Ձերբակալվել են սպանության համար մեղադրվող եղբայրները

Տեսանյութեր

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել են սպանության համար մեղադրվող Մրգաշեն գյուղի բնակիչ 20-ամյա երիտասարդին և նրա 17-ամյա եղբորը։ Նրանք ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է Ազգային ժողովի նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը

Վարչապետն այս պահին հանդես է գալիս խորհրդարանի ամբիոնից՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը․․․

Դասական երաժշտությունը կարող է հազարավոր հանդիսատես հավաքել

Մշակույթ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգին։

Նախարարը նշել է, որ դասական երաժշտության համերգը կարող է հազարավոր հանդիսատես հավաքել եւ ընդգծել է նման միջոցառման բարձր հետաքրքրությունը հանրության շրջանում։

«Այո, դասական երաժշտության համերգը կարող է 7000 հանդիսատես հավաքել մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում»,- գրել է նա։

Նախարարը նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ նշելով, որ պետական աջակցությամբ գործող նվագախումբը իր 20-ամյակին նվիրված գլխավոր համերգում հանդես է եկել Լանգ Լանգի հետ։

Համերգը կայացել է ՄՀՀ-ում՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով դասական երաժշտության սիրահարների շրջանում։

Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է բացվել

Ադրբեջանի նկարիչների միության ցուցասրահում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է բացվել։ Նկարների հեղինակը նկարիչ Ալի Իսմայիլ Ալիևն է․ հայտնում է «Ազերթաջ» գործակալությունը։

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին նշել է, թե «Արևմտյան Ադրբեջանի» թեման առանձնահատուկ նշանակություն ունի նկարչի ստեղծագործության մեջ և որ նրա աշխատանքները «միշտ նրբությամբ և ճշգրտությամբ արտացոլում են այս շրջանի մշակութային հուշարձաններն ու ավանդույթները»։

Ադրբեջանում վերջին շրջանում ակտիվ կոչեր են հնչում ուժեղացնել ջանքերն «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» համար։

«Արևմտյան Ադրբեջանից փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է». որոշ ժամանակ առաջ Բաքվում հայտարարել էր Ազիզ Ալեքբերլին՝ կրկին տարածքային նկրտումներ ներկայացնելով ՀՀ ինքնիշխան տարածքին։

2025 թվականի մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր, թե «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, «որը պետք է հրաժարվի այս ցանկությունը նման լույսի ներքո ներկայացնելու ցանկացած փորձից»:

«Այս հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից, մինչև վերադարձի իրականացումը: Բնականաբար, իրենց հարազատ վայրեր վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին նույնպես պետք է տրամադրվեն անվտանգության երաշխիքներ»,- ասել էր Ալիևը:

Իրանը թույլ չի տա առևտուր Պարսից ծոցի միջոցով, եթե շրջափակումը շարունակվի

Եթե ագրեսիվ և ահաբեկչական Միացյալ Նահանգները շարունակի իր անօրինական գործողությունները՝ տարածաշրջանում ծովային…

ԱՄՆ-ն բարձրագույն մակարդակով հավաստիացրել է,որ TRIPP-ի հետ կապված գործողություններն արագացել են․ վարչապետ

ԱՄՆ-ից բարձրագույն մակարդակով ստացել ենք հավաստիացում, որ TRIPP-ի հետ կապված գործողությունները ոչ միայն չեն դանդաղել, այլև՝ արագացել են։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ…

Պետդումայի կոմիտեն աջակցել է կրիպտոշուկայի օրինագծին

Ռուսաստանի Պետդումայի ֆինանսական շուկաների հանձնաժողովը առաջարկել է առաջին ընթերցմամբ ընդունել «Թվային արժույթի և թվային իրավունքների մասին» օրինագիծը։ Նախագիծը մշակվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության կողմից և նպատակ ունի ստեղծել իրավական հիմք կրիպտոարժույթների օրինական շրջանառության համար երկրում։ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Չիստյուխինը նշել է․«Կարևոր է այս փուլում օրինականացնել կրիպտոարժույթների շրջանառությունը Ռուսաստանի Դաշնությունում […]

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է միջնորդների միջոցով ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակելու մասին

Իրանի և ԱՄՆ-ի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է՝ պակիստանցի միջնորդի միջոցով․․․