Իշխանությունը հասկանում է, եթե Սամվել Կարապետյանն ազատ լինի, մեծ կոնսոլիդացիա կլինի իր շուրջ. Ռուբեն Վելիցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանությունը հասկանում է, եթե Սամվել Կարապետյանն ազատ լինի, մեծ կոնսոլիդացիա կլինի իր շուրջ. Ռուբեն Վելիցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ձերբակալությունները բերելու են փողոցային հակազդեցության»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ձերբակալությունները բերելու են փողոցային հակազդեցության»․ Իշխան Սաղաթելյան

«Իշխանությունը պետք է հասկանա, որ շարունակ ձերբակալություններով չի կարող իր նպատակին հասնել․ սա բերելու է փողոցային լուրջ հակազդեցության»,- լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Սրա դիմացն առնելու միակ ճանապարհը պատշաճ պատասխանն է»,- հավելել է դաշնակցական գործիչը։

«Մի քանի օրից կասեմ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մի քանի օրից կասեմ»․ Սամվել Կարապետյան

«Ինչպե՞ս եք գնահատում ընտրություններում հաղթելու ձեր շանսերը»,- դատական նիստից հետո դիմելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին՝ հարցրին լրագրողները։ «Մի քանի օրից կասեմ»,- նշեց նա։ Իսկ թե ինչ ակնկալիքներ ունի դատարանից, Կարապետյանը պատասխանեց․ «Չի կարելի»։

Առաջիկայում մեզ սպասվում են մեծ ու պատմական իրադարձություններ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի, քան երբևէ, պետություն ենք ավելի, քան երբևէ, ժողովրդավարական ենք ավելի, քան երբևէ, զարգացած ենք ավելի, քան երբևէ, խաղաղ ենք ավելի, քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի, քան երբևէ, անվտանգ ենք ավելի, քան երբևէ․ այսօր ԱԺ-ում Կառավարության կատարողականի լսումների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մի բան էլ ասեմ՝ երկարակյաց ենք ավելի, քան երբևէ, որովհետև 2024 թվականի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունում կյանքի միջին տևողությունը 78.6 է, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում, և, ինչքան հասկանում եմ, ընդհանրապես վերջին նույնիսկ Խորհրդային Միության ժամանակների համեմատ։ Եվ այսօր մեր պետության հեռանկարները որոշակի են ավելի, քան երբևէ, և սա առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ»,- ասաց նա։

Ըստ նրա՝ առաջիկայում մեզ սպասվում են մեծ ու պատմական իրադարձություններ:

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի իրագործումը, Փաշինյանի խոսքով, Հայաստանը վերջնականորեն դուրս կբերի շուրջ 34-ամյա շրջափակումից։

«Այսօր էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, և պետք է արձանագրել, որ այն հիմա էլ ունի բավականին ուժեղ իրավական հիմք։ Ես սա կարևոր արձանագրում եմ համարում, որը մեր իրականության մեջ ոնց որ թե երբեմն մենք բաց ենք թողնում՝ ասելով, որ խաղաղությունն ինքը այդպես բանավոր պայմանավորվածության կամ իրավական ուժ չունեցող դեռևս փաստաթղթերի հիման վրա է ձևավորված։ Այդպես չէ»,- ասաց նա։

«Արձանագրված է, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայն են երկու երկրների սահմանների սահմանազատման բազային սկզբունք ընդունել Ալմաթիի հռչակագիրը։ Սա է իրականում խաղաղության անկյունաքարը, հիմքը, որը, կրկնում եմ, ունի իրավական պարտադիր ուժ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Ադրբեջանի Հանրապետությունում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Թոփուրիա-Ծառուկյան հնարավոր մենամարտի ֆավորիտը՝ ըստ UFC-ի ամերիկացի մարտիկի

UFC-ի ամերիկացի մարտիկ Բենեիլ Դարիուշն իր կանխատեսումն է արել թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և նույն քաշային կարգի գործող չեմպիոն, Իլիա Թոփուրիայի հնարավոր մենամարտի վերաբերյալ։

«Ծառուկյան – Թոփուրիա մենամարտում կհաղթի Իլիան։ Կարծում եմ՝ նա ըմբշամարտի լավ հմտություններ և անհավանական հզոր հարվածներ ունի։ Բացի դրանից, նա տեխնիկապես շատ գրագետ է գործում։ Նա անկանոն հարվածներ չի նետում մարդկանց նոկաուտի ենթարկելու համար։ Ո՛չ։ Նրա ցանկացած գործողություն գեղեցիկ տեսք ունի։ Բայց դա չի հերքում այն փաստը, որ Արմանը շատ ամուր ծնոտ ունի, նա լավ է գոտեմարտում և կարող է բարդություններ ստեղծել ցանկացածի համար։ Կարծում եմ՝ մենամարտի ելքը կորոշեն մրցավարները»,- Դարիուշի խոսքերն է մեջբերում Helen Yee Sports-ը։

Արման Ծառուկյանն MMA-ում անցկացրել է ընդհանուր առմամբ 26 մենամարտ՝ տարել 23 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում կա 17 հաղթանակ նույնքան մենամարտերում։

Ռուսաստանում կարող են թույլատրել վճարովի ճանապարհներ առանց անվճար այլընտրանքի

Ռուսաստանում քննարկվում է նախաձեռնություն, որը թույլ կտա կառուցել վճարովի ավտոճանապարհներ առանց պարտադիր անվճար այլընտրանքային երթուղիների, ինչպես նաև արդեն գործող որոշ ճանապարհներ տեղափոխել վճարովի ռեժիմի։

Նախաձեռնությունը ներկայացվել է կառավարությանը և ենթադրում է գործող կանոնների վերանայում։ Ներկայումս օրենքը պահանջում է, որ յուրաքանչյուր վճարովի ճանապարհ ունենա անվճար այլընտրանք։

Օրինակ՝

  • М-11 «Нева» ավտոմայրուղին ունի անվճար տարբերակ՝
  • М-10 «Россия» ճանապարհը։

Նախաձեռնության հեղինակները՝ ենթակառուցվածքային ներդրողների ասոցիացիան, առաջարկում են ծրագիրը սկսել Հեռավոր Արևելքից, որտեղ ճանապարհաշինությունը հատկապես ծախսատար է։

Փորձագետների կարծիքով՝ նման փոփոխությունները կարող են՝

  • արագացնել նոր ճանապարհների կառուցումը,
  • ներգրավել մասնավոր ներդրումներ,
  • սակայն նաև բարձրացնել տրանսպորտային ծախսերը բնակչության և բիզնեսի համար։

Վճարովի ճանապարհների զարգացումը համարվում է ենթակառուցվածքների ֆինանսավորման կարևոր գործիք։ Սակայն անվճար այլընտրանքի բացակայությունը կարող է առաջացնել սոցիալական և տնտեսական քննարկումներ՝ կապված ճանապարհների հասանելիության հետ։

ՑԱԽԱԼ-ը կոչ է արել հարավային Լիբանանի բնակչությանը շտապ տարհանվել Զահրանի գետի հյուսիսային ափին

ՑԱԽԱԼ-ը մեծ ուժեր է կիրառում հարավային շրջաններում, ուստի ձեր իսկ անվտանգության համար կրկին հորդորում ենք անհապաղ լքել տներն ու ուղղվել դեպի Զահրանի գետի հյուսիսային ափ․․․

ՑԱԽԱԼ-ը կոչ է արել հարավային Լիբանանի բնակչությանը շտապ տարհանվել Զահրանի գետի հյուսիսային ափին

ՑԱԽԱԼ-ը մեծ ուժեր է կիրառում հարավային շրջաններում, ուստի ձեր իսկ անվտանգության համար կրկին հորդորում ենք անհապաղ լքել տներն ու ուղղվել դեպի Զահրանի գետի հյուսիսային ափ․․․

Իշխանությունը վախի մթնոլորտ է տարածում, որ մարդիկ վախենան իրենց կամքն արտահայտել. Գառնիկ Դանեիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանությունը վախի մթնոլորտ է տարածում, որ մարդիկ վախենան իրենց կամքն արտահայտել. Գառնիկ Դանեիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ