«Ուրախ ավտոբուսի» «պասաժիրները» չեն մասնակցել միջոցառմանը. «Հրապարակ»
Ավստրալիայում 13-ամյա աղջիկը մեղադրվում է 109 հանցագործություն կատարելու համար․ գրում է The Age-ը։
Մեղադրանքները ներառում են գողություն, մեքենայի առևանգում և հեծանվորդի դիտավորյալ վրաերթ։ Դեպքից երեք րոպե անց դեռահասը Google-ում որոնել է վրաերթի և փախուստի համար նախատեսված ազատազրկման պատժաչափը և նաև հետաքրքրվել, թե որտեղ են ապրում հրեաները, որպեսզի կարողանա հետապնդել նրանց։
Ամենալուրջ հանցագործություններից մեկը տեղի է ունեցել մարտի 30-ին։ Մելբուռնի արվարձանում աղջիկը գողացված մեքենայով փորձել է հարվածել հեծանվորդին․ երկար հետապնդումներից հետո մեքենայով հարվածել է նրան։
Քննիչները նշում են, որ աղջիկը տառապում է «հիմար հայտնիությամբ» և շատ է ուրախանում իր հանցագործությունների համար գրված լրատվական հոդվածների և սոցիալական ցանցերում դիտումների քանակով։
Աղջկա պաշտպանական կողմը պահանջել է գրավի դիմաց ազատ արձակել, սակայն դատարանը մերժել է․ նա կալանքի տակ է։

Նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ չի տրվել, սակայն Փաշինյանն իր թիմով օգտագործելով պետական միջոցները՝ ամեն շաբաթ մեծ շքախմբով, անվտանգության աշ…