Աղջիկը տարիներ շարունակ ձևացրել է, թե ունի քաղցկեղ, որպեսզի մարդիկ ավելի շատ ժամանակ անցկացնեն իր հետ

Աղջիկը տարիներ շարունակ ձևացրել է, թե ունի քաղցկեղ, որպեսզի մարդիկ ավելի շատ ժամանակ անցկացնեն իր հետ

Պողպատի էդ մանդատը հալենք, դավաճանի արձան կանգնեցնենք. Լևոն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պողպատի էդ մանդատը հալենք, դավաճանի արձան կանգնեցնենք. Լևոն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կվերսկսեն նավթի առաքումները 1 շաբաթից․ Սքոթ Բեսենթ


Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Պարսից ծոցի արաբական երկրները պատրաստ կլինեն մեկ շաբաթվա ընթացքում վերսկսել նավթի առաքում…

Հայաստանը վաղուց արդեն ավտորիտար ռեժիմ է՝ կենտրոնացված Փաշինյանի ձեռքում. պատգամավոր

«Վերջին տարիներին ձեր դիվանագիտական ​​անհաջողությունները, ձեր անձնական վախերն ու սխալ պատկերացումները Հայաստանի պարտությունը դարձրել են անշրջելի։ Դրանք խորացրել են երկրի անկումը։ Դուք իշխանության եք եկել համազգային էյֆորիայի մթնոլորտում, իսկ այսօր սերմանում եք ատելություն և վրեժ…

Այս երկու օրերը կվերածվեն իսկական տոնի. ԿԳՄՍ փոխնախարարը՝ «Մեղրին՝ 2026–ի ԱՊՀ մայրաքաղաք» ծրագրի մասին

Այսօր մենք մեկնարկում ենք Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագիրը, որի…

«Ատելություն գեներացնելը ունի երկու սայր». Արա Պողոսյան

«Ատելություն գեներացնելը ունի երկու սայր». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ «Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ։
     Ես միայն ափսոսում եմ, որ ատելություն տարածելու համար գործիք են դարձել կանայք՝ մայրեր, քույրեր, տատիկներ։ Ժամանակներ կային, երբ կնոջ ներկայությամբ հայհոյանք տվողներին սատկացնում էինք, որովհետև կինը սրբություն էր նոռմալ, բանական տղամարդու համար։
     Հիմա մենք ենք ամաչում կանանց անեծքներից ու հայհոյանքներից։ Հաճախ հայհոյող կանանց էջերում կարելի է գտնել թոռների, երեխաների նկարներ․․․ ու այդ կանայք անիծում ու հայհոյում են իրենց զավակների, թոռների ու գուցե ծոռների տարիքի մարդկանց․․․
     Տղամարդիկ, որ միշտ համարվում էին խոսքի ու պատվի մարդիկ, այսօր դարձել են շարքային բամբասկոտ, հայհոյող ու անիծող․․․ Չէ, դուք պատկերացրեք՝ տղամարդը անիծում է մեկ այլ տղամարդու․․․ մեր հասարակությունը, կամ ընդհանրապես՝ առողջ հասարակությունը, նման վարքագիծ չէր դրսևորի․․․
     Մի՛ զարմացեք, որ այսօր այդքան հեշտ կարելի է ակնատես լինել սպանությունների՝ ամենահիմար պատճառներով, որովհետև այդ սպանությունները ձեր տարածած ատելության ու նվաստացման հետևանքն են․․․
     Դադարե՛ք ատելություն տարածել, ո՛չ մի քաղաքական գործիչ, ո՛չ մի ուրիշ մարդ արժանի չի, որ դուք ատեք միմյանց, որովհետև վաղը նրանք կփոխվեն, իսկ դուք իրար եք նայելու, դեռ տարիներով ձեր գրախ հայհոյանքով են ձեզ կերակրելու․․․
     Ատելությունն ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ»։