«Ուժեղ Հայաստան»-ը անլրջության մասին է․ «ուժեղի» անվան տակ թույլերն են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական
ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ
են ստացվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին
ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն
իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող
ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի
կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց
տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության
մատուցում։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ։ Դիտարկմանը,
որ այս մարդիկ դեռ շարունակում են իրենց արատավոր բարքերը, պատգամավորն ասաց
«Ես կարծում եմ, որ ոչ
թե այս մարդիկ դեռ շարունակում են իրենց արատավոր բարքերը, այլ  իրենք ուրիշ կերպ չեն էլ պատկերացնում իրենց գործունեությունը։
Եվ սրանից առաջ էլ էր նման դեպք բացահայտվել՝ այլ ուժի հետ կապված, Էջմիածնի ընտրությունների
հետ կապված, նորից Հակակոռուպցիոն կոմիտեն էր հայտարարություն տարածել, նորից ձայնագրություն
էր դրված, իհարկե դա անցած ընտրությունների վերաբերյալ էր, սակայն իմաստը նույնն է:
Կան մարդիկ, որոնք շարունակում են նույն գործունեությունը ծավալել՝ առանց հասկանալու,
որ ընտրակաշառք ստանալը, առաջարկելը, ընդհանրապես նյութապես շահագրգռելը ընտրությունների
ժամանակ, քարոզարշավային շրջանակներում կամ ընդհանրապես ընտրությունների հետ կապված
քրեորեն պատժելի արարք է»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ մարդիկ շարունակում
են մնալ անուղղելի, նման արարք են կատարում, հետո սկսում են տարբեր պատճառաբանություններով
հանդես գալ՝ ասելով, որ կին են, անչափահաս են, տարատեսակ սոցիալական բաներ են մեջբերում,
թե այս մարդիկ ինչու չպիտի պատասխանատվության ենթարկվեն՝ առանց հասկանալու, որ մարդկանց
նյութապես շահագրգռելը չի հարցնում՝ ով է դա, ինչ է դա, մեծ է, փոքր է, երիտասարդ է։

Ի հավելումն նա ասաց, որ ուժեղ
անվան տակ միայն թույլերը կարող են նման գործունեություն ծավալել։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

«Ուժեղ Հայաստան»-ը անլրջության մասին է․ «ուժեղի» անվան տակ թույլերն են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական
ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ
են ստացվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին
ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն
իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող
ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի
կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց
տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության
մատուցում։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ։ Դիտարկմանը,
որ այս մարդիկ դեռ շարունակում են իրենց արատավոր բարքերը, պատգամավորն ասաց
«Ես կարծում եմ, որ ոչ
թե այս մարդիկ դեռ շարունակում են իրենց արատավոր բարքերը, այլ  իրենք ուրիշ կերպ չեն էլ պատկերացնում իրենց գործունեությունը։
Եվ սրանից առաջ էլ էր նման դեպք բացահայտվել՝ այլ ուժի հետ կապված, Էջմիածնի ընտրությունների
հետ կապված, նորից Հակակոռուպցիոն կոմիտեն էր հայտարարություն տարածել, նորից ձայնագրություն
էր դրված, իհարկե դա անցած ընտրությունների վերաբերյալ էր, սակայն իմաստը նույնն է:
Կան մարդիկ, որոնք շարունակում են նույն գործունեությունը ծավալել՝ առանց հասկանալու,
որ ընտրակաշառք ստանալը, առաջարկելը, ընդհանրապես նյութապես շահագրգռելը ընտրությունների
ժամանակ, քարոզարշավային շրջանակներում կամ ընդհանրապես ընտրությունների հետ կապված
քրեորեն պատժելի արարք է»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ մարդիկ շարունակում
են մնալ անուղղելի, նման արարք են կատարում, հետո սկսում են տարբեր պատճառաբանություններով
հանդես գալ՝ ասելով, որ կին են, անչափահաս են, տարատեսակ սոցիալական բաներ են մեջբերում,
թե այս մարդիկ ինչու չպիտի պատասխանատվության ենթարկվեն՝ առանց հասկանալու, որ մարդկանց
նյութապես շահագրգռելը չի հարցնում՝ ով է դա, ինչ է դա, մեծ է, փոքր է, երիտասարդ է։

Ի հավելումն նա ասաց, որ ուժեղ
անվան տակ միայն թույլերը կարող են նման գործունեություն ծավալել։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00–17:00 Պարոնյան փողոց 2–10, 9, 15 շենքեր, Պարոնյան փակուղի 7–20 առանձնատներ, Լեոյի փողոց 11, 13, 33, 35, 37 շենքեր, Մաշտոցի պողոտա 3, 5/4 շենքեր, Իսրայելյան փողոց 21, 37 շենքեր, Սարի Թաղ 6–21 փողոցներ մասնակի,

Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

11:00–17:00 Դավթյան փողոց 1–43, Արաբկիր 19, 21, 23, 25 փողոցներ և 27 փողոցի 1–26 առանձնատներ, Կիևյան փողոց 1–5 շենքեր, Կոմիտասի պողոտա 40, 57 շենքեր, Մամիկոնյանց փողոց 23–25 շենքեր, Ն. Տիգրանյան փողոց 6–6/1 շենքեր, Բաղրամյան պողոտա 75–77 շենքեր, Երզնկյան փողոց 2–4 շենքեր, թիվ 125 դպրոց,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10:00–16:00 Լենինականի փողոց 12 հասցե, Խաչատրյան, Հակոբյանց, Հասրաթյան փողոցներ մասնակի, Վշտունու 4-րդ, 5-րդ, 9-րդ նրբանցքներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լուկաշինի փողոց 1, 2 փողոցներ, Զոհրապի փողոց մասնակի,

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

10:00–16:00 Անդրանիկի փողոց 73, 75, 77, 79, 81 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

11:00–17:00 Նոր Նորք 5-րդ զանգված՝ Միկոյան փողոց 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27 շենքեր, թիվ 6 գիշերօթիկ դպրոց, «Աբաֆ», «Վ. Խաչատրյան և Ընկերներ» ՍՊԸ-ներ, Մառի փողոց 17/1 շենք՝ «Ճարտարապետների և Շինարարների ՀԱՀ» հիմնադրամի շենք, Գալշոյան փողոց 2, 4 շենքեր, Մառի փողոց 14, 16, 18, 18/1 շենքեր, թիվ 112 մսուր-մանկապարտեզ, «Ալեքսարս», «Բի Բի Գրուպ», «Խաչ և Հրաչ», «Նոր Զովք» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10:00-16:00 Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 35, 37, 37գ, 35ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզ՝

11:00-17:00 Բաղրամյան գյուղ մասնակի և Այգեկ գյուղն ամբողջությամբ,

11:00-16:00 Սարդարապատ գյուղ,

Արագածոտնի մարզ՝

11:00-16:00 Աշտարակ քաղաք՝ Մուղնի և Տիգրանավան թաղամասերն ամբողջությամբ,

Արարատի մարզ՝

11:00-13:00 Խաչփառ, Հայանիստ, Հովտաշատ և Դարակերտ գյուղեր մասնակի,

11:00-11:30 Արաքսավան և Հովտաշեն գյուղեր, Մխչյան և Մրգավետ գյուղեր մասնակի,

14:30-16:00 Դալար գյուղ մասնակի,

11:00-14:30 Գետազատ, Աբովյան, Վարդաշեն գյուղեր, Արևշատ, Դեղձուտ, Մրգանուշ գյուղեր մասնակի,

11:00-16:00 Լանջազատ գյուղ,

Վայոց Ձորի մարզ՝

11:00–11:30 Եղեգնաձոր քաղաք՝ Երևանյան խճուղի 1, 96, 98 հասցեներ, Աղավնաձոր գյուղ մասնակի, Արփի գյուղ,

11:00–13:00 Ջերմուկ քաղաք՝ Շահումյան և Բարեկամություն փողոցներ մասնակի,

11:00-13:30 Գետափ գյուղ մասնակի,

11:00-15:00 Վայք քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, Մյասնիկյան, Վարդաձոր, Տերյան, Ալավերդյան, Կամոյի, Երիտասարդական, Երկրաբանների փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջերմուկի խճուղին մասնակի և հարակից առանձնատներ,

Կոտայքի մարզ՝

11:00–14:00 Աբովյան քաղաք՝ Ազատության փողոց 2-րդ, 3-րդ և 4-րդ նրբանցքներ, Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնք՝ 34, 35, 36, 37 փողոցների բաժանորդներ, Պարույր Սևակի, Արաբկիրի, Ն. Ավետիսյան փողոցներ, Գարեգին Նժդեհի փողոց 1, 3, 5, 9, 9/1 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոց 5, 7, 9 շենքեր և 1-ին փակուղի, Սեդրակ Ջալալյան, Ա. Հարությունյան, Կարեն Դեմիրճյան, Շիրազի, Խաչանովի, Վահան Տերյան փողոցներ, Ողջաբերդ գյուղ մասնակի,

11:00–17:00 Առինջ գյուղ մասնակի, Զովունի գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի գյուղ 1, 4, 5, 6, 7, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 38, 39, 40 փողոցներ, «Արագիլ» այգեգործական ընկերություն, Կոտայք և Նոր Գյուղեր, Աբովյան քաղաքի գերեզմանատան հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ՝

11:00–15:00 Ճամբարակ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00–14:00 Ճամբարակ քաղաք՝ Պարույր Սևակի, Գարեգին Նժդեհի և Սարալանջ փողոցներ,

11:00–17:00 Վարդաձոր գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00–16:30 Կարճաղբյուր գյուղ 2, 3, 10, փողոցներ մասնակի,

13:00–14:00 Աստղաձոր և Զոլաքար բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:00–10:20 Նորատուս գյուղ՝ Սևանի փողոց մասնակի, Տերյան և Սարալանջ փողոցներն ամբողջությամբ,

10:20–10:50 Նորատուս գյուղ՝ Սևանի փողոց 2-րդ նրբանցքն ամբողջությամբ,

11:00–11:20 Նորատուս գյուղ՝ Դադիկյան փողոց 5, 26, 27, 28, 29 առանձնատներ, Գրիգոր Լուսավորիչ փողոց 18 առանձնատուն, Աբովյան փողոց 7, 8, 9 առանձնատներ, Թումանյան փողոց 5–10 առանձնատներ, Կարապետյան փողոցի և Նարեկացի 9 փողոցի առանձնատներ,

11:30–11:50 Նորատուս գյուղ՝ Սևանի փողոց 70, 71, 72, 73/1 առանձնատներ և 6-րդ նրբանցքի առանձնատներ,

12:00–12:20 Նորատուս գյուղ՝ Նարեկացի փողոց 8, 12, 17 առանձնատներ, Թումանյան փողոց 25 առանձնատուն,

12:30–12:50 Նորատուս գյուղ՝ Գրիգոր Լուսավորչի 16 նրբանցքի առանձնատներ,

13:00–13:20 Նորատուս գյուղ՝ Գրիգոր Լուսավորչի փողոց 1–20 առանձնատներ,

13:30–13:50 Նորատուս գյուղ՝ Պարույր Սևակի փողոց 1–25 առանձնատներ,

14:00–14:20 Նորատուս գյուղ՝ Գրիգոր Լուսավորչի փողոց 21–29 առանձնատներ,

14:30–14:50 Նորատուս գյուղ՝ Սևանի փողոց 1–70 առանձնատներ և 1–7 նրբանցքների առանձնատներ,

Տավուշի մարզ՝

10:00-12:00 Իջևան քաղաք՝ Երևանյան, Պռոշյան, Ղարագյոզյան, Թավրիզյան և Չարենցի փողոցներ մասնակի,

12:30-14:30 Իջևան քաղաք՝ Աբովյան, Անկախության, Երևանյան, Վասիլյան փողոցներ մասնակի,

11:30-14:00 «Այրում ՀԷԿ» հիդրոէլեկտրակայան,

11:30-14:30 Գոշ, Խաչարձան գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Լոռու մարզ՝

12:00-15:00 Շնող և Թեղուտ գյուղեր,

Սյունիքի մարզ՝

10:30–12:30 Գորիս քաղաք՝ Կոմերիտմիություն, Խազանդյան, Սերյան, Հայկազունիների փողոցներ,

13:30–16:30 Գորիս քաղաք՝ Խազանդյան փողոց,

10:00–12:00 Սյունիք, Վարդավանք, Ագարակ, Խդրանց, Եղվարդ, Ուժանիս, Դիցմայրի, Սզնակ, Բարգուշատ և Խորձոր գյուղեր,

10:30–12:00 Վաղատուր գյուղ մասնակի,

12:00–14:00 Վաղատուր գյուղ մասնակի,

11:00-16:00 Դարբաս, Լոր, Լծեն, Գետաթաղ, Շենաթաղ գյուղեր և ոչ բնակիչ-բաժանորդներ,

14:30–16:30 Խնձորեսկ գյուղ մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Իշխանությունը չունի կարմիր գծեր․ ոտնահարվում է անմեղության կանխավարկածը․ Հարություն Մնացականյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանությունը չունի կարմիր գծեր․ ոտնահարվում է անմեղության կանխավարկածը․ Հարություն Մնացականյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեզ արժանապատիվ ու հայ վարչապետ է պետք. գյումրեցիներ

Ինչպիսի՞ ղեկավար են ուզում և ու՞մ են տեսնում Հայաստանի հաջորդ վարչապետ։

Հենց այս հարցերի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է գյումրեցիների հետ։

Հարցման ընթացքում քաղաքացիների մեծ մասը նշել է, որ Հայաստանին այսօր անհրաժեշտ է ուժեղ, խելացի, արդար ղեկավար։

«Մեզ արժանապատիվ ու հայ վարչապետ է պետք, ով իր ժողովրդին չի խաբի ու երկրի անունը բարձր կպահի»,- նշել է մի քաղաքացի։

Մյուսները շեշտել են, որ ապագա ղեկավարը պետք է լինի ժողովրդի կողքին, հասկանա մարդկանց սոցիալական խնդիրները, կարողանա ճիշտ որոշումներ կայացնել և երկիրը տանել զարգացման ճանապարհով։

Գյումրեցիների խոսքով՝ հասարակությունը հոգնել է խոստումներից և այսօր սպասում է իրական գործ անող առաջնորդի։

Մանրամասները` տեսանյութում։

«Հայ-ռուսական հարաբերությունների պահպանումը` ռազմավարական անհրաժեշտություն». Մհեր Մելքոնյան

«Հայ-ռուսական հարաբերությունների պահպանումը` ռազմավարական անհրաժեշտություն». Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ-ռուսական հարաբերությունների շուրջ քննարկումներն այսօր պահանջում են առավել խորքային, հասուն և պատասխանատու մոտեցում։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ միջազգային հարաբերությունների համակարգը վերափոխման փուլում է, երբ ուժային բալանսները փոփոխվում են, և երբ փոքր պետությունների համար արտաքին քաղաքականության յուրաքանչյուր սխալ կարող է ունենալ բազմաշերտ և երկարաժամկետ հետևանքներ։
     Հայաստանի Հանրապետությունը գտնվում է աշխարհաքաղաքական բարդ հանգույցում։ Տարածաշրջանում առկա հակասությունները, շարունակվող անվտանգային մարտահրավերները, սահմանային լարվածությունը և տնտեսական խոցելիությունը ձևավորում են այնպիսի միջավայր, որտեղ պետության յուրաքանչյուր քայլ պետք է լինի առավելագույնս հաշվարկված և ռազմավարականորեն հիմնավորված։ Այս պայմաններում արտաքին քաղաքականությունը չի կարող լինել փորձարկումների կամ ներքաղաքական պայքարի գործիք․ այն պետք է կառուցվի պետական մտածողության, սթափ գնահատականի և երկարաժամկետ ազգային շահի հիման վրա։
     Այս համատեքստում հայ-ռուսական հարաբերությունները ունեն առանցքային և կառուցվածքային նշանակություն Հայաստանի համար։ Դրանք ձևավորվել են տասնամյակների ընթացքում և ներառում են անվտանգության, տնտեսական, էներգետիկ, հումանիտար և հասարակական ոլորտները՝ ստեղծելով փոխկապակցվածության այնպիսի մակարդակ, որը չի կարող անտեսվել կամ նսեմացվել։
     Անվտանգության ոլորտում Ռուսաստանի Դաշնության դերը երկար տարիներ եղել է համակարգաստեղծ։ Այն դիտարկվել է ոչ միայն որպես ռազմավարական գործընկեր, այլ նաև որպես Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորներից մեկը։ Հայաստանի անվտանգության ճարտարապետության ձևավորման ընթացքում ռուսական ռազմական ներկայությունը և համագործակցության մեխանիզմները ունեցել են էական դեր տարածաշրջանային հավասարակշռության պահպանման գործում։ Հատկանշական է, որ տասնամյակներ շարունակ ռուսական սահմանապահ զորքերն են ծառայություն իրականացրել հայ-թուրքական պետական սահմանին, որը Հայաստանի համար ունի կենսական ռազմավարական նշանակություն։ Այս հանգամանքը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերությունները ունեն ոչ միայն քաղաքական, այլ նաև ինստիտուցիոնալ և անվտանգային խոր հիմքեր։
     Սակայն անվտանգությունը չի սահմանափակվում միայն ռազմական բաղադրիչով։ Այն ունի նաև սոցիալ-տնտեսական հիմք, որը Հայաստանի պարագայում սերտորեն կապված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ։ Տասնամյակներ շարունակ տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ մեկնում են արտագնա աշխատանքի դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Նրանց ուղարկած դրամական փոխանցումները դարձել են Հայաստանի տնտեսության կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ ապահովելով հազարավոր ընտանիքների կենսապահովումը, նպաստելով ներքին սպառման պահպանմանը և մեղմելով սոցիալական լարվածությունը, հատկապես մարզերում։ Այս գործընթացը ունի համակարգային նշանակություն․ այն ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական կայունության գործոն է։ Հետևաբար ցանկացած քաղաքական կամ հռետորաբանական քայլ, որը կարող է ազդել այդ գործընթացների վրա, պետք է դիտարկվի որպես ներքին կայունության ռիսկի աղբյուր։
     Առանձին կարևորություն ունի նաև սփյուռքի գործոնը։ Ռուսաստանի Դաշնությունում ապրող բազմահազարանոց հայկական համայնքը հանդիսանում է Հայաստանի համար կարևորագույն մարդկային, տնտեսական և մշակութային ռեսուրս։ Այդ համայնքը հանդես է գալիս որպես բնական կամուրջ երկու երկրների միջև՝ նպաստելով ներդրումային ծրագրերին, առևտրային կապերի զարգացմանը և հասարակական համագործակցության խորացմանը։ Սփյուռքի դերը նման հարաբերություններում հաճախ ունենում է ինստիտուցիոնալ նշանակություն՝ լրացնելով պետական մակարդակի համագործակցությունը։
     Տնտեսական ոլորտում ևս հայ-ռուսական հարաբերությունները ունեն ռազմավարական բնույթ։ Երկկողմ առևտրաշրջանառությունը կազմում է Հայաստանի արտաքին տնտեսական կապերի զգալի և առանցքային մասը, և հարյուրավոր ընկերություններ իրենց գործունեությունը կառուցել են ռուսական շուկայի վրա։ Այս տնտեսական կապերը ապահովում են աշխատատեղեր, ձևավորում հարկային մուտքեր և նպաստում երկրի տնտեսական շրջանառությանը։
     Այսպիսով ձևավորվում է փոխկապակցվածության բարդ և բազմաշերտ համակարգ, որտեղ անվտանգությունը, տնտեսությունը և սոցիալական կայունությունը փոխկապակցված են։ Նման համակարգերում ցանկացած անհաշվարկ կամ հուզական որոշում կարող է առաջացնել շղթայական բացասական հետևանքներ՝ ազդելով միաժամանակ մի քանի ոլորտների վրա։
     Հենց այս համատեքստում է անհրաժեշտ գնահատել հակառուսական հռետորաբանության սրման վտանգները։ Արտաքին քաղաքականությունը չի կարող կառուցվել հուզական արձագանքների, հիասթափությունների կամ ներքաղաքական շահերի վրա։ Այն պահանջում է հաշվարկ, պրագմատիզմ և ռազմավարական մտածողություն։ Փոքր պետությունների համար առաջնային խնդիր պետք է լինի ռիսկերի նվազեցումը և կայունության ապահովումը։ Այս տրամաբանության շրջանակում հակառուսական քարոզչությունը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլ հակառակը՝ մեծացնում է ռիսկերը՝ ստեղծելով նոր անվտանգային, տնտեսական և սոցիալական մարտահրավերներ։
     Պետք է հստակ և առանց երկիմաստության արձանագրել․ նման բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում հակառուսական քարոզչությամբ զբաղվելը հղի է լուրջ և ծանր հետևանքներով Հայաստանի Հանրապետության համար։ Դա կարող է հանգեցնել անվտանգային հավասարակշռության խաթարմանը, արտաքին քաղաքական մանևրելու հնարավորությունների սահմանափակմանը, տնտեսական կապերի թուլացմանը և սոցիալական լարվածության աճին։
     Բացի այդ, նման հռետորաբանությունը վտանգավոր է նաև հասարակական տեսանկյունից։ Այն կարող է նպաստել բևեռացման խորացմանը, արտաքին քաղաքականության գաղափարականացմանը և ազգային միասնականության թուլացմանը։ Մինչդեռ Հայաստանի նման պետության համար ներքին համախմբումը հանդիսանում է անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Պետական պատասխանատվությունը պահանջում է, որ արտաքին քաղաքականությունը կառուցվի երկարաժամկետ ռազմավարական հաշվարկների վրա։ Հայաստանը կարիք ունի բազմավեկտոր, բայց հավասարակշռված քաղաքականության, որտեղ տարբեր ուղղություններով համագործակցությունը զարգանում է առանց գոյություն ունեցող հարաբերությունների կտրուկ խաթարման:
     Այս համատեքստում հայ-ռուսական հարաբերությունների պահպանումը և զարգացումը պետք է դիտարկվի ոչ թե որպես անցյալի իներտ շարունակություն, այլ որպես ապագայի ռազմավարական անհրաժեշտություն։ Խոսքը վերաբերում է հարաբերությունների արդիականացմանը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, իրատեսական գնահատականի և ազգային շահի գիտակցման վրա։ Միաժամանակ, կարևոր է ձևավորել այնպիսի հասարակական և քաղաքական միջավայր, որտեղ հակառուսական տրամադրությունները չեն արմատավորվում և չեն վերածվում երկարաժամկետ հակադրության։ Հանրային դիսկուրսի որակը և քաղաքական պատասխանատվությունը այստեղ ունեն առանցքային նշանակություն։
     Եզրափակելով՝ կարելի է արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ Հայաստանի անվտանգության, տնտեսական կայունության և արտաքին քաղաքական հավասարակշռության հիմնասյուներից մեկը։ Դրանց նկատմամբ մոտեցումը պետք է լինի սթափ, հաշվարկված և պատասխանատու։
     Միայն այս ճանապարհով հնարավոր կլինի պահպանել պետական կայունությունը, նվազեցնել արտաքին և ներքին ռիսկերը և ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգ և կայուն զարգացումը երկարաժամկետ հեռանկարում»։

Զինադադարի հայտարարումից հետո Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Հըզբոլլահի» կայանքների վրա հարվածների մասին

Հարձակման ժամանակ բեկորներից 25-ամյա տղամարդ է ծանր վիրավորվել…

Դատարանը քննում է «Ուժեղ Հայաստանի» Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածների խափանման միջոցի հարցը

Ուժեղ Հայաստանը սա որակում է որպես…