Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց

2015 թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ու Ֆրանսիայի Անտոնի քաղաքի միջև ստորագրվել է քույրացման արձանագրություն, իսկ այսօր՝ ապրիլի 18-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Անտոնի քաղաքում Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոցի բացման պաշտոնական արարողությանը՝ տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։

 

Միջոցառմանը ելութներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը, Անտոնիի քաղաքապետ Օդ Նոդե-Լանգլուան, փոխքաղաքապետ Վիսսամ Նեհմեն և քաղաքային խորհրդի անդամ Լինդա Էլ Մեզուեդը:

 

Արարողությանը մասնակցել են նաև Ֆրանսիայի կառավարության խոսնակ, էներգետիկայի հարցերով լիազոր նախարար Մոդ Բրեժոնը, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ։

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը


Քաղաքականություն


Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները:

Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերին, այդ թվում՝ Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:

Հաստատվել է հետագա կառուցողական փոխգործակցության հարցում Ռուսաստանի և Թուրքիայի փոխադարձ ձգտումը ճգնաժամային իրավիճակների կարգավորման համար արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Քննարկվել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության հիմնական խնդիրները:

Հաստատվել է առաջիկա շփումների ժամանակացույցը։



Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է՝ ամպրոպ


Հայաստան


Երևան քաղաքում ապրիլի 18-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ը ժամանակ առ ժամանակ, 23-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին՝ ինտենսիվ։ 

Ապրիլի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 23-ի ցերեկը առանձին շրջաններում, 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է՝ ամպրոպ։

Ապրիլի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 20-21-ը տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։

Ապրիլի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 19-20-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5աստիճանով, 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։



Ուկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին


Քաղաքականություն


Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի մի քանի նավթավերամշակման գործարանների: Վաղ առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սամարայի մարզի Նովոկույբիշևի նավթավերամշակման գործարանին: Խոշոր հրդեհ է բռնկվել: Բնակիչները հայտնել են քաղաքի արևելյան և հյուսիսային շրջաններում պայթյունների մասին:

Ավելի ուշ անօդաչու թռչող սարքով ևս մեկ հարված է հասցվել Սամարայի շրջանի Սիզրանի նավթավերամշակման գործարանին:

ԱԹՍ-ի թիրախ է դարձել նաև Կրասնոդարի երկրամասի Տիխորեցկի նավթաբազան, այնտեղ բռնկված հրդեհը մարելու համար ներգրավվել են ավելի քան 200 հրշեջ և տասնյակ միավոր հատուկ տեխնիկա:

Լենինգրադի մարզում էլ հարձակման է ենթարկվել Բալթյան Վիսոցկ նավահանգիստը, որտեղ գտնվում է «Լուկօյլ» ընկերության տերմինալը, որտեղից արտահանվում է նավթամթերք։

Ռուսաստանն էլ 219 դրոն է արձակել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ։ Ուկրաինական հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել կամ խոցել է դրանցից 190-ը: Արձանագրվել են հարվածներ երկրում 17 օբյեկտի, ևս 9 վայրում ընկել են խոցված սարքերի բեկորները։



«Ռոսատոմն» Իրանին առաջարկել է օգնել հարստացված ուրանը երկրից դուրս բերելու հարցում

«Ռոսատոմի» գլխավոր տնօրենն առաջարկել է օգնել Իրանին հարստացված ուրանը երկրից դուրս բերելու հարցում…

Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայան


Ավտո


Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված` ժամը 08․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան բնակավայր տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Մասնավորապես, երթի մասնակից անձանց համար երթևեկությունը կթույլատրվի միայն ուղիղ, իսկ մյուս անձանց համար՝ միայն աջ ուղղությամբ, այնուհետև երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ երթևեկելի գոտիով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է հետևել ժամանակավոր ճանապարհային նշաններին և վահանակներին։

«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ապրիլի 19-ին՝ ժամը 8:00-14:00-ը, նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրությունում:



«Փաշինյանի իշխանության գալուց հետո իր մանկության ընկերները, եղբորորդին, աներձագը պաշտոն ստացան»․ Արմեն Հովասափյան

«Փաշինյանի իշխանության գալուց հետո իր մանկության ընկերները, եղբորորդին, աներձագը պաշտոն ստացան»․ Արմեն Հովասափյան

«Ի դեպ՝ ընկերներ ունենալու և նրանց պաշտոն նշանակելու հետ կապված։
     Եթե տեղյակ չեք՝ ասեմ, որ էսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե՝ «ոչ մեկը չի կարող ասել, թե ես իմ ընկերներին կամ բարեկամներին պաշտոն եմ նշանակել, կամ գործ տվել․ ինչի՞ ես ընկերներ չունե՞մ»։
     Հիմա ասեմ․ Փաշինյանի իշխանություն գալուց հետո վերջինիս ընկեր համարվող Վահե Ղազարյանը նշանակվեց ոստիկանապետ, ապա ՆԳ նախարար, նրա մանկության ընկերներ Ղալումյան եղբայրները՝ Հայկը (նաև քավոր) և Վահեն նշանակվեցին՝ Իջևանի քաղաքապետ, պատգամավոր, հիմա էլ Տավուշի մարզպետ։
     Եթե Ղազարյանը համակարգի մարդ էր ու կարող է արդարանալ, թե երկարամյա ծառայությունն է հաշվի առել, ապա հավելեմ, որ Ղալումյան եղբայրները երբեք պետական պաշտոն, մինչև Փաշինյանի գալը, չեն ունեցել։
     Փաշինյանի եղբորորդի Սիփանը նախորդ գումարման ԱԺ պատգամավոր էր, դե իսկ լեգենդար աներձագի մասին, թերևս, չարժե անդրառանալ։
     Հ.գ. Անգլերեն «սովորացրած» Մակունցն էլ՝ ձեզ փեշքեշ»: