Խաչատուրյանը հապշտապ ստորագրել է դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումն արգելող օրենքը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացին ՀՀ ՔԿ քննիչի օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ հրապարակել է նրա իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ, ինչպես նաև հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ կատարել է խուլիգանություն:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ անձն իր վերաբերյալ ՔԿ համապատասխան քննչական վարչության քննիչի կողմից քննված և 2024 թվականի մայիսի 31-ին կայացված կարճման որոշման կապակցությամբ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, իր անձնական ֆեյսբուքյան էջի սոցիալական բաց հարթակում խոսելով հիշյալ քրեական վարույթի մասին, անպարկեշտ արտահայտություններ ու հայհոյանքներ է հնչեցրել քննիչի և նրա ընտանիքի անդամների հասցեին՝ այդ կերպ հրապարակայնորեն նսեմացնելով պետական ծառայողի պատիվն ու արժանապատվությունը, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից, իսկ բարոյական ու իրավական նորմերի նկատմամբ՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք:
Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են իրավասու դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում՝ մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվում է պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ (այդ թվում՝ փրփրապլաստից պատրաստված) արտադրանք հանդիսացող տարաների ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների առկայությունը կամ վաճառքը:




2026 թվականի մարտի 25-ին Ազգային ժողովն ընդունեց այս ապրանքների առկայությունը կամ վաճառքն արգելող «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։ Կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 30 պատգամավոր։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն օրենսդրական փաթեթի ընդունման առթիվ Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանի համար ունի ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական և տնտեսական կարևոր նշանակություն։ COP17-ի նախաշեմին այս նախաձեռնությունը հնարավորություն կտա մեր երկրին հանդես գալ որպես պատասխանատու պետություն, որը հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին»։









Այս օրենսդրական նախաձեռնության մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն Էկոլուրի հետ զրույցում ասաց․ «Պլաստիկը ոչ միայն շրջակա միջավայրն է աղտոտում, այլ նաև սննդային շղթայի միջոցով անցում է մարդու օրգանիզմ։ Դա է պատճառը, որ այս քաղաքականությունն է տարվում։ Մարդկանց մոտ տպավորություն է, որ մենք ինչ-որ մի բան ուղղակի ուզում ենք արգելել, բայց ոչ, արգելքն ինքնանպատակ չէ։ Դա արվում է հանուն շրջակա միջավայրի պահպանության և մարդու առողջության»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից արգելվեց առևտրի կետերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։ «Մինչև 50 միկրոնի շեմն առաջարկվել է որպես միջանկյալ լուծում, որպեսզի արտադրողներն էլ վերապրոֆիլավորվեն։ Իրազեկվել էր, որ հաջորդ փուլը պետք է լինի ամբողջական արգելքը», – ասաց Լուսինե Ավետիսյանը։
Օրենքի պահանջի կատարման վերահսկողությունն իրականացնելու են և՛ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և՛ տեղական ինքնակառավարման մարմինները։ «Օրենքի պահանջը խախտելու համար սահմանված է տուգանք։ Առաջին անգամ խախտելու դեպքում՝ նախազգուշացում, դրանից հետո արդեն 100-150 հազար դրամ տուգանք է սահմանված։ Վերահսկողությունն իրականացվելու է դիտարկման ձևով։ Այսինքն, ցանկացած պահի տեսչական մարմնի աշխատակիցը կարող է մտնել և ստուգում իրականացնել։ Արգելվելու է անգամ խանութում այդ ապրանքի առկայությունը։ Եթե նույնիսկ ասեն՝ չենք վաճառում, չպետք է այդպես լինի», – ասաց Լուսինե Ավետիսյանը։
Այս օրենսդրական փաթեթի ընդունումը չի նշանակում, որ պլաստիկն ընդհանրապես դուրս կգա մեր կյանքից, այդպիսի թյուրըմբռնում կա հասարակության որոշակի շրջանակներում։ Շրջանառության մեջ կմնան պլաստիկ շշերը, կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաները, կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերը, առանց որոնց հնարավոր չէ սննդամթերքի որոշ տեսակներ վաճառել։ Արգելված չեն աղբի համար երկրորդային հումքից արտադրված պարկերը։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:
Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։
Մարտ 27, 2026 at 18:18

2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ Այս մասին հիշեցնում է ՀՀ կենտրոնական բանկը։ «Ինչ…
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այս տարի պայմանավորված է հիմնականում կլիմայական փոփոխություններով և տեղումների աճով․ Oragir.News-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։
«Այս տարի ունենք լուրջ կլիմայական փոփոխությունների արտացոլում Հայաստանում, և սա միայն Հայաստանի մասին չէ։ Սա գլոբալ գործընթաց է։ Մենք տեսնում ենք՝ աշխարհի տարբեր երկրներում ջրհեղեղներ են, մեծ քանակությամբ տեղումներ են լինում՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Լատինական Ամերիկայում։ Հայաստանը ևս դրա ազդեցության տակ է»,- նշեց Ադամյանը։
Նրա խոսքով՝ հենց տեղումների առատությունն է պատճառը, որ Սևանա լճի մակարդակը 2026 թվականի մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է շուրջ 1սմ-ով։
«Եթե նայենք հիդրոմետ ծառայության տվյալները, կտեսնենք, որ այս տարվա տեղումները Հայաստանի պայմանների համար բավականին շատ են։ Սա է հիմնական պատճառը, որ Սևանի մակարդակը բարձրացել է։ Բացի այդ, այս պահին գյուղատնտեսական նպատակներով մեծ ծավալի ջրաբացթողումներ չեն արվում, որովհետև տեղումները բավարար են և դեռ սպասվում են ամբողջ ապրիլ ամսին»,– ասաց նա։
Անդրադառնալով անցած տարվա ցածր մակարդակին՝ բնապահպանը նշեց․
«Անցյալ տարի ավելի սուր ձմեռ ենք ունեցել, տեղումները քիչ են եղել, և միաժամանակ գյուղատնտեսության համար մեծ քանակությամբ ջուր է բաց թողնվել։ Այդ հարցը նույնիսկ Ազգային ժողովում էր քննարկվում։ Տարիներ շարունակ խոսվում է, որ Սևանից պետք է հնարավորինս քիչ ջուր բաց թողնել, նույնիսկ կան տեսակետներ, որ որոշ տարիներ ընդհանրապես պետք է դադարեցնել ջրառը, որպեսզի էկոլոգիական վիճակը վերականգնվի»։
Ադամյանի խոսքով՝ այս տարվա բարձրացումը բացառապես բնական գործոններով է պայմանավորված․
«Սա բնական գործընթաց է։ Որևէ հատուկ միջամտություն չի եղել, որ Սևանի մակարդակը բարձրացնեն։ Բնությունն ինքն է իր գործը անում։ Բայց չի կարելի բացառել, որ մյուս տարի կարող է հակառակ իրավիճակը լինել՝ բարձր ջերմաստիճան և տեղումների պակաս»։
Խոսելով Սևանի մակարդակի բարձրացման ազդեցության մասին՝ Ադամյանը նշեց, որ այն ընդհանուր առմամբ դրական է․
«Երբ Սևանի մակարդակը բարձրանում է, ձկնապաշարները շատանում են, ջրի ջերմաստիճանը իջնում է, ջուրը դառնում է ավելի սառնորակ։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ ջրիմուռների մեծ քանակություն կար, բայց հիմա, եթե ջերմաստիճանը իջնում է և ձկան պաշարները ավելանում են, այդ վտանգը նվազում է։ Լիովին չի վերանում, բայց նվազում է»։
Հիշեցնենք՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի մարտի 23-ից ապրիլի 5-ը։ Այդու՝ Սևանա լճի մակարդակը 2026 թվականի մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.29 մ, որն անցյալ տարվա ապրիլի 5-ի մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 7 սմ-ով։
Կայացավ «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը