում՝ ապահովելով հասարակական կարգն ու արձանագրելով իրավախախտումները:

«Այսօր լրատվական կայքերից մեկում հոդված էր հրապարակվել, թե իբր «․․․Պարեկներին հրահանգ է իջեցվել՝ գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված՝ շատ աչալուրջ լինել։ Ոստիկանությանը պարտավորեցրել են հերթապահություն իրականացնել Կարապետյանի առաջնորդած ուժի կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ և արձանագրել բոլոր ավտոմեքենաները, որոնք ժամանում են դեպքի վայր, ֆիքսել պետհամարանիշներն ու առիթ գտնել տուգանելու կամ տուգանային հրապարակ տանելու»։

Հարկ ենք համարում պարզաբանել, որ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, այդ թվում պարեկները, մշտապես պետք է «աչալուրջ» լինեն և աչալուրջ են իրավախախտումներ կատարող բոլոր անձանց նկատմամբ։ Ավելին, «․․․կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ․․․» ոստիկանությունը պարտավոր է նաև ապահովել մարդկանց անվտանգությունն ու հասարակական կարգը։ Եվ եթե տրանսպորտային միջոցի վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում, տրանսպորտային միջոցը չի ունենում տեխնիկական զննություն կամ ԱՊՊԱ պայմանագիր, հայտնաբերվում է կանգառ-կայանման խախտում կամ տրանսպորտային միջոցի վրա խախտվում է գովազդի կանոնները, ապա, բնականաբար, ոստիկանության ծառայողները պետք է իրականացնեն, և իրականացնում են օրենքով իրենց վերապահված գործառույթները։

Հավելենք, որ հրապարակման մեջ նշված տրանսպորտային միջոցների վարորդները կատարել են վերոհիշյալ բոլոր իրավախախտումները»,- գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։