ՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր


Հարեվաններ


Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման ալ Մուլլային, դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Մարիա Զալյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության երկրորդ քարտուղար Տաթևիկ Մկրտչյանին։ 

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության, Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ կենդանի կենդանիների, կենդանական ծագման և գյուղատնտեսական մթերքների արտահանման ընթացակարգերի պարզեցման, երկու երկրների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման վերաբերյալ հարցերը։

Դեսպան Նարիման ալ Մուլլան, ընդգծելով, որ վերջին տարիներին ԱՄԷ-ն դարձել է հայկական ապրանքների արտահանման համար կարևոր և աճող շուկա և բարձր գնատահելով հայկական գյուղմթերքի որակը, կարևորեց երկու երկրների լիազոր մարմինների աշխատակիցների փոխադարձ այցերի, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, ինչպես նաև աշխատանքային խմբի ստեղծումը, որը կզբաղվի ոլորտային համագործակցության շրջանակներում նախաձեռնված աշխատանքների իրականացմամբ։

Հանդիպման ավարտին կողմերը, անդրադառնալով համագործակցության զարգացման խթանման, ներմուծման և արտահանման ժամանակ առևտրի դյուրացման գործընթացներին առնչվող հարցերին, պայմանավորվածություն ձեռք բերեցին առավել հաճախ կազմակերպել համանման քննարկումներ ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով։



«Դատաստանի օրվա Ռադիոկայան» ՈւՎԲ-76-ը երկու նոր գաղտնագրված հաղորդագրություն է փոխանցել

Նախորդ անգամ կայանը հաղորդագրություն էր հրապարակել մարտի 30-ին․․․

ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալին


Քաղաքականություն


Ապրիլի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեին:

ԱԽ քարտուղարը ողջունել է տիկին Պլեպիտեի այցը Հայաստան՝ ընդգծելով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության շարունակական և զարգացող դինամիկան:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի, տարածաշրջանային զարգացումների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:



Dubai Mall-ի և Mall of the Emirates-ի այցելուների թիվը նվազել է Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով․Reuters

Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Դուբայում և Աբու Դաբիում կրճատվել է եվրոպական բրենդների վաճառքը գրում է Reuters գործակալությունը։

Մարտին բրենդները հայտնել են վաճառքի 30–50% անկման մասին Mall of the Emirates-ում՝ Դուբայի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ:

Նշվում է, որ Mall of the Emirates-ում, որտեղ տեղակայված են Louis Vuitton-ը և Dior-ը, Gucci-ն, Cartier-ն, Chanel-ը և Rolex-ը, ինչպես նաև փակ լեռնադահուկային հանգստավայր և առողջարանային կենտրոն, մարտին այցելուների թիվը նվազել է 15%-ով։

Զբոսաշրջիկների շրջանում հայտնի Dubai Mall-ում այցելուների թիվը նվազել է մոտ 50%-ով, ինչը վկայում է վաճառքի հնարավոր ավելի մեծ անկման մասին։

Վարդան Ղուկասյանի պաշտպանները միջնորդեցին նրա խափանման միջոց կալանքը փոխել գրավով

Հանրային մեղադրողը, սակայն, հայտարարեց, որ համաձայն չէ պաշտպանների հետ…

Քաղաքական ուժերից դեռ ոչ մեկը փաստաթղթեր չի ներկայացրել ԿԸՀ

Այս ժամկետի ավարտից հետո ընտրապայքարի մասնակից հանդիսացող կուսակցությունները և անհատ թեկնածուները, կարող են միայն ինքնաբացարկ հայտնել…

Ո՞վ է Ջրային կոմիտեին 7 մլն դրամի խորհուրդ տալու


Ջրային կոմիտեն մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել մի ֆիզիկական անձի` Նազիկ Սահակյանի հետ` խորհրդատվական ծառայություն ստանալու նպատակով։…

ՔՊ–ն որոշել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ առաջադրել Արուսյակ Ջուլհակյանին

Խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ Պետական և իրավական հարցերի մշտական…