Ուժերը, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ», «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը

Պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերը, որ Հայաստանի քաղաքացուն «շուն ու շանգյալ» և «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու հերթական դեպքի վերաբերյալ ապրիլի 16-ին հրապարակված նոր ձայնագրությանն ու դարնում կիրառված բառամթերքին։

Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ՌԴ հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է փոխգործակցությունը ԱՊՀ անդամ պետությունների հետ:

Ուրբաթ օրը ՌԴ ղեկավարը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ԱԽ մշտական անդամների հետ:

«Այսօր կքննարկենք մի հարց, որով զբաղվում ենք մշտական հիմունքներով. դա փոխգործակցությունն է մեր մերձավոր հարևանների՝ ԱՊՀ երկրների հետ», — ասել է Ռուսաստանի առաջնորդը:

Տարբեր դաշինքներում տեղավորվելով՝ փորձում են մեկ մարդու դարձնել վարչապետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ զրուցել ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության
ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու և ձերբակալությունների մասին։

«Եթե մարդ իրապես ուժեղ է և ունի
ժողովրդի աջակցությունը, իսկ ուժեղ կարող է լինել էն առաջնորդը կամ էն ուժը, որն ունի
ժողովրդի իրական աջակցությունը, ապա այդպիսի քայլերի բնավ չի գնա, սակայն դա սովորութային
բնույթ էլ ունի, այսինքն՝ այս ուժերն այլ կերպ չեն պատկերացնում իրենց՝ իշխանության
գալու ճանապարհը, որովհետև գիտեն, որ ժողովուրդն իրենց կողքին չէ։ Շատ հետաքրքիր տենդենց
ենք նկատում, և դա փաստել են նաև իմ գործընկերները. այս ուժը թաքնվում է կանանց հետևում,
ինչը շատ տգեղ երևույթ է, որին մենք ականատես ենք լինում, որպեսզի հետագայում էլ նման
երևույթներ ի հայտ գալու դեպքում ասեն՝ գիտեք ինչ կա՝ կին է, անչափահաս երեխաներ ունի
կամ անչափահաս երեխաներ չունի, պարզապես կին է, և պետք է սոլիդարություն դրսևորել»,-
ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ ուզում է հասկանալ՝
կանայք ինչպե՞ս են գնում այդ քայլին՝ առանց մտածելու իրենց ընտանիքի, իրենց համբավի,
իրենց անվան մասին, և եթե իրենք իսկապես մտածում են այդ ամենի մասին, չպետք է գնան
այդ քայլին։

Պատգամավորի խոսքով՝ այնուամենայնիվ,
այս կանայք օգտագործվում են այս ուժի կողմից։           

    

Ի հավելումն նա ասաց, որ ընտրակաշառք
բաժանում են այն ժամանակ, երբ որ մարդուն իրապես արժեք չեն համարում։

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերվել է հետախուզվող կինը, որ խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ընտրակաշառքը պետք է վերացվի. Երկու կոպեկի համար հայրենիք են ծախում. Արտաշատցիներ

17.04.2026

Քաղաքականություն

Ընտրակաշառքը պետք է վերացվի. Երկու կոպեկի համար հայրենիք են ծախում. Արտաշատցիներ

Իրանի հետ գործարքը հնարավոր է կնքվի հանգստյան օրերին․ Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանից Լաս-Վեգաս մեկնելուց առաջ, Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ բավականին հուսա…

Վաշինգտոնը կմիջամտի միջազգային գործընթացներին միայն անհրաժեշտության դեպքում. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Պետությունները պետք է ինքնուրույն լուծեն իրենց ներքին խնդիրները, իսկ Վաշինգտոնը կմիջամտի միայն անհրաժեշտության դեպքում…

Վաշինգտոնը կմիջամտի միջազգային գործընթացներին միայն անհրաժեշտության դեպքում. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Պետությունները պետք է ինքնուրույն լուծեն իրենց ներքին խնդիրները, իսկ Վաշինգտոնը կմիջամտի միայն անհրաժեշտության դեպքում…