ՄԻՊ-ը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն չհայտարարված այցի արդյունքները

Կոչ-հայտարարություն Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով՝ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքի 26 երկրներից ժամանած ավ…

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ձախողմանը և իրանական նավահանգիստներն արգելափակելու ԱՄՆ-ի սպառնալիքին: Ավե…
Պատմության մեջ առաջին անգամ Ավստրալիայի զինված ուժերը կին կղեկավարի․ գրում է Reuters գործակալությունը։
Գեներալ-լեյտենանտ Սյուզան Քոյլը հուլիսին կդառնա բանակի գլխավոր հրամանատար․ նա կփոխարինի գեներալ-լեյտենանտ Սայմոն Սթյուարտին։
55-ամյա Քոյլի նշանակումը տեղի է ունենում երկրի զինված ուժերում կին սպաների թիվը մեծացնելու ջանքերի շրջանակում։
«Հուլիսից մենք կունենանք Ավստրալիայի բանակի 125-ամյա պատմության մեջ առաջին կին բանակի հրամանատարը», – ասել է վարչապետ Էնթոնի Ալբանեզը։
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-23:00-ն կդադարեցվի ք.Մեծամոր 1-ին թաղամասի ջրամատակարարումը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու պատճառով վարորդների հետ միջադեպերին։
«Ունեցել ենք մի քանի միջադեպ, մեկ կոնկրետ տհաճ միջադեպ, երբ վերածվել է կռվի, հարձակվել են վարորդի վրա։ Երեք անձ ձերբակալվել է, չորրորդն էլ անցնում է այդ գործով։ Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս։
Եվ իրականում վարորդների նկատմամբ ոտնձգությունը անհատի, անձի նկատմամբ ոտնձգություն չէ, դա ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, ամբողջ համակարգի նկատմամբ, և ուզում եմ բոլորն իմանան, առաջին հերթին՝ վարորդները, որ մենք նրանց կողքին կանգնած ենք»։
Նա նշել է, որ ուղեվարձը չվճարելը ամոթալի երևույթ է. «Այս երևույթը պետք է լինի պախարակելի, պետք է լինի ամոթալի և որևէ մեկը չպետք է իրեն թույլ տա՝ տրանսպորտից օգտվելիս չվճարել, քանի որ ինքը բեռ է մեր բոլորի վզին, ձեր վզին՝ սիրելի երևանցիներ, ովքեր պարտաճանաչ վճարում եք։ Իրենք շաբաթական երկու նոր ավտոբուսի չափ չեն վճարում»։
Ըստ քաղաքապետի՝ այս ամենը չպետք է հանդուրժել. «Ի՞նչ իրավունք ունի մարդը, որ տրանսպորտի համար չվճարի ու մի հատ էլ հերոսացնի»։
Նա նաև շեշտել է. «Շաբաթական մոտ 70-80 մլն դրամի չվճարում ունենք։ Սա նշանակում է, որ շաբաթը երկու նոր ավտոբուս կարող էինք գնել այդ չվճարողների հաշվին»։