Իսրայելն ու Լիբանանը 10-օրյա հրադադար են հայտարարել
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Հաստատվել է փոխադարձ տրամադրվածությունը՝ հետագա համակարգման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և կայունության», — հայտարարել են գերատեսչությունում։
Նշվում է, որ կողմերը նաև մտքեր են փոխանակել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։
«Թուրքական կողմին են ներկայացվել մեր սկզբունքային գնահատականները իրավիճակի զարգացման և Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ՝ 2025 թվականի օգոստոսին Անկորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքներով ձեռք բերված փոխըմբռնումների համատեքստում», — ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքին և հրապարակված նոր ձայնագրությանը:
«Կալուգեցի Սամոյին թույլ չենք տալու ընտրակաշառքով գողանալ մեր երեխաների ապագան»,- սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է Չախոյանը՝ նկատելով․ «Ձեզ ուժեղ համարող վախկոտներ, բավական է՝ ինչքան թաքնվեցիք կերակրող կանանց ու երեխաների թիկունքում»։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքին և հրապարակված նոր ձայնագրությանը:
Բայց կատակը մի կողմ, ժողովուրդ ջան, եթե շաբաթը մեկ գաղտնալսվում ու բռնվում եք ընտակաշառք բաժանելիս, բոլոր գաղտնալսումներում պարտադիր խոսում եք բաց կապով խոսելու անթույլատրելիությունից և շարունակում բաց կապով խոսել ընտրակաշառքից՝ կարո՞ղ է վերջապես ընդունեք, որ նույնիսկ որպես ընտրահանցագործ կոմպետենտ չեք։
Նույնիսկ դա եք տգետի պես անում ու որ էս խելքով դուք նույնիսկ մի ժեկ չեք կարող կառավարել։
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուն շուտով այց կկատարի Հայաստան։ Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X սոցիալական ցանցում՝ Ցոյուի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։
«Իմ ռումինացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում մենք քննարկել ենք Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև մեր երկկողմ օրակարգի ընդլայնումը։ Մենք երկուսս էլ առանձնահատուկ կարևորություն ենք տալիս տնտեսական և տրանսպորտային փոխկապակցվածության ամրապնդմանը։ Անհամբեր սպասում եմ մոտ ժամանակներս Ձեզ Երևանում ողջունելու հնարավորությանը», — ասված է հայ նախարարի հրապարակման մեջ։
Երեկվանից ԱԺ-ում քննարկվում է
կառավարության ծրագիրը, վարչապետը ներկայացնում է զեկույցը, սակայն ընդդիմադիր պատգամավորները
ԱԺ դահլիճ են մտնում գրանցվում և դուրս են գալիս՝ չամսնակցելով այս կարևոր քննարկմանը։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հետ։
Նա նշեց, որ այդ ամեն ինչն իրենք
նկատում են ո՛չ երեկ, ո՛չ առաջին օրը, արդեն հինգ տարի շարունակ նույն կերպ է, երբ
հարցն աշխատավարձին է վերաբերում իրենք երբեմն գալիս են ամբողջ կազմով մտնում են դահլիչ
գրանցվում գնում են, վերջերս էլ ձեռագիր են որդեգրել իրենց համար՝ անհատապես են մտնում
նիստերի դահլիճ, գրանցվում և գնում։
«Էս մարդկանց՝ Քոչարյան Ռոբերտի,
Սերժ Սարգսյանի ներկայացուցիչներին ԱԺ-ում հետաքրքրում է միայն փողը, աշխատավարձը և
նաև պարգևավճարները, որոնց մասին չնայած իրենք առիթը բաց չեն թողնում՝ չգիտեմ ինչ երանգ
տալով խոսելու, բայց այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ նրանք զրո աշխատանք են
կատարում և չեն սիրում ՀՀ քաղաքացուն, չեն ապրում ՀՀ քաղաքացու խնդրով, դարդով, հոգսով,
այլ իրենց միայն իրենց աշխատավարձն է հետաքրքիր։ Ինչպես նաև վարչապետն արդարացիորեն
նշեց, նաև տեսանյութ հրապարակեց նիստերի դահլիճից, այնպես որ այս ամեն ինչը փաստ է
և այդտեղ հայտնագործություններ անել պետք չի»,-ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան