Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. վարչապետը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական քննություն։ ՓՄՁ-ն վաղը» խորագրով քննարկմանը: Միջոցառումը կազմակերպվել է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» աջակցությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՓՄՁ Ասոցիացիայի խորհրդի անդամ, Ասոցիացիայի մարզային գրասենյակների ղեկավարներ և անդամներ, ՓՄՁ ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է բոլորին Հարկ վճարողի օրվա առիթով, կարևորել այս առանցքային գործոնը պետություն և տնտեսվարող հարաբերությունների համատեքստում: «Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն, կա հարկ՝ կան հարցեր, որոնք լուծված են կամ լուծվում են, չկա հարկ՝ ուրեմն ոչ մի հարց չի լուծվում: Հետևաբար, ընդհանուր առմամբ, մեր ընկալումն այդ տրամաբանության մեջ է և այն տրամաբանության մեջ, որ հարկային քաղաքականությունը պետք է մարդկանց խթանի, որպեսզի նրանք ավելի շատ արդյունք գեներացնեն և ավելի շատ հարկ վճարեն, որովհետև եթե դա տեղի չունենա, նշանակում է, որ զարգացում տեղի չի ունենում»,- ասել է վարչապետը։

Խոսելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետության մեջ որևէ տնտեսական հարաբերություն չի ստացվի, եթե հարկի նկատմամբ վերաբերմունքը չփոխվի, քանի որ այն պատմական ընկալումը, որ հարկը հարստահարելու միջոց է և պետությունը ճնշելու միջոց է, պետք է հաղթահարվի: Այս համատեքստում, երկրի ղեկավարը խոսել է հարկային համակարգը ճիշտ ներկայացնելու կարևորության մասին, քանի որ վերջին փոփոխություններով լայն հնարավորություններ են ստեղծվել, հարկային դրույքաչափից նվազեցումներ են իրականացվել մինչև 1%, 1,5%՝ կապված ոլորտից:

Երկրի ղեկավարն ընդգծել է՝ պետք է ինստիտուցիոնալ որոշակի համակարգ մտածել, օրինակ՝ փոքր և միջին բիզնեսը շահերի պաշտպանության կազմակերպություն ունենա: Վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել այդ կազմակերպությանը փոքր և միջին բիզնեսի համաֆինանսավորմամբ: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ արդյունքում աշխատանքը համակարգված կլինի, բոլոր նախարարությունները, կառույցները կիմանան, որ դա է աշխատելու ինստիտուցիոնալ խողովակը, այսինքն՝ կլինի ինստիտուտ, որը պետական չէ, բայց ըստ էության պետության կողմից նաև համաֆինանսավորվում է. «Ձևավորվում է մի օղակ, որի պարտականությունն է Կառավարության հետ աշխատելը, հարցերը հավաքել բերելը»:

Հաջորդիվ քննարկվել են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, հարկային վարչարարությանը շարունակական բարելավմանը, օժանդակության գործիքակազմերին, ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանը վերաբերող հարցեր։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննարկվել են 2027-29 թթ․ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2027-ի բյուջետային հայտի նախագծերը

ՀՀ վարչապետի՝ 2025 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N8-Ա որոշմամբ հաստատված համապատասխան ժամանակացույցի շրջանակներում, սահմանված կարգով նախապես հրապարակված հայտարարության համաձայն, 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2027 թվականի բյուջետային հայտի նախագծերը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկելու նպատակով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2027 թվականի համար նախատեսվող բյուջետային հայտում ներառված հիմնական ծրագրին ու դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող միջոցառումներին և դրանց կատարման արդյունքը բնութագրող՝ կանխատեսվող արդյունքային ցուցանիշներին։

Անդրադառնալով հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերը նմանօրինակ ձևաչափով քննարկելու կարևորությանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանն ընդգծել է, որ կառույցն իր գործունեության մեջ առաջնորդվում է թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներով՝ այս համատեքստում հատկապես կարևորելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ շարունակական հանդիպումներն ու շփումները։ Կոմիտեի նախագահի տեղակալն իր խոսքում կարևորել է բյուջետային գործընթացը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկելուն ուղղված՝ պետական քաղաքականության այս առաջնահերթությունը, որի արդյունքում տվյալ ասպարեզում կայացվող որոշումներում հնարավոր է դառնում ապահովել հանրության շրջանում ձևավորվող կարծիքներն ու դիրքորոշումները։

Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը ներկայացրել է 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով պետական բյուջեից ակնկալվող ֆինանսական միջոցների չափաքանակները, մանրամասնել ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացման նպատակով առաջարկվող ծախսային ուղղությունները։ Կոմիտեի գլխավոր քարտուղարը մանրամասնել է ըստ տարիների նախատեսվող բյուջետային հատկացումների համամասնությունների տրամաբանությունը և վերջինի հիմքում դրված գերակայությունները։

Հանդիպման շրջանակներում համակողմանիորեն անդրադարձ է կատարվել 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2027 թվականի բյուջետային հայտի հիմքում դիտարկվող արդյունքային ցուցանիշներին, որոնց ցանկում, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչների, պարբերաբար ներառվում են նաև քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկները: 

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանն իր գոհունակությունն է հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի և քաղհասարակության միջև համագործակցության, ինչպես նաև դրա շրջանակներում կառուցողական քննարկումներ ունենալու համար՝ ընդգծելով, որ բյուջետային քննարկումների տարբեր փուլերում Կոմիտեն շարունակաբար կարևորել է հիշյալ հասարակական կազմակերպության կողմից ներկայացրած առաջարկները՝ դրանց մի մասը ներառելով արդյունքային ցուցանիշների հատվածում:

Անկարան Եվրոպայի հետ քննարկում է եվրոպական անվտանգության համակարգից ԱՄՆ դուրս գալու հարցը. Ֆիդան

Անկարան
Եվրոպայի հետ քննարկում է եվրոպական անվտանգության համակարգից ԱՄՆ-ի դուրս գալու
հարցը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Թուրքիայի
ԱԳ նախարարը նշել է, որ Վաշինգտոնը այլևս չի ցանկանում իրեն ծանրաբեռնել
միջազգային համակարգի խնդիրներով։

«Ուստի
ճգնաժամերի խորացումից և լարվածության նոր գոտիների ստեղծումից խուսափելու համար
անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել։ Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն մեզ համար կարևոր
համակարգեր են։ Մենք քննարկում ենք, թե ինչպես կարող ենք կառավարել դա, եթե ԱՄՆ-ն
դուրս գա եվրոպական անվտանգության համակարգից, ինչպես կարող ենք մեղմել
հետևանքները»,- հավելել է Ֆիդանը։

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից հօգուտ պետության բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 12 անշարժ գույք, որոնցից 3-ը գտնվում է Երևան քաղաքում, 1-ը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, իսկ 8-ը՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում.
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 10 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 957 միլիոն 64 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.
  • 18 միլիոն 316 հազար դրամ, որը չի հիմնավորվում Մխիթար Զաքարյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից հօգուտ պետության բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից հօգուտ պետության բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ

Նետած աղբի հարցը այլ ձև պետք է լուծվի․ շաբաթօրյակ՝ «ակտիվ քաղաքացիներ»-ի հետ

Երևանի քաղաքապետարանը «Գրին Գրին» բնապահպանական կազմակերպության
հետ համատեղ  այսօր անցկացր
եց շաբաթօրյակ Հրազդանի կիրճում։
Շաբաթօրյակին մասնակցում էին նաև Երևանի դպրոցներից մեկի աշակերտները։

Շաբաթօրյակից հետո հենց Հրազդանի կիրճում անցկացվեց միջոցառում,
որի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 
շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնեց
«Ակտիվ քաղաքացի» հարթակի 7 ամենաակտիվ քաղաքացիներին,
ո
րոնք հավելվածն օգտագործելով՝ արձանագրում
են տարբեր խնդիրներ, և քաղաքապետարանի վարչական շրջանների ու ՀՈԱԿ-ների աշխատակիցների,
որոնք ամենաակտիվն են եղել խնդիրների լուծման հարցում։

Քանի որ Հրազդանի կիրճում աղբն
այսօր հավաքել են թիմերով, միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև մրցույթ։

«Հուսով եմ, որ գալու է այն օրը,
երբ մենք էս տեսակ շաբաթօրյակների կարիք չենք ունենալու։ Բայց քանի դեռ մեր վարքաբանական
կանոնների մեջ շատ խորքային փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ աղբի թափման տեսանկյունից,
այսինքն՝ շարունակում ենք թափել աղբն ամենուր և ամեն տեղ, մենք դեռևս նմանատիպ միջոցառումներ
իրականացնելու ենք, որով հիշեցնելու ենք՝ սիրելի երևանցիներ, այս աղբը գեներացնում
ենք մենք, և ուղղակի ժամանակն է եկել մտածելու այն մասին, որ միգուցե  դա չանենք»,- նշեց Տիգրան Ավինյանը։

Քանի որ Հրազդան գետը միայն Երևանով
չի հոսում, Տիգրան Ավինյանը կոչ արեց երևանցիներին, հրազդանցիներին և առհասարակ ՀՀ
բոլոր քաղաքացիներին՝ գետերում աղբ չթափել։

«Սիրելի երևանցիներ, սիրելի հրազդանցիներ,
ՀՀ սիրելի բոլոր քաղաքացիներ, մեր գետերը, մեր կանաչ տարածքները աղբավայրեր չեն, էդտեղ
աղբ նետել պետք չէ, որովհետև այդ աղբը գալիս կուտակվում է  և բնապահպանական մեծ խնդիրներ առաջացնում։ Եվ ես
ձեզ խնդրում եմ, հորդորում եմ, որ այդ երևույթից հրաժարվենք, որը կարծում եմ՝ շատ ամոթալի
բան է և առհասարակ չարժի իրականացնել, որովհետև դրանից հետո մենք ստիպված ենք իրականացնել
էս տեսակ շաբաթօրյակներ, որտեղ որ դպրոցական երեխաները հավաքում են ձեր նետած աղբը»,-
ասաց Երևանի քաղաքապետը։

Նշենք, որ կառավարությունն արդեն
հաստատել է Հրազդանի կիրճում  հանգստի գոտի
կառուցելու մասին նախագիծը։ Ծրագիրը ներառում է կիրճի բարեկարգման ընդհանուր ծրագիր,
նոր լանդշաֆտ և ճարտարապետական լուծումներ, հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ,
սպորտային միջոցառումների անցկացման հարթակներ, կինոդիտման վայր, ինչպես նաև սրճարան,
որը կիրճում կդառնա սոցիալական շփումների կենտրոն։

Տիգրան Ավինյանի խոսքով՝  ծրագիրը վեց տարվա է և մի քանի օրից արդեն փաստացի
սպորտային հատվածից կսկսվի  իրականացվել։

Նշենք նաև, որ միջոցառման ժամանակ
ներկայացվեց Հրազդանի կիրճի և Երևանյան լճի բարեկարգման հայեցակարգերը, ինչպես նաև
տեղի ունեցավ վերամշակված նյութերից ստեղծված արվեստի գործերի ցուցահանդես:

Ի դեպ,  այս միջոցառումից հետո ծառատունկ է իրականացվել
Դավիթ Անհաղթի այգում, որով ամփոփվել է գարնանային ծառատունկը և մոտավորապես 1000 նոր
ծառերով համալրվել Երևան քաղաքը։

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան   

 Սոնա Մանուկյան

Ազատ Մինասյան

Իրանը կրկին արգելափակել է Հորմուզի նեղուցը

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ
Հորմուզի նեղուցը կրկին գտնվում է երկրի զինված ուժերի «խիստ կառավարման և
վերահսկողության տակ», հաղորդում է Associated Press-ը։

Իրանի զինված ուժերի միասնական
հրամանատարությունը իր հայտարարության մեջ նախազգուշացրել է, որ կխոչընդոտի
Հորմուզի նեղուցով նավագնացությանը, քանի դեռ Միացյալ Նահանգները շրջափակում է
իրանական նավահանգիստները։

Այն մասին, որ Միացյալ Նահանգները
կշարունակի շրջափակել իրանական նավահանգիստները, նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Իրանը
համաձայնություն չկնքի Միացյալ Նահանգների հետ, ի թիվս այլոց՝ նաև Թեհրանի միջուկային
ծրագրի վերաբերյալ։