«Արտաշատում ընտրակաշառք է բաժանվել․ ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի անձինք»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)

«Արտաշատում ընտրակաշառք է բաժանվել․ ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի անձինք»․ Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «Բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր. ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք
     Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել:

Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով:
     Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք։
     Մանրամասները՝ տեսանյութում:

Իրանը հրաժարվել է նավթի վաճառքի միջնորդների հետ համագործակցությունից

Իրանական պետական ​​լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանը դադարեցրել է համագործակցել այն միջնորդների հետ, որոնց միջոցով տասնամյակներ շարունակ նավթ է վաճառել։ Ըստ «Թեհրան Թայմս»-ի՝ Իրանի ազգային նավթային ընկերությունը (NIOC) այժմ նավթի վաճառքը կկարգավորի անկախ։

«Նախկինում իրանական նավթը վաճառվում էր միջնորդների ցանցի՝ այսպես կոչված «հոգաբարձուների» միջոցով, որոնք կարևոր դեր էին խաղում պատժամիջոցները շրջանցելու գործում», — գրում է «Թեհրան Թայմս»-ը։

«Այնուամենայնիվ, պատերազմի սկսվելուց և իրանական նավթի պահանջարկի աճի պայմաններում, մարտից ի վեր վաճառքը վերադարձել է ավելի ավանդական, պատժամիջոցներից առաջ եղած մոդելին և այժմ լիովին վերահսկվում է NIOC-ի կողմից։ Հակամարտության ընթացքում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նույնպես հայտարարեց մի շարք երկրներին իրանական նավթ գնելու թույլտվության ժամանակավոր արտոնությունների մասին։ Սա արվեց համաշխարհային էներգետիկ շուկան կայունացնելու համար, որը լուրջ ճնշման էր ենթարկվել աշխարհաքաղաքական լարվածության և Իրանի շուրջ հակամարտության պատճառով»։

Ըստ «The Wall Street Journal»-ի՝ որոշումը կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) մի քանի անդամների մահվան հետ, որոնք վերահսկում էին այսպես կոչված «ստվերային նավատորմի» գործողությունները։ Այս կառույցները օգնել են խուսափել պատժամիջոցներից։

Նախկինում Իրանն օգտագործում էր միջնորդների ցանց, այդ թվում՝ Ռուսաստանի և Դուբայի առևտրականներ։ Նրանք կապված էին ԻՀՊԿ պաշտոնյաների հետ և օգնում էին վաճառել նավթ՝ շրջանցելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի սահմանափակումները։

Մասնավորապես, մալայզիական նավթավերամշակման գործարանները The Wall Street Journal-ին հայտնել են, որ կորցրել են կապը ԻՀՊԿ երկու պաշտոնյաների հետ։ Նրանք զբաղվում էին նավթի նավից նավ փոխադրումներով Մալակկայի նեղուցում։

Միևնույն ժամանակ, պատժամիջոցների ճնշումը ուժգնացել է։ ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը գրեթե դադարեցրել է նավթի առաքումները «ստվերային նավատորմի» տանկերներով։

Չինաստանը և Հնդկաստանը մնացել են իրանական նավթի հիմնական գնորդները։

Հավաքիր քաղաքի աղբը և ստացիր զեղչ թանգարաններում ու ռեստորաններում․ Գերմանիան զբոսաշրջային նոր նախաձեռնություն է սկսում

Բեռլինն այս ամռանը ցանկանում է ցույց տալ իր լավագույն կողմը և կոչ է անում զբոսաշրջիկներին իրենց ներդրումն ունենալ․ գրում է Euronews-ը։

Յուրաքանչյուր ոք, ով կմասնակցի ակցիային, օրինակ՝ աղբ հավաքելով կամ սոցիալական նախագծերին աջակցելով, կստանա արտոնություններ թանգարաններում և ռեստորաններում:

BerlinPay նախաձեռնությունը կմեկնարկի 2026 թվականի ամռանը։

Նախաձեռնությունը որպես օրինակ Բեռլինը վերցրել է Կոպենհագենից։

ՀՀ քաղաքացիություն ստացածների թիվն աճել է․ նախարար

2025-ին նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել 25,670 անձի, որից 19,367-ը եղել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձիք։ «Մենք քաղաքացիության…

«խորհրդանիշը փակցնելով ազգի կրծքին՝ հասկացնում է, որ տեղի ունեցած ողբերգության մեջ մեղավոր է նաև հավաքական հայը»․ Արմեն Հովասափյան

«խորհրդանիշը փակցնելով ազգի կրծքին՝ հասկացնում է, որ տեղի ունեցած ողբերգության մեջ մեղավոր է նաև հավաքական հայը»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն անգամ, երբ նայում եմ օրվա կառավարողների կրծքին փակցված քարտեզի տնազին, միանգամից մտովի տեղափոխվում եմ անցյալ դարի 60–70-ականներ ու հիշում, թե ինչպես էին թաղման արարողության ժամանակ մարդիկ իրենց կրծքին կրում մահացած հարազատի լուսանկարը՝ այդպես ցույց տալով շրջապատին, որ հենց իրենք են հանգուցյալի ամենամտերիմը՝ սգավորը։
     Հիմա իմ մոտ շատ հակասական զգացումներ են առաջանում, երբ Փաշինյանը, դռնեդուռ ընկած, փորձում է իր սիրելի խորհրդանիշը փակցնել ողջ ազգի կրծքին՝ թերևս այդ կերպ մարդկանց հասկացնելով, որ տեղի ունեցած ողբերգության մեջ մեղավոր է նաև հավաքական հայը, քանի որ հանդուրժում է իր նմանին։
     Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի իր մտասևեռված գաղափարներն ու «տեսությունները» դառնան ողջ ազգի սեփականությունը։ Թերևս կրկնվեմ, բայց ևս մեկ անգամ փաստեմ, որ նա իրեն դրել է Աթաթուրքի տեղը և փորձում է հայ ազգի համար նոր գաղափարախոսական մոդել ձևավորել՝ մոռանալով, որ ժամանակին հայտարարում էր, թե «ես -իզմեր չունեմ»»։

Բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել․ հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք»,- ասված է հայտարարության մեջ։

Մանրամասները՝  ձայնագրությունում:

 

Տվյալագիտություն․ որտեղից սկսել և ինչ հնարավորություն գտնել Հայաստանում

Վերջին տարիներին տվյալագիտությունը կամ Data science-ը ամենաշատ քննարկվող և պահանջված մասնագիտություններից է։ Այն կիրառվում է գրեթե ամենուր՝ բժշկությունից մինչև էներգետիկա և…

Իշխանությունն ընդդիմադիրների ինտերնետ խոսակցություններն էլ է գաղտնալսում


Հակակոռուպցիոն կոմիտեն վաղ առավոտից բերման է ենթարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին, թվով 15 անձի։ Քիչ առաջ Կոմիտեն հաղորդագրություն տարածեց․ «Բ…