Ռուսական նավթից և միջուկային վառելիքից հրաժարվելու ժամկետները դեռ հստակ չեն. Եվրահանձնաժողով

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ շարունակում է աշխատանքը ռուսական էներգակիրներից, այդ թվում՝ նավթից և միջուկային վառելիքից փուլ առ փուլ հրաժարվելու ուղղությամբ, սակայն չի սահմանել նոր օրենսդրական առաջարկների, այդ թվում՝ նավթի վերաբերյալ սպասվող պլանի հրապարակման ժամկետները:

Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է էներգետիկայի հարցերով ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Աննա-Կայսա Իտկոնենը:

«Ես չունեմ ամսաթիվ, թե երբ կներկայացվեն այդ առաջարկները», — հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ հավելելով, որ աշխատանքները շարունակվում են, և դրանց ընդունման քաղաքական կամքը պահպանվում է:

Ըստ նրա՝ արդեն իսկ գործում են միջոցներ ռուսական գազից և Հեղուկացված բնական գազից (ՀԲԳ) կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, իսկ հետագա քայլերը կտարածվեն նավթի և միջուկային ոլորտի վրա: Միևնույն ժամանակ, նա չի հաստատել փաթեթի հրապարակման հնարավորությունը ապրիլի 15-ին՝ չնայած ԵՄ անդամ առանձին երկրների նախարարների հայտարարություններին:

Առանձին կերպով ԵՀ ներկայացուցիչը հաստատել է այսպես կոչված «էներգետիկ գործիքակազմի» (toolbox) նախապատրաստումը՝ Իրանում պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով էներգիայի բարձր գներին արձագանքելու համար: Փաստաթուղթը մշակման փուլում է, իսկ հրապարակման ժամկետները դեռևս չեն հստակեցվել:

Քննարկվող փաթեթի շրջանակներում դիտարկվում են էլեկտրաէներգիայի գների կառուցվածքի, ցանցային սակագների և ածխածնային գնագոյացման հարցերը: Եվրահանձնաժողովն ընդգծում է, որ միջոցառումները պետք է լինեն «համակարգված, ժամանակին և թիրախային» և չպետք է ուժեղացնեն գնաճը կամ ավելացնեն ԵՄ երկրների բյուջեների դեֆիցիտը:

Իտկոնենի խոսքով՝ հանձնաժողովն ուշադիր հետևում է վառելիքի, այդ թվում՝ դիզելային վառելիքի և ավիացիոն կերոսինի մատակարարումների իրավիճակին, սակայն չի ծրագրում բաշխման կենտրոնացված մեխանիզմների ներդրում:

Ի՞նչն է հերքում Լիանա Պետրոսյանը եւ ի՞նչ անելիք ունի «Հրապարակը»


Մարտի 20-ին մենք հրապարակել ենք «Հրապարակ». Արցախն ատող Փաշինյանը կռիվ է տալիս արցախցիների քվեի համար» վերնագրով հոդվածը ( /1b28c73689855a10802f78cfac26a1d5)…

Վերջին գիշերը Իրանի համար․ Թրամփը որոշեց․․․


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա և երբեք չի վերականգնվի»։ «Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հա…

Վերջին գիշերը Իրանի համար․ Թրամփը որոշեց․․․


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա և երբեք չի վերականգնվի»։ «Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հա…

2018-ից հետո իշխանության եկածներն էլ ավելի ապականեցին եղածն ու ստրկացրին քննիչ-դատախազ-դատավորներին


Մի պահ պատկերացրեք` ուժեղ և ինքնուրույն դատական համակարգ ունենայինք: Պատկերացնու՞մ եք ինչքան կհեշտանար ամեն ինչ և ինչքան լավ երկիր կդառնայինք: Ոչ մի վարչապետ…