Բախվել են Երևան-Դիլիջան-Իջևան երթուղու «ГАЗель»-ը և «Москвич»-ը․ «ГАЗель»-ում եղել է 12 ուղևոր․ կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…

Բախվել են Երևան-Դիլիջան-Իջևան երթուղու «ГАЗель»-ը և «Москвич»-ը․ «ГАЗель»-ում եղել է 12 ուղևոր․ կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…

«Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, արդյո՞ք հայ մարզաշխարհն ընդունեց քեզ»․ Իվետա Տոնոյան

«Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, արդյո՞ք հայ մարզաշխարհն ընդունեց քեզ»․ Իվետա Տոնոյան

Նախկին պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը․ «Լավ կլիներ ինչ-որ մեկը Արայիկ Հարությունյանին հարց ուղղեր՝ դու իրավունք ունես Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինես, իսկ Գագիկ Ծառուկյանը իրավունք չո՞ւնի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը լինել։
     Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, ի՞նչ մարզական հետագիծ ունես, ծանրամարտի մասին ի՞նչ իմացություններ ունես։
     2004 թվականին, երբ Գագիկ Ծառուկյանը, 48 տարեկանում ստանձնում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պարտականությունները և հայկական սպորտը գտնվում էր խայտառակ ծանր վիճակում՝ շատերն էին հարցնում՝ արդյո՞ք դա պետք է իրեն։ Մարզադպրոցները կիսաքանդ էին, ենթակառուցվածքները՝ ավերված, միջազգային ասպարեզում հաջողությունները՝ սակավ, մարզիկները՝ անտեսված։ Շատ մարզադպրոցներում անգամ տարրական պայմաններ չկային մարզվելու համար, մարզիկներն արտագաղթում էին, հայկական սպորտը կանգնած էր լուրջ մարտահրավերների առաջ։
     Բայց Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը հստակ էր՝ սա իր պատվի և երկրի արժանապատվության հարցն է ու ոչ մի դժվարություն չի կարող վախեցնել։ Նրա պաշտոնավարման շուրջ երկու տասնամյակների ընթացքում կառուցվեցին և վերանորոգվեցին տասնյակ մարզադպրոցներ, ապահովվեցին մարզագույքով, արտագաղթած մարզիկներից շատերը հետ վերադարձան ու սկսեցին եռագույնի ներքո հանդես գալ, սահմանվեց մարզիկների խրախուսման ու պարգևատրման նոր մշակույթ։ Հայ մարզաշխարհը վերածնվեց, իսկ մեր աշխարհասփյուռ հայրենակիցները բազմաթիվ առիթներ ունեցան հպարտանալու մեր մարզիկների հաղթանակներով, մեր եռագույնը հազարավոր անգամներ բարձրացվեց միջազգային ամենահեղինակավոր հարթակներում ու հնչեց ազգային օրհներգը։
     Այս հաղթանակների ճնշող մեծամասնությունը միշտ մեր ծանրամարտիկներն են նվաճել, քանզի ծանրամարտը մեր ամենաշատ մեդալ բերող մարզաձևն է դարձել Գագիկ Ծառուկյանի տարիների քրտնաջան աշխատանքից ու ահռելի ներդրումներից հետո։
     Հիմա հարց Արայիկ Հարությունյանին՝ ո՞նց դու հայտնվեցիր Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ի՞նչ խոստումներ էիր տվել ծանրամարտի միջազգային ընտանիքում Հայաստանի դիրքերը բարելավելու մասին, որոնք այդպես էլ չկատարեցիր և ի վերջո՝ արդյո՞ք հայ մարզաշխարհը ընդունեց քեզ, որպես ֆեդերացիայի նախագահ։
     Հարցերս հռետորական չեն»։

Ինչու է Մասկերանոն հեռանում «Ինտեր Մայամիից»

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավյեր Մասկերանոն որոշում է կայացրել հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի Մամուլի ծառայությունը իր սոցկայք…

Վենսը հնարավոր է կրկին գլխավորի ԱՄՆ պատվիրակությունը Իրանի հետ բանակցություններում. CNN

Միաժամանակ, Իրանը դեռևս չի հաստատել, որ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները ընթացքի մեջ են, հաղորդում է BBC-ին…

Մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայականներ․ ՍԱՏՄ

2027-ի հունիսի 1-ից Օմանի Սուլթանություն մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայականներ․ հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև առևտրաշրջանառության խթանման կարևորությունը, ինչպես նաև օմանական կողմի ցուցաբերած հետաքրքրությունը հայկական գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում՝ մսամթերքի ներկրման նկատմամբ, իրազեկում ենք, որ 2027թ. հունիսի 1-ից մսամթերքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող հայաստանյան տնտեսվարողները Օմանի Սուլթանություն մսամթերքի ներկրման համար պետք է ունենան Օմանի սննդամթերքի անվտանգության և որակի կենտրոնի հավատարմագրած մարմինների կողմից տրված «HALAL» մակնշման վկայականներ»,- ասված է հաղորդագրությունում:

«Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ»․ Իվետա Տոնոյանը՝ Արայիկ Հարությունյանին

Լավ կլիներ ինչ որ մեկը Արայիկ Հարությունյանին հարց ուղղեր՝ դու իրավունք ունե՞ս Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինես, իսկ Գագիկ Ծառուկյանը իրավունք չու՞նի Հայաստանի ազգային օլիմպիական…