Մերձավոր Արևելքում հրադադարը պետք է կիրառվի նաև Լիբանանի վրա. Ֆիդան
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են. «Նախարար Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է։
Կառավարության նիստից հետո նա անցել է համապատասխան բուժզննում և կստանա համապատասխան բուժում՝ ըստ անհրաժեշտության»։

Հետսովետական երկրներում սեւեռուն ուշադրություն կա սեփական պատմության վերաիմաստավորման-վերագնահատմանը։ Այստեղ մեծ դեր է խաղում կինոն։ Ստեղծվում են պատմական գե…
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X-ում ցավակցություն է հայտնել Լիբանանին՝ ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ:
«Խորապես վշտացած ենք ապրիլի 8-ին Լիբանանին ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և ավելի քան հազար վիրավորների կապակցությամբ: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին՝ դեէսկալացիայի և բոլոր մարտական գործողությունների դադարեցման հույս հայտնելով»,- ասված է հրառման մեջ:
Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Իմ Ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառման նպատակն էր բարձրացնել աուտիզմի վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ընդգծել աուտիզմ ունեցող անձանց և նրանց ընտանիքների նկատմամբ ըմբռնման, ընդունման և շարունակական աջակցության կարևորությունը։
Միջոցառումը կրել է «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագիրը՝ փոխանցելով ընդունման, ներառականության, հավասարության և յուրաքանչյուր մարդու՝ հասարակության լիարժեք անդամ լինելու իրավունքի կարևոր ուղերձը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ օրը կարևոր է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունն այս ուղղությամբ հրավիրելու տեսանկյունից. «Մեզ համար առանձնակի կարևոր է, որպեսզի առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ցանկացած երեխա ընդգրկված լինի կրթության մեջ, ունենա հավասար հնարավորություններ, սոցիալիզացիայի պայմաններ: Այս ուղղությամբ պետությունը բավական մեծ ջանքեր է գործադրում թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական ոլորտներում: Մասնագիտացված կառույցները ևս շատ կարևոր են, և պետությունը ֆինանսավորում է դրանց գործունեության որոշակի հատվածը: Մասնագիտացված ծառայությունները օգնում են, որպեսզի երեխաները ստանան լրացուցիչ մանկավարժահոգեբանական աջակցություն, հաղթահարեն տարբեր ոլորտներում առկա դժվարությունները և ավելի պատրաստ լինեն հասարակությանն ինտեգրմանը»:
Օրվա շրջանակում կազմակերպվել է ցուցահանդես-վաճառք, որի ընթացքում ներկայացվել են «Իմ ուղին» կենտրոնի սաների ստեղծագործությունները՝ գեղանկարչություն, դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքներ: Հաստատության սաները հայտնի երաժիշտների հետ հանդես են եկել նաև համերգային կատարումներով՝ արվեստը դարձնելով հավասար հնարավորությունների և փոխըմբռնման լեզու։
Հավաքագրված ողջ հասույթը կուղղվի կենտրոնի սաների տրանսպորտային ծախսերի ապահովմանը։ Կարևոր է ընդգծել, որ կենտրոնի բոլոր սաները ստանում են անվճար թերապիաներ և անհրաժեշտ այլ ծառայությունները։
Միջոցառմանը մասնակցել է նաև TherapyLake հայ-ամերիկյան ընկերությունը, որը շուրջ 5 տարի զբաղվում է աուտիզմի ոլորտին ուղղված ծրագրային ապահովմամբ և թվայնացմամբ։
Միջոցառումը կազմակերպել են «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ն և ծրագրի գործընկեր «Side by Side» ներառական կրթական հասարակական կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Մշակույթն իմ ուղին» ծրագրի շրջանակում:

Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը։ Գագիկ Ծառուկյան Մանուկյան Լիանա Ռոստոմյան Հրաչյա Արման Աբովյան Միքայել Մելքումյան Տոնոյան Իվետա Ստեփանյան…
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունները։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկօրյա այցով ժամանել է Հարավային Կորեա, որտեղ նախատեսվում է հանդիպում նախագահ Լի Չժե Մյոնի հետ, մասնակցություն տնտեսական ֆորումի և ընթրիք քեյ-փոփ աստղերի և ֆիլմարտադրողների հետ:
Սա Մակրոնի առաջին այցն է Կորեայի Հանրապետություն 2017 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր:
Սեուլ ժամանելուց առաջ Մակրոնը կնոջ հետ հանդիպել է Ճապոնիայի կայսեր և կայսրուհու հետ՝ եզրափակելով եռօրյա այցը Տոկիո: Մակրոնն ավելի վաղ բանակցություններ էր վարել Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ: Կողմերը մի շարք համաձայնագրեր են ստորագրել:
«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության խստացման մասին։
Նրա խոսքով՝ Հայաստանը, իբր, ամբողջությամբ չի պահպանում ԵԱՏՄ-ի պահանջները՝ Եվրամիությունից միության շուկա ապրանքների պարզեցված մուտքի տրամադրման հարցում։
Պաշտոնյայի պնդմամբ՝ Հայաստանից մատակարարվող ապրանքների ծավալն ու տեսականին կասկածներ են առաջացնում դրանց իրական ծագման վերաբերյալ: