Փաշինյանը վախեցնում է պատերազմով, իսկ Ալիևը չի փոխում իր հռետորաբանությունը
Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք խափանման միջոցը պետք է վերացվի։ Որևէ տրամաբանություն չկա այն երկարաձգելու. դատական նիստում հայտարարել է Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Եթե պետք լինի Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության համար ավելացնել գրավի չափը, մենք պատրաստ ենք»,- ասել է Վարդևանյանը։
Ապրիլի 15-ին դատախազն իր հերթին միջնորդություն էր ներկայացրել 3 ամսով երկարաձգելու Սամվել Կարապետյանի տնային կալանքը։
Հիշեցնենք՝ 2025-ի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշում էր կայացվել։ Նրա խափանման միջոցը 4 միլիարդ դրամ գրավի դիմաց փոխվել էր տնային կալանքի։

Լարված իրավիճակ. Վաղինակ Ղազարյանի ճակատից արյուն է հոսում
Տնային կալանքը պետք է վերացվի, մենք գրավի չափի նվազման պնդում չենք անում․ Արամ ՎարդևանյանԱՊՐ 17, 2026 10:49

Ինչպես արդեն հայտնել ենք, Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է՝ քաղաքացիների և ոստիկանների միջև առաջացած քաշքշոցների հետևանքով։ Տեղում նկատվե…
«Հրապարակ» թերթը գրում է ․ Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկա ամիսներին 25-օրյա վարժական հավաքներն ավելի ինտենսիվ են կազմակերպվելու:
Նախընտրական այս փուլում ծանուցագրեր են ստանալու քաղաքականապես ակտիվ բազմաթիվ երիտասարդներ։ Ըստ որոշ լուրերի, զինկոմիսարիատներին մարզպետների, թաղապետերի կողմից ցուցակներ են փոխանցվել՝ հատկապես ընդդիմադիր ուժերին հարող երիտասարդների անուններով, որպեսզի նրանց ծանուցագրեր ուղարկվեն, եւ վարժական հավաքների հրավիրվեն: Իմաստը հասկանալի է, որ հնարավորինս շատ ակտիվ մարդիկ կտրվեն նախընտրական գործընթացներից ու պայքարից։
«Հրապարակ» թերթը գրում է ․ Մեր տեղեկություններով, իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել, որոնք պետք է մասնակցեն նախընտրական անցուդարձին՝ ոչ միայն ներսից ինֆորմացիոն արտահոսքեր ապահովելու, այլեւ քրեական գործընթացներում քաղաքական մրցակիցների դեմ գործելու, ցուցմունքներ տալու նպատակով:
Իշխանական մեր աղբյուրներից պարզեցինք, որ իշխանությունը ներդրված գործակալներ ունի թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմերում։ Պատահական չէ, որ նախօրեին Արտաշատի կառույցից ձերբակալված մեկ տասնյակից ավելի անձանց մոտ կեսը ցուցմունքներ է տվել իբր կաշառք վերցնելու վերաբերյալ։