Արցախի Խնուշինակ գյուղը դարձել է մշակութային ցեղասպանության և բնաջնջման խորհրդանիշ

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսով, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը հայտարարություն է տարածել․

«Մշակութային և պատմական ժառանգության ոչնչացումը երբեք չի եղել պատահական կամ ինքնաբուխ երևույթ։ Այն նպատակային, համակարգված և պետականորեն խրախուսվող քաղաքականության գործիք է, որի հիմնական նպատակը ոչ միայն նյութական արժեքների վերացումն է, այլ՝ ժողովրդի պատմական հիշողության, ինքնության և գոյության հիմքերի քանդումը։ Նման քաղաքականությունը միտված է վերաձևակերպելու անցյալը՝ ջնջելով այն բոլոր վկայությունները, որոնք հակասում են իշխող նարատիվներին։

Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում Հայրենական մեծ պատերազմի և արցախյան պատերազմների զոհերին նվիրված հուշահամալիրի ոչնչացումը պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Սա ոչ թե մեկուսացված վանդալիզմի ակտ է, այլ հետևողական ռազմավարության բաղկացուցիչ մաս, որի նպատակը տարածքի պատմական հիշողության լիակատար ապամոնտաժումն է։ Հուշարձանների ոչնչացումը այստեղ հանդես է գալիս որպես «լռեցված պատմության» կառուցման մեխանիզմ, որտեղ անցյալի վկաները ֆիզիկապես վերացվում են, որպեսզի հնարավոր դառնա նոր՝ կեղծված պատմության պարտադրումը։

Խնուշինակի հուշահամալիրը պարզապես քարե կառույց չէր։ Այն խորհրդանշական տարածք էր, որտեղ նյութականացված էր հիշողությունը՝ մարդկանց մասին, ովքեր ապրել, պայքարել և զոհվել են իրենց հայրենիքի համար։ Այդ հուշարձանը փաստագրում էր հայկական ներկայությունը, պատմական շարունակականությունը և զոհաբերության գաղափարը։ Հետևաբար դրա ոչնչացումը ուղղված է ոչ միայն անցյալի, այլ նաև ապագայի դեմ՝ զրկելով սերունդներին իրենց ինքնության հենասյուներից։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման գործողությունները հաճախ ուղեկցվում են միջազգային կառույցների լռությամբ։ Այդ լռությունը, ըստ էության, վերածվում է անուղղակի համակրանքի կամ առնվազն անտարբերության, որը խրախուսում է նման քաղաքականության շարունակականությունը։ Երբ մշակութային ժառանգության ոչնչացումը չի ստանում համարժեք քաղաքական, իրավական և բարոյական արձագանք, այն դառնում է համատարած գործելակերպ։

Խնուշինակը այսօր այլևս պարզապես բնակավայր չէ։ Այն վերածվել է խորհրդանշական տարածքի, որտեղ ակնառու կերպով արտահայտվում է մշակութային ցեղասպանության մեխանիզմը։ Այստեղ ոչնչացվում է ոչ միայն նյութական մշակույթը, այլ նաև հիշողությունը որպես ինքնության կրող։ Եվ եթե այս գործընթացը շարունակվում է անպատիժ, ապա դրա ամենամեծ դաշնակիցը ոչ թե միայն գործող կողմն է, այլ նաև այն լռությունը, որը թույլ է տալիս իրականացնել պատմության համակարգված վերաշարադրումը»,- ասված է հայտարարության մեջ։

ՄԻՊ-ը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղությունները

Ողջունելով հյուրին` Պաշտպան Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի…

ՄԻՊ-ը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղությունները

Ողջունելով հյուրին` Պաշտպան Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի…

Իրանի պատվիրակությունը ապրիլի 9-ին կժամանի Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 7-ին հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։

Իրանի պատվիրակությունը ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար, այս մասին հայտնել է  Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադամի։

 

Քանաքեռ-Զեյթուն առողջության կենտրոնի սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ դուրս է եկել աշխատանքից

Սկսվում է այն, ինչի մասին Բժշկի ձայն նախաձեռնությունը զգուշացնում էր դեռ 2 ամիս առաջ, գրել է  «Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը։

Նա տեղեկացնում է, որ Քանաքեռ-Զեյթուն առողջության կենտրոնի սրտաբանը ստացել է այնպիսի ցածր  աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից։

«Առողջապահության նախարարությանը պետք չեն արժանապատվություն և սեփական անձի ու մասնագիտության նկատմամբ հարգանք ունեցող բուժաշխատողներ… Իրենց պետք են «համր», իրենցից վախեցող և աշխատանքի մնալու համար ցանկացած նվաստացուցիչ պայմաններին պատրաստ «կատարողներ», ովքեր կլինեն ե՛վ օպերատոր, ե՛վ բժիշկ, ե՛վ բուժքույր, ե՛վ մայրապետ ու այդ ամենի հաշվին իրենք կհավաքեն «ռեյտինգ» ու «ժողովրդի քվե»: Սա է իրականությունը, որը պետք է հասկանան վախեցած և անընդհատ «սպասող» բուժաշխատողները», – գրել է նա։

Ի՞նչ խոստում կարող է տալ մի իշխանություն, որի ութ տարվա գործունեության հիմքում պատերազմներն ու պարտություններն են․ Տիգրան Աբրահամյան

Ի՞նչ խոստում կարող է տալ մի իշխանություն, որի ութ տարվա գործունեության հիմքում պատերազմներն ու պարտություններն են․ Տիգրան Աբրահամյան | Armat Media

Ի՞նչ խոստում կարող է տալ մի իշխանություն, որի ութ տարվա գործունեության հիմքում պատերազմներն ու պարտություններն են․ Տիգրան Աբրահամյան

Ի՞նչ խոստում կարող է տալ մի իշխանություն, որի ութ տարվա գործունեության հիմքում պատերազմներն ու պարտություններն են․ Տիգրան Աբրահամյան | Armat Media

Ապրիլի 9-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Ապրիլի 9-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 375 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 377 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 373.88 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 378.48 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 437 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 442 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 433.38 դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ 445.17 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն […]

Զոհերի թիվն աճում է․ Իսրայելը արյան ծովի է վերածում Լիբանանը


Իսրայելը գիշերվա ընթացքում ավելի քան 20 հարված է հասցրել Լիբանանին, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։ ԶԼՄ–ի տվյալներով` հարվածները մասնավորապես հասցվել ե…