Իսկ ինչո՞ւ չեք կարծում, որ ձայնագրությունները ներդրված սադրիչների խոսակցություններ են. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրիի ամենահայտնի պատմական կառույցներից մեկի՝ «Մեր մանկության տանգոյի» շենքի վերականգնումը հայտնվել է անորոշության մեջ։ Պատճառը ոչ թե ֆինանսների բացակայու…
Այսօր Ստամբուլում ընթացող Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների երկկողմ հանդիպում։
Հանդիպման ընթացքում նշվել են երկու երկրների հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության և կայունության ամրապնդումը, առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։
Նշվել է Միջխորհրդարանական միության վեհաժողովի դերը՝ որպես միջխորհրդարանական համագործակցության կարևոր հարթակ։ Այս համատեքստում բարձր են գնահատվել գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ջանքերն՝ Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների միջև երկխոսություն հաստատելու ուղղությամբ։
Խոսնակները բարձր են գնահատել 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած հանդիպումից ի վեր միջազգային կազմակերպությունների շրջանակում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները և համաձայնել են շարունակել այդ շփումները։ Հանդիպման ընթացքում նաև ընդգծվել է կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը՝ երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար։