
Ըստ մամուլի հրապարակումների, քրեական վարույթի շրջանակներում ձերբակալել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախկին նախարար Արտեմ Ասատրյանին այն նույն գործի շրջանակներում, ինչ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին։

Ի պաշտպանություն հոգևոր արժեքների՝ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է մեկնարկել։ Ակցիայի մասնակիցները սև հագուստով են։ «Փնտրվում է սատանա թ․666։ Մականունը՝ Նիկոլ, հատ…
ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ապրիլի 8-ին ձեռք բերված երկշաբաթյա զինադադարի մասին համաձայնությունից վեց ժամ անց Հորմուզի նեղուցում իրավիճակը մնում է լարված, չկա նավագնացության ակտիվություն։ CNN-ը, հղում անելով փորձագետների կարծիքներին, հաղորդում է, որ կենսականորեն կարևոր ջրային այս ուղիով անցումը վերսկսելուց առաջ նավերը դրական ազդակների կարիք ունեն։
«Հրադադարն անհրաժեշտ առաջին քայլ է, բայց դա չի նշանակում, որ առևտրային նավագնացությունը նեղուցում անմիջապես կվերադառնա բնականոն հուն», – ամերիկյան հեռուստաալիքին ասել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին սպա և նավագնացության փորձագետ Չարլի Բրաունը։ Նա հավելել է, որ նախքան նավեր նեղուց ուղարկելը նավատերերը սպասում են ծովային անվտանգության ծառայություններից պաշտոնական խորհրդատվության։ Եթե առաջին նավերը Հորմուզի նեղուցով իրենց անցումը հաջողությամբ ավարտեն, դա կլինի «իրական ազդանշան», մյուսները կհետևեն նրանց, ասել է Բրաունը։
Մինչդեռ, ծովային ընկերությունները զգուշավոր են և սպասում են Իրանի զինված ուժերի հետ համակարգմանը։
ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի համաձայնագիրը ներառում է առաջարկ, որը թույլ է տալիս Իրանին և Օմանին տարանցիկ վճարներ գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, հաղորդում է Associated Press-ը։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն երկու շաբաթով կդադարեցնի «Իրանի վրա հարձակումները»՝ պայմանով, որ նույն ժամանակահատվածում կապահովվի նավերի անարգել անցում Հորմուզի նեղուցով։

ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 373.92 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.1830 դրամով։ Դոլարի վաճառքի միջին գինը՝ 378.61 դրամ է: Փոխանակման…

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Երմեկ Կոշերբաևի ընդլայնված կազմով հանդիպումը։ Տեղեկատվությունը տ…