57 մլն ուղևոր և նոր ուղղություններ. Հայաստանը կապվում է Լոնդոնի, Ղազախստանի և Եվրոպայի հետ

Հայաստանի ավիացիոն ոլորտում սպասվում են ռազմավարական նշանակության նորություններ, որոնցից ամենաառանցքայինը Երևան-Լոնդոն-Երևան ուղիղ չվերթի մեկնարկն է և Ղազախստանի ու եվրոպական այլ…

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ձախողակ Իտալիան խլում է Իրանի իրավունքը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլոբալ գործընկերության հարցերով հատուկ դեսպանորդ Պաոլո Զամպոլին առաջարկել է ՖԻՖԱ-ին, որ Իտալիան փոխարինի Իրանին ԱՄՆ-ում կայանալիք 2…

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ձախողակ Իտալիան խլում է Իրանի իրավունքը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլոբալ գործընկերության հարցերով հատուկ դեսպանորդ Պաոլո Զամպոլին առաջարկել է ՖԻՖԱ-ին, որ Իտալիան փոխարինի Իրանին ԱՄՆ-ում կայանալիք 2…

16 տարեկանը լրացածների համար նույնականացման քարտը կլինի պարտադիր. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

16 տարեկանը լրացածների համար նույնականացման քարտը կլինի պարտադիր. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը. ՀՅԴ

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը. ՀՅԴ

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել այս ձևաչափով փետրվարին կայացած նախորդ հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումներին:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է արտաքին միջավայրում Հայաստանի Հանրապետության շահերի առաջմղման, բալանսավորված ու բալանսավորման քաղաքականության տրամաբանությամբ գործընկերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված ջանքերին, մարտահրավերների և դրանց հասցեագրման հարցում առկա մոտեցումներին:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ապաշրջափակման ու տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման ընթացքը, հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին:

Մտքեր են փոխանակվել ռազմավարական գործընկերությունների զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: ՀՀ-ԵՄ դինամիկ զարգացող գործընկերության համատեքստում անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին։

Ընդգծվել է ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավների հաղթահարման գործում պետության և քաղաքացիական հասարակության միջև ակտիվ երկխոսության, ինչպես նաև համախոհ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության կարևորությունը:

Հարցուպատասխանի ժամանակ նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում: 

Հարավային Կորեայում օդաչուն լուսանկարվելու փորձի ժամանակ վնասել է կործանիչը

Օդաչուն հեռացվել է ծառայությունից և զրկվել ռազմական ինքնաթիռներ վարելու իրավունքից․․․

«Պետք է «Զվարթնոց»-ում և սահմանային անցակետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն»․ Նիկոլ Փաշինյան

«Պետք է «Զվարթնոց»-ում և սահմանային անցակետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն»․ Նիկոլ Փաշինյան

«Այն պահից, երբ կենսաչափական անձնագրերը ՀՀ-ում կսկսեն թողարկվել՝ պլյուս-մինուս մի քիչ կարճ ժամանակ, մենք պետք է «Զվարթնոց» օդանավակայանում և սահմանային անցման բոլոր կետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն, այսինքն՝ երբ ՀՀ քաղաքացին կենսաչափական անձնագիրը սկան է անում, և արդեն առանց որևէ սահմանապահ ծառայության հետ կոնտակտի ուղղակի ելումուտ է անում ՀՀ-ում»,-Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ համակարգը հնարավոր է ընդլայնել նաև այլ երկրներում, եթե երկկողմ պայմանագրերով երկրները համաձայնեն բազաների որոշակի փոխանակման, որպեսզի ՀՀ քաղաքացիների անձնագրերը ճանաչվեն նաև այլ երկրներում:

«Կենսաչափական անձնագրերի կարևոր առանձնահատկություններից մեկն է, որ դրա կեղծման հավանականությունը, չեմ ուզում ասել՝ անհնար է, բայց տասնյակ անգամներով նվազում է»,- ընդգծեց Փաշինյանը։