«Իսակովի պողոտայի վրա ընդամենը 3 տեխնիկա էր աշխատում, սակայն այն դարձյալ փակ էր»․ Րաֆֆի Ասլանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իսակովի պողոտայի վրա ընդամենը 3 տեխնիկա էր աշխատում, սակայն այն դարձյալ փակ էր»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվանից սկսած՝ մեկ օրվա ընթացքում Իսակովի պողոտան ասֆալտապատել են ընդամենը 700-800 մետր, իսկ այսօր առավոտյան՝ ժամը 08:10-ի դրությամբ պողոտայի վրա ընդամենը 3 տեխնիկա էր աշխատում, սակայն այն դարձյալ փակ էր, իսկ Երևան քաղաքը՝ կոլապսի մեջ։ Իհարկե, վերջին տարիների կորուստների, արհավիրքների համատեքստում սա անկյալների իշխանության կառավարման պարզագույն, հասարակ դրսևորումն է, բայց սրանք դեռ խոսում են խաղաղությունից, անվտանգությունից ու բարեկեցությունից… և նրանց հավատացողներ կան։
     Հ.Գ. Հիշում եմ, որ Ուկրաինայում լավ տարիներին հորաքրոջս, հորեղբորս տղաներին պատկանող շինարարական ընկերությունները մեկ օրում ասֆալտապատում էին 15-20 կիլոմետր, երբեմն էլ, մրցակցության մեջ մտնելով, գերազանցում էին նույնիսկ այդ ցուցանիշը»։

Ով է Սամվել Կարապետյանի գործով դատախազը


Այսօր դատավոր Վահե Դոմլազյանի նախագահությամբ մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ քրեական գործով նիստը։ Նիստին ն…

Օրվա ընթացքում ավելի քան 20 նավ է անցել Հորմուզի նեղուցով՝ չնայած շրջափակմանը․ WSJ

Սա տեղի է ունենում Իրանի նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակման պայմաններում, որն ուժի մեջ է մտել ապրիլի 13-ից․․․

Ինչպես են Սամվել Կարապետյանին բերում Հակակոռուպցիոն դատարան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ինչպես են Սամվել Կարապետյանին բերում Հակակոռուպցիոն դատարան

Սամվել Կարապետյանին հատուկ մեքենայով բերեցին դատարան։ Նրան ուղեկցում էր փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, որից հետո տեղի կունենա նրա աջակիցների հավաքը՝ դատարանի բակում։

Հռոմի պապ-Թրամփ «կոնֆլիկտը» նոր թափ է ստացել


Հռոմի պապ Լևոն XIV-ը, Դոնալդ Թրամփի՝ իր դեմ ուղղված կոշտ դիտողություններից երկու օր անց, ուղերձ է հղել Վատիկանում հավաքված հավատացյալ ամբոխին։ Ըստ Deutsche W…

«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին

Մենք համոզված ենք, որ բարդ խնդիրները պահանջում են մասնագիտական և մտածված պատասխաններ, ոչ թե լոզունգներ…

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են…