Երևանի տրանսպորտը. ինչպե՞ս վատթարացնել առանց այդ էլ սարսափելի վիճակը

Եվ ահա նորից՝ դռներից կախված ուղևորներ, հրմշտոց, կանգառներում կիլոմետրանոց հերթեր ու մեղավոր վարորդներ…

Ծանրորդ՝ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Ծանրորդ՝ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
     71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը պոկում վարժությունում բարձրացրեց 146 կգ ու 150 կգ: Այս վարժությունում Սահակյանն առաջինն էր: Հրում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրեց 180 կգ: Այս վարժությունում նա երրորդն էր:
     Երկամարտի 330 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Լիբանանի հարավում Հիսուսի արձանը կոտրած իսրայելցի զինվորը կհեռացվի ծառայությունից և կպատժվի. ՑԱԽԱԼ

Ըստ ՑԱԽԱԼ-ի տվյալների՝ վանդալիզմի ակտը լուսանկարած զինվորը նույնպես նմանատիպ պատիժ կկրի…

«Apple-ի տնօրենը զանգել էր` հետույքս համբուրելու». Թրամփ

«Apple-ի տնօրենը զանգել էր` հետույքս համբուրելու». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Apple-ի` հեռացող գործադիր տնօրեն Թիմ Քուքին անվանել է «անհավանական տղա», որի կարիերան «գրեթե անգերազանցելի է» և համեմատել է նրան ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի հետ։ Նա այս ամենը գրել է Truth Social-ում։

Քաղաքական գործիչը նշել է, որ եթե Ջոբսը «այդքան վաղ չմահանար և ղեկավարեր ընկերությունը Թիմի փոխարեն, ընկերությունը, անկասկած, հաջողակ կլիներ, բայց, անկասկած, ոչ այն չափով, որին հասել է Թիմի ղեկավարության ներքո»։

Թրամփը նաև պատմել է իրենց հանդիպման մասին, որը, իբր, սկսվել է Քուքի զանգով իր առաջին ժամկետի սկզբում։ «Նա բավականին լուրջ խնդիր ուներ, որը միայն ես՝ որպես նախագահ, կարող էի լուծել։ Երբ զանգ ստացա, ասացի. «Վա՜յ, Թիմ Apple-ն է զանգում, ի՜նչ հետաքրքիր է»։ Ես շատ տպավորված էի ինքս ինձնով, քանի որ Apple-ի գործադիր տնօրենը զանգահարում է ինձ` հետույքս համբուրելու համար»,- գրել է Թրամփը։ Նա պնդել է, որ խնդիրը լուծել է «արագ և արդյունավետ», ինչը նշանավորել է «երկար և շատ լավ հարաբերությունների» սկիզբը։ Թրամփը պնդում է, որ տարիների ընթացքում Քուքին օգնել է 3-4 անգամ։ «Նա զանգահարում է ինձ, ես օգնում եմ նրան, բայց ոչ միշտ, քանի որ նա երբեմն չափազանց համառ է, և նա արագորեն ավարտում է աշխատանքը՝ առանց մեկ կոպեկ ծախսելու այս շատ թանկ՝ միլիոնավոր դոլարներ արժող խորհրդատուների վրա, ովքեր երբեմն աշխատում են, իսկ երբեմն՝ ոչ»,- գրել է նախագահը։ Նա Քուքին անվանել է «զարմանալի մենեջեր և առաջնորդ», որը «զանգահարում է, օգնություն է ստանում և արդյունքներ է ստանում»։ Թրամփի գրառումը արձագանք էր այն լուրին, որ Թիմ Քուքը հեռանում է Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնից՝ 15 տարի ղեկավարելուց հետո։ Սեպտեմբերի 1-ին նրան կհաջորդի Ջոն Տերնուսն՝ ապարատային ճարտարագիտության ավագ փոխնախագահը և ընկերության անդամը 2001 թվականից։ Քուքը կդառնա տնօրենների խորհրդի գործադիր նախագահ և, ըստ Apple-ի հայտարարության, կշարունակի «համագործակցել աշխարհի քաղաքականություն մշակողների հետ», այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախագահի։

Պաշտոնի անցումը միաձայն հաստատվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից։ Apple-ի գործադիր տնօրենը բացատրել է, որ անցումը «մտածված, երկարաժամկետ իրավահաջորդության պլանավորման գործընթացի» արդյունք է։ Քուքի պաշտոնավարման ընթացքում Apple-ի շուկայական կապիտալիզացիան աճել է ավելի քան 11 անգամ՝ հասնելով գրեթե 4 տրիլիոն դոլարի: Հեռանալուց մեկ տարի առաջ նա թողարկեց Vision Pro խառը իրականության ականջակալը:

Իսրայելը վերացրել է Իրանի կողմից «միջուկային հոլոքոստի» սպառնալիքը․ Նեթանյահու

Իսրայելը վերացրել է Իրանի կողմից «միջուկային հոլոքոստի» սպառնալիքը․ Նեթանյահու

ՀՀ-ում ոստիկանության բարեփոխումներն ուժի համաչափության վերաբերյալ մտահոգությունները չփարատեցին. Amnesty International

«Չնայած ոստիկանության կողմից ուժի անօրինական կիրառման բազմաթիվ ապացույցներին, հետագայում քրեական գործեր են հարուցվել միայն ցուցարարների (ընդհանուր առմամբ 16 հոգու), այլ ոչ թե ոստիկանության աշխատակիցների դեմ»,- նշել են կազմակերպությունում…

Մարդու իրավունքների պաշտպանի լռությունն ու անհետևողականությունը պարզապես անընդունելի են. Ռոբերտ Ամստերդամ

Ռուբեն Վարդանյանը պարզապես նամակ չի ուղարկել բանտից, այլ, իր կամքից անկախ, բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը. գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Անհավանական է՝ Բաքվի բանտում անօրինական պահվող Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով ու նրանց ընտանիքների իրավունքներով, քան Հայաստանի պաշտոնական կառույցները: Ինչպե՞ս կարող են տնտեսական հարցերը լինել օրակարգում, իսկ սեփական քաղաքացիների կյանքն ու արժանապատվությունը՝ ոչ: Մարդու իրավունքների պաշտպանի լռությունն ու անհետևողականությունը պարզապես անընդունելի են: Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ: Պետության առաջնային պարտականությունը սեփական քաղաքացու պաշտպանությունն է, և այդ պարտավորությունից խուսափելը պարզապես դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ։ Լիովին պաշտպանում եմ Ռուբենի պահանջը. ժամանակն է վերջ դնել դատարկ խոսելուն և անցնել գործի»,- գրել է նա։

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը հայտնի է․ փաստաբան

Տարբեր հետազոտություններ է անցնում ՝ նյարդաբանից մինչև․ իր գլխապտույտներն էլի կան, նախօրեին մայրը ստիպված էր եղել նորից շտապօգնություն կանչել…

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը հայտնի է․ փաստաբան

Տարբեր հետազոտություններ է անցնում ՝ նյարդաբանից մինչև․ իր գլխապտույտներն էլի կան, նախօրեին մայրը ստիպված էր եղել նորից շտապօգնություն կանչել…