Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը ․ այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Հաշվի առնելով 2026թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն, և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին՝ տեղեկացնում ենք, որ 2026թ. մայիսի 3-ից 5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը»,- ասված է հայտարարության մեջ։

Սահմանադրությունը փոխե՛ք․ Բաքուն պահանջը թարմացնում է, Երևանը՝ արդարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սահմանադրությունը փոխե՛ք․ Բաքուն պահանջը թարմացնում է, Երևանը՝ արդարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանը եվրոպական օրակարգի կենտրոնում է․ ԵՄ պատվիրակության ղեկավար

Ելույթի ընթացքում դեսպանը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա փուլը՝ փաստելով, որ Հայաստանն այսօր եվրոպական քաղաքական օրակարգի առանցքում է․․․

Մոսկվայի բնակիչը շահել է 33 մլն ռուբլի՝ չգուշակելով ոչ մի թիվ

Մոսկվայի բնակիչը դարձել է լոտերիայի հաղթող՝ շահելով 33 միլիոն ռուբլի, չնայած նրան, որ չի գուշակել ոչ մի թիվ։

Վիճակախաղի կանոնների համաձայն՝ սուպերպրիզը հնարավոր էր ստանալ երկու դեպքում՝

  • գուշակել 24 թվից 12-ը,
  • կամ ընդհանրապես չգուշակել որևէ թիվ։

Տղամարդը պարզապես նշել է պատահական թվեր և արդյունքում դարձել միլիոնատեր։

Հաղթողը նախատեսում է շահած գումարը ուղղել՝

  • բնակարանային պայմանների բարելավմանը,
  • ավտոմեքենայի ձեռքբերմանը,
  • երեխաների կրթությանը։

Լոտերիաներում նման կանոնները նախատեսված են խաղի հետաքրքրությունն ավելացնելու համար՝ հնարավորություն տալով հաղթել ոչ միայն ճշգրիտ գուշակության, այլև լրիվ հակառակ արդյունքի դեպքում։ Սակայն մասնագետները հիշեցնում են, որ նման խաղերում հաղթելու հավանականությունը մնում է չափազանց ցածր։

«Վերին Լարս» տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Վերին Լարս» տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Միամտություն կլիներ հավատալ, որ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին կամ թիմից որևէ մեկին կկարգեր մեղավոր»․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Միամտություն կլիներ հավատալ, որ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին կամ թիմից որևէ մեկին կկարգեր մեղավոր»․ Թագուհի Թովմասյան

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով անհետ կորածների և զոհվածների հարազատները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր կրկին ԱԺ-ում են։ «Հանձնաժողովը ձևավորվել է բացառապես իշխանության ներկայացուցիչների կողմից և իրենց քմահաճույքներով, որը բնականաբար չէր կարող քննել և բացահայտել պատերազմի իրական մեղավորներին։ Եվ միամտություն կլինի հավատալ, որ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին կամ թիմակիցներից որևէ մեկին կարգեր մեղավոր»,- ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Ակցիայի մասնակիցների այն հարցին, թե ինչու ընդդիմությունը չի պահանջում զեկույցի հանրայնացում, Թովմասյանը նշեց․ «Բազմիցս ենք պահանջել։ Խնդիրն այն է, որ մենք ինչքան էլ պահանջենք՝ օրենսդրությունն այլ բան է ասում, այս մարդիկ գոյություն չունեցող մի հանձնաժողովի, գոյություն չունեցող մի փաստաթուղթ ուղարկել են գաղտնի գրագրման»։ Պատգամավորը խոստացավ ԱԺ առաջիկա նիստում այս հարցով դիմել Գլխավոր դատախազին։

Նորվեգիայի խորհրդարանը հավանություն է տվել Էփշտեյնի գործը հետաքննող հանձնաժողովի ստեղծմանը

Հանձնաժողովը կգլխավորի Dagens Næringsliv թերթի նախկին գլխավոր խմբագիր և գլխավոր տնօրեն Ամունդ Ջուվեն․․․

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վեց մարդ է վիրավորվել․ NTV

Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական ստորաբաժանումներ․․․

Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել դպրոցի վրա. կա 4 զոհ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել դպրոցի վրա. կա 4 զոհ

Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ առնվազն 20-ը։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է նահանգապետ Մյուքերրեմ Ունլյուերը։

«Կրակոցների հետևանքով զոհվել է մեկ ուսուցիչ և երեք աշակերտ»,- ասել է նա։ Դպրոցի վրա հարձակված անձը, ով նույն ուսումնական հաստատության 18-ամյա աշակերտ է, ինքնասպան է եղել։

Ադրբեջանական կողմը շարունակում է վտանգավոր ու պատմական հենքից զուրկ զավթողական ծրագիրը․ ադրբեջանագետ

Ադրբեջանական կողմը շարունակում է վտանգավոր ու պատմական հենքից զուրկ զավթողական ծրագիրը․ ադրբեջանագետ