Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր առանձնատանը, հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
     Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում արծարծվել են մեր երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման և խորացման քայլերը, հիմնված հազարամյակների պատմություն ունեցող եղբայրական ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա։

Առաջին կուսակցությունը, որ փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ


ԿԸՀ-ից հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 15-ին, ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այս պահին այլ ուժերից առաջադրմ…

ՀՀ-ն կշարունակի իր ուղին՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը և հանդես է եկել ելույթով՝ կարևորելով այս հարթակը, որը հնարավորություն է ընձեռնում համադրելու պետական քաղաքականությունը և քաղաքացիական հասարակության փորձագիտական ներուժը:

«Վարչապետ Փաշինյանի և ձեր բոլորի մասնակցությունն այսօրվա միջոցառմանը վկայում է մեր համագործակցության խորության և այն ընդհանուր հանձնառության մասին, որով առաջնորդվում ենք՝ կառուցելու առավել կայուն և բարեկեցիկ ապագա»,- նշել է փոխվարչապետը և ընդգծել Երևանում մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովներին ընդառաջ երկխոսելու անհրաժեշտությունը՝ ստեղծելու նոր նախադրյալներ ՀՀ-ԵՄ գործընկերության ու դրա ռազմավարական օրակարգի զարգացման համար։

Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ներկայումս Հայաստանի և ԵՄ միջև ակտիվ քննարկման փուլում գտնվող տարածաշրջանային կապակցվածության մի շարք նախաձեռնությունների, որոնք համահունչ են ԵՄ «Գլոբալ դարպաս» ռազմավարությանը, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

«Այս ծրագրերը միտված են խթանելու տարածաշրջանային կայուն զարգացումը և խաղաղության օրակարգը՝ նպաստելով Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տրանսպորտային, էներգետիկ և թվային ցանցերին։

Վստահ ենք, որ նման նախագծերը կարող են դառնալ պետության սոցիալ-տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ կայունության կարևոր հենասյուներ։»,- նշել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև ՀԸԳՀ կարևորությանը և դրա կիրարկման գործընթացին՝ կարևորելով նաև այդ գործընթացում քաղաքացիական հասարակության դերը և բաց, ներառական և արդյունքահեն քննարկումները:

Ամփոփելով իր խոսքը Մհեր Գրիգորյանն ընդգծել է. «Հայաստանը շարունակելու է իր ուղին՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա։ Եվրոպական միության հետ մեր գործընկերությունն այս ճանապարհին առանցքային նշանակություն ունի, և մենք վճռական ենք այն առավել խորացնելու՝ ի շահ մեր քաղաքացիների և տարածաշրջանային կայունության»:

Nutella-ի արտադրողը հայտնվել է ԵՄ հակամենաշնորհային սկանդալի կենտրոնում

Nutella հրուշակեղենի արտադրողը՝ Ferrero Group-ը, հայտնվել է Եվրամիության հակամենաշնորհային ստուգման տակ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Եվրահանձնաժողովը ապրիլի 13-ին արտահերթ ստուգայցեր է իրականացրել շոկոլադե արտադրանքի խոշոր արտադրողի ձեռնարկություններում՝ չհստակեցնելով ընկերության անունը։ Սակայն գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ստուգումներն անցկացվել են հենց Ferrero-ի գործարաններում։

Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ հետաքննությունը վերաբերում է ԵՄ երկրների միջև արտադրանքի առևտրի հնարավոր սահմանափակումներին և միության ներսում մատակարարումների ժամանակ տարածքային արգելքների կիրառմանը։

Ferrero ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։

Bloomberg-ի տվյալներով՝ նմանատիպ տեսչական ստուգումները ստանդարտ ընթացակարգ են ԵՄ հակամենաշնորհային հետաքննությունների նախնական փուլում։ Խախտումների հայտնաբերման դեպքում ընկերությանը սպառնում է տուգանք՝ համաշխարհային հասույթի մինչև 10%-ի չափով։

Հղկում, շտկում ենք վերջին թերությունները․ Գյումրու «Խաղաղության ձայնը» համերգին հրավիրել են նաև «Վարչաբենդ»-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ մի քանի օրից «Վարչաբենդ»-ը ելույթ կունենա Գյումրիում։

«Ապրիլի 19-ին՝ ժամը 17։00-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունենալիք «Խաղաղության ձայնը» համերգին հրավիրել են նաև «Վարչաբենդ»-ին»,- տեսանյութին կից գրել է Փաշինյանը։

Հղկում, շտկում ենք վերջին թերությունները․ Գյումրու «Խաղաղության ձայնը» համերգին հրավիրել են նաև «Վարչաբենդ»-ին

Հղկում, շտկում ենք վերջին թերությունները․ Գյումրու «Խաղաղության ձայնը» համերգին հրավիրել են նաև «Վարչաբենդ»-ին

ԱՄՆ-ն կապահովի Հորմուզի անվտանգությունը. Թրամփի նոր պայմանավորվածությունը Սի Ծինփինի հետ

ԱՄՆ-ը հավերժ կապահովի ազատ անցումը Հորմուզի նեղուցով, և Չինաստանն ուրախ է դրա համար. այս մասին TruthSocial սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես դա անում եմ նրանց, ինչպես նաև աշխարհի համար։ Նման իրավիճակ այլևս երբեք չի կրկնվի։ Նրանք համաձայնել են զենք չմատակարարել Իրանին։ Նախագահ Սի [Ծինփինը] ինձ շատ պինդ կգրկի, երբ ես մի քանի շաբաթից այցելեմ նրան։ Մենք աշխատում ենք միասին հմտորեն և շատ լավ», — հայտարարել է Թրամփը։

Նրա խոսքով՝ դա «ավելի լավ է, քան կռվելը»։ «ԲԱՅՑ ՀԻՇԵՔ, որ մենք շատ լավ գիտենք կռվել, եթե ստիպված լինենք՝ շատ ավելի լավ, քան որևէ մեկը», — ընդգծել է նա։

Վենս, Քուշներ և Ղալիբաֆ. ովքե՞ր կորոշեն Մերձավոր Արևելքի ճակատագիրը հաջորդ շաբաթ

ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Իսլամաբադում։ Այս մասին հայտնում է պակիստանյան Geo TV հեռուստաալիքը։

«Իսլամաբադը, հավանաբար, կհյուրընկալի իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը հաջորդ շաբաթվա վերջին», – հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները։

Նրանք նշել են, որ Պակիստանի իշխանությունները հանձնարարականներ են տվել համապատասխան գերատեսչություններին Իսլամաբադում կայանալիք բարձր մակարդակով հանդիպման համար լոգիստիկա և անվտանգություն ապահովելու համար։

Ըստ աղբյուրների` ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները, իսկ իրանական պատվիրակության կազմում` խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Ռուսաստանն ընդունել է AZAL-ի ինքնաթիռի խոցման փաստը. Բաքուն և Մոսկվան համաձայնության են եկել

Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում հայտնում են, որ համաձայնության են եկել 2024 թվականին AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռի վթարի հետևանքների վերաբերյալ։ Հայտարարությունը հրապարակվել է Ադրբեջանի ԱԳ ​​նախարարության մամուլի ծառայությունը:

«Համաձայն Դուշանբեում 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը համապատասխան որոշում են կայացրել հետևանքների, այդ թվում՝ փոխհատուցման հարցի վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում ՀՕՊ համակարգի «ոչ միտումնավոր ակտիվացման» հետևանքով։

Կողմերը վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-ռուսական հարաբերությունների «շարունակական զարգացումը» կնպաստի բարիդրացիության ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը՝ «ի շահ երկու պետության ժողովուրդների»։ Դիվանագիտական ​​​​գերատեսչությունները նաև «իրենց խորին ցավակցությունն են հայտնել» ինքնաթիռի վթարի զոհերի հարազատներին։