Թրամփն ակնարկել Է ՆԱՏՕ-ի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին

Ոչ ոք, այդ թվում՝ հիասթափեցնող ՆԱՏՕ-ն, ոչինչ չի հասկանում, քանի դեռ նրա վրա ճնշում չի գործադրվում․․․

Ուղեվարձի վճարումները վերահսկողի թափուր հաստիքներ՝ քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հայտարարել է թափուր հաստիքների համալրման մասին՝ հանրային տրանսպորտում ուղեվարձի վճարումները…

Կնոջ ներքին ուժն է հիմքը, որի վրա կառուցվում է կյանքը. «Կյանքս» ֆիլմի պրեմիերան՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լիբանանի դեմ Իսրայելի վերսկսված ագրեսիան հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտում է. Փեզեշքիան

Նման գործողությունները վկայում են խաբեության և պարտավորությունները չկատարելու մասին․․․

Հարավային Կորեայում փնտրում են կենդանաբանական այգուց փախած գայլին

Հարավային Կորեայում երեկվանից որոնում են 1.5 միլիոն բնակչություն ունեցող Դեջոն քաղաքի կենդանաբանական այգուց փախած գայլին․ գրում է The Guardian-ը։

Քաղաքի հրշեջ-փրկարար ծառայության պաշտոնյան հայտնել է, որ որոնողական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ հրշեջներ, ոստիկաններ և զինվորականներ։

Կենդանաբանական այգու մոտակայքում գտնվող դպրոցը փակվել է՝ անվտանգության նկատառումներով։

Թմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթ

Հայաստան

Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապրիլի 2-ին ձերբակալվել է մայրաքաղաքի բնակիչ 35-ամյա տղամարդը՝ թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։ Նրա «Ֆորդ» ավտոմեքենայից և անձնական խուզարկությունից հայտնաբերվել են մոտ 38 գրամ մարիխուանա՝ 19 փաթեթով։

«Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 2-ին։ Ժամը 17․25-ին, Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքում, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին տեղափոխվեց մայրաքաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդ։

Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք և կնիքվեց, իսկ տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, ընդհանուր մոտ ութ գրամ զանգվածով չորս փաթեթ, որն ըստ նրա՝ մարիխուանա է։ Նա հայտնեց նաև, որ վեց փաթեթ արդեն տեղադրել է տարբեր տեղեր։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, ապրիլի 7-ին խուզարկվեց տղամարդու վարած «Ֆորդը»․ շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվեց նույն դեղնականաչավուն զանգվածով 15 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը մոտ 30 գրամ էր։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։