Հույս կա, որ Սամվել Կարապետյանն այսօր ազատ կարձակվի


«Ակնկալիքներն այսօր դատարանից այն է, որ Սամվել Կարապետյանին բաց թողնեն։ Դա իսկապես մեր մեծ ցանկությունն է, սակայն հայտնի է նաև, որ նման դեպքերում բազմիցս ենք…

Իրանական տանկեր է անցել Հորմուզի նեղուցով՝ ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման մասին հայտարարությունների ֆոնին. Fars

Ըստ հրապարակման՝ պատժամիջոցների տակ գտնվող նավը երթուղին անցել է միացված տեղորոշման համակարգով և չի փորձել թաքնվել․․․

«Հրապարակ». Խնդիրն այն է, որ չարժեքը հարձակվել է արժեքների վրա


Հարցազրույց երգիչ, հայ ժողովրդական երգերի մեկնաբան, Հայաստանի վաստակավոր արտիստ Մրոյի (Արսեն Գրիգորյան) հետ – Անդրադառնանք հոգեւորի, մշակույթի կարեւորությանը…

2024-2025 թվականներին Հայաստանում ոչ ոք չի բողոքարկել ընտրությունների արդյունքները․ ԿԸՀ

2024-25 թվականներին Հայաստանում տեղի են ունեցել չորս տեղական ինքնակառավարման ընտրություններ․․․

Սամվել Կարապետյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգել. դատախազի միջնորդությունը


Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով։ Ավելի վաղ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ դեռ երեկ են դիմել…

Փաստաբանները պահանջում են վերացնել Սամվել Կարապետյանի տնային կալանքը․ ի՞նչ է կատարվում դատարանում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Հակակոռուպցիոն դատարանում է։ Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել խափանման միջոց տնային կալանքը փոխելու համար։

Դատարանն այդ հարցը որոշել է քննել առաջնահերթ կարգով։

Իր հերթին դատախազը միջնորդել է 3 ամսով երկարաձգել տնային կալանքի ժամկետը։ Դատական նիստը շարունակվում է, դատարանը որոշում չի կայացրել։

 

Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի ունեցվածքը։ Ռուսաստանի Դաշնությունում ծնված և շուրջ 15 տարի վարկային ոլորտում աշխատած Նարեկ Ղուշչյանը Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակվել 2021 թվականին։

Մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է Իջևանի համայնքապետարանում, իսկ ավելի վաղ՝ մինչև հեղափոխությունը, «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ում։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ, համաձայն փոխմարզպետի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրի, Նարեկ Ղուշչյանն ունի 7 անշարժ գույք՝ 1 բնակարան, 1 անհատական բնակելի տուն և 5 հողամաս։ Նրա գույքերը գտնվում են Տավուշի մարզի Իջևան և Սևքար համայնքներում։
Փոխմարզպետը 2012 թվականից շահագործում է 2006 թվականի արտադրության AUDI մակնիշի ավտոմեքենա։

Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 620 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 35 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 588 հազար դրամ, որից 10 մլն 564 հազար դրամը՝ աշխատանքի վարձատրություն է ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմից։ Եկամուտների 8 մլն դրամը ստացված փոխառություն է Կոնվերս Բանկից և Էվոկաբանկից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 24 մլն 350 հազար դրամ։ Վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 7 մլն 140 հազար դրամ։
Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 181 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 1 մլն 500 հազար դրամ և 33 հազար ռուբլի։ 2021 թվականի տվյալներով՝ Ղուշչյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 972 հազար դրամ։

Նարեկ Ղուշչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Իջևանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։

Ղուշչյանի կինը՝ Աննա Ալիխանյանը, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործառնական տնօրենն է։

Հիշեցնենք նաև, որ 2022 թվականին Նարեկ Ղուշչյանի անունը շրջանառվում էր երիտասարդի վրաերթի դեպքի առնչությամբ։ Հոկտեմբերի 23-ին Երևանում վրաերթ էր տեղի ունեցել։ Ժամը 16:40-ի սահմաններում 41-ամյա Նարեկ Ղուշչյանը Nissan մակնիշի 550 LL 60 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի էր ենթարկել 20-25 տարեկան մի երիտասարդի։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Եզրափակելով՝ Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանի հայտարարագրային, կենսագրական և հանրային դաշտում արձանագրված տվյալները ցույց են տալիս, որ նրա գործունեությունն ու ֆինանսական պատկերը շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում։ 2024 թվականի հայտարարագրով նա ունի 7 անշարժ գույք, եկամուտներ, վարկային պարտավորություններ և դրամական միջոցներ, որոնք համադրելի են նրա պաշտոնեական գործունեության հետ, իսկ 2021 թվականի տվյալների համեմատությունը ցույց է տալիս ֆինանսական ցուցանիշների փոփոխություն։ Միաժամանակ, Ղուշչյանը ոչ միայն վարչական պաշտոնյա է, այլև ՔՊ Իջևանի տարածքային խորհրդի անդամ, իսկ նրա անունը նախկինում կապվել է նաև վրաերթի դեպքի հետ։ Այս ամբողջությունը ձևավորում է մի պատկեր, որը բնականորեն մնում է հանրային և լրագրողական հետաքրքրության առարկա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

ՀՀ-ն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխնախարարի մակարդակով | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ-ն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխնախարարի մակարդակով

Հայաստանը, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի մակարդակով, կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին ТАСС-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը մասնակցելու է նիստին և եթե այո, ապա ինչ մակարդակով։

Նշենք, որ ապրիլի 17-ին Մոսկվայում կկայանա ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։