«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ սպառնում են դուրս գալ աշխատանքից. Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 20-ին, Shamshyan.com-ին դիմած ավտոբուսի վարորդը, ով աշխատանքը չկորցնելու մտավախությամբ նախընտրեց մնալ անանուն, ներկայացրեց համակարգի ներսում տիրող աղետալի իրավիճակը և հայտնեց վարորդների տեսակետը՝ հաճախակի դարձած վթարների վերաբերյալ։Ըստ վարորդի՝ իրենց սկսել են պարզապես շահագործել՝ անտեսելով աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր նորմերը։ Շաբաթական 40 ժամվա փոխարեն վարորդներն աշխատում են օր ու մեջ, սակայն այդ մեկ աշխատանքային օրը տևում է սարսափելի երկար՝ 18-ից 20 ժամ։

Առավոտյան ժամը 5-ից սկսվող հերթափոխն ավարտվում է միայն գիշերվա ժամը 1-ին, ինչի հետևանքով վարորդները, հատկապես տարիքով տղամարդիկ, մշտական գերհոգնածության մեջ են և երբեմն պարզապես քնում են ղեկին։ Սա է այն հիմնական պատճառը, որը հանգեցնում է ծանր հետևանքներով վթարների, սակայն համակարգում տիրող «տուպիկային» վիճակը թույլ չի տալիս բարձրաձայնել խնդրի մասին։Վարորդների բողոքներին ի պատասխան հաճախ հնչում է նույն պայմանը՝ կա՛մ համակերպվել, կա՛մ թողնել աշխատանքը։

Մարդիկ ստիպված են քշել ու վտանգել սեփական ու ուրիշների կյանքը, քանի որ կանգնած են օրվա հացը վաստակելու խնդրի առաջ։ Իրավիճակն ավելի է բարդացել նոր վճարային համակարգի ներդրմամբ, որի հետ կապված ողջ պատասխանատվությունն ու հոգսը կրկին ընկել է վարորդների ուսերին։ Ավելին, ցանկացած վթարի դեպքում նյութական վնասի ծախսերը նույնպես թողնվում են վարորդի վրա։ Այսօր վարորդները խնդրում և պահանջում են կարգավորել աշխատանքային պայմանները, որպեսզի հնարավորություն ունենան արժանապատիվ աշխատելու, իսկ հակառակ դեպքում պատրաստ են բոլորով դուրս գալ աշխատանքից։

Ավիավթար ԱՄՆ-ում․ ինքնաթիռն ընկել է բնակելի տան բակը


Ավիավթար է տեղի ունեցել Միացյալ Նահանգներում։ Թեթեւ շարժիչավոր ինքնաթիռն ընկել է Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի բակերից մեկը։ Այս մասին հայտնում է CBS News-ը։…

Միրզոյանը բելգիացի գործընկերոջ հետ քննարկել է Հարավային Կովկասի «նոր իրողությունները»

Միրզոյանը բելգիացի գործընկերոջ հետ քննարկել է Հարավային Կովկասի «նոր իրողությունները»

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 21-ին ժամը 09:00-ից մինչև ապրիլի 22-ի ժամը 09:00-ն կդադարեցվի Աճանան, Նորաշենիկ ,Սյունիք գյուղերի, Գաղթականների, ք.Կապան, Շահումյան փողոցի ջրամատակարարումը:

Ապրիլի 20-ին ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 18:00-ն կդադարեցվի ք.Մեծամոր 2 Թաղամասի ջրամատակարարումը:

Ապրիլի 21-ին ժամը 07:00- 12:00-ն կդադարեցվի ք.Եղվարդ Երեվանյան փողոցի ջրամատակարարումը:

Մեթամֆետամին և կաթուցիչներ. ձերբակալվել են երեք քաղաքացիներ


Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելո…

Մեթամֆետամին և կաթուցիչներ. ձերբակալվել են երեք քաղաքացիներ


Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելո…

Հունգարիայի ապագա վարչապետը Զելենսկուն կոչ է արել չընթանալ շանտաժի ճանապարհով

Ավելի վաղ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ «Դրուժբա» խողովակաշարով նավթի փոխադրումը կարող է երկուշաբթի վերսկսվել, սակայն դա դեռ տեղի չի ունեցել…

ՌԴ-ում հեռակա ձերբակալեն ՎՏԲ բանկի նախկին փոխնախագահ Տեր-Ավանեսովին․ հետախուզման մեջ է


Մոսկվայի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է ՎՏԲ բանկի նախկին ավագ փոխնախագահ Ալեքսանդր Տեր-Ավանեսովին՝ խարդախության մեղադրանքով, նրա նկատմամբ միջազգային հետ…