ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից՝ Թուրքիա-Իսրայել հնարավոր բախման պարագայում

ԱՄՆ ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից հնարավոր դուրս գալու իրական պատճառը կարող է լինել Թուրքիա–Իսրայել լարվածությունը, ոչ թե արտաքին միջամտություններից խուսափելու ցանկությունը։

Քենթն այս հայտարարությունն արել է` արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի հասցեին հնչեցրած քննադատությանը։ Նրա խոսքով՝ եթե Թուրքիան և Իսրայելը Սիրիայում ռազմական առճակատման մեջ մտնեն, Վաշինգտոնն Իսրայելին աջակցելու համար կարող է նույնիսկ դուրս գալ ՆԱՏՕ-ից:

Նախկին պաշտոնյան նաև քննադատել է ԱՄՆ-ի Մերձավոր Արևելքի քաղաքականությունը՝ այն անվանելով անհետևողական և ոչ կայուն։ Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ն հաճախ միաժամանակ հանդես է գալիս որպես ճգնաժամեր ստեղծող և դրանք լուծող կողմ, ինչը վնասում է ինչպես երկրի միջազգային հեղինակությանը, այնպես էլ տարածաշրջանային կայունությանը։

Քենթը կոչ է արել վերանայել Մերձավոր Արևելքում վարած ռազմավարությունը՝ նշելով, որ ներկայիս մոտեցումը հանգեցնում է մարդկային կորուստների և ռազմավարական սխալների։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս հայտարարությունները կարող են նոր քննարկումներ առաջացնել ԱՄՆ-ի դաշնակցային պարտավորությունների և տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ։

Ermenihaber

Ռուսաստանն ու Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինվորականների 1000 մարմին և ստացել 41 զոհվածի մարմին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։

«Կարող եմ հաստատել, որ ամեն ինչ այդպես է»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ ի պատասխան խնդրանքի՝ հաստատել Ուկրաինային զոհված զինվորականների 1000 մարմինների փոխանակումը զոհված ռուսաստանցիների 41 մարմինների հետ, որը տեղի է ունեցել այսօր:

Զոհվածների մարմինների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել փետրվարի 26-ին. 1000 մարմին հանձնվել էր Ուկրաինային, 35-ը՝ Ռուսաստանին:

Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Արաղչիի հետ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Արաղչիի հետ հեռախոսազրույցում Լավրովը հույս է հայտնել բանակցային գործընթացի հաջողության վերաբերյալ։

Լավրովը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների երկշաբաթյա դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը։

Արաղչին շնորհակալություն է հայտնել Մոսկվային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պարսից ծոցի իրավիճակի քննարկման ժամանակ զբաղեցրած սկզբունքային դիրքորոշման համար։

Մոսկվան վստահ է, որ Իրանի շուրջ հակամարտության մեջ հրադադարի մասին համաձայնագիրը վերաբերում է նաև Լիբանանին։

Նյու Յորքում և Լոնդոնում հակապատերազմական բողոքի ցույցեր են տեղի ունեցել

Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին Նյու Յորքի Թայմս Սքվերում՝ պահանջելով Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի…

Նյու Յորքում և Լոնդոնում հակապատերազմական բողոքի ցույցեր են տեղի ունեցել

Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին Նյու Յորքի Թայմս Սքվերում՝ պահանջելով Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի…

Դավիթ Մինասյանը իր 2 ոտքի վրա կանգնած ընդամենը աղոթում էր, այսօր հիվանդանոցում է


Դավիթ Մինասյանը իր 2 ոտքի վրա կանգնած ընդամենը աղոթում էր, այսօր հիվանդանոցում է

Ռուբեն Ռուբինյանը ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի անդամներին

Ռուբեն Ռուբինյանը ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի անդամներին

Փաշինյան. Ընդդիմության հայտարարությունները Հայաստանի ցանկալի տարածքային չափի մասին վտանգավոր են

Եթե որևէ քաղաքական ուժ ասում է, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի 29,743 քառակուսի կիլոմետրով, ապա, ըստ էության…

Wildberries-ում պատրաստի սննդի առաջին ռեստորանը՝ արագ առաքմամբ

Հայաստանում օգտատերերն արդեն վաղուց սովոր են պատվիրել ամենատարբեր ապրանքներ Wildberries-ում՝ հագուստից և աքսեսուարներից մինչև կենցաղային տեխնիկա, կոսմետիկա և տան համար ապրանքներ, իսկ այժմ հնարավոր է պատվիրել նաև պատրաստի սնունդ։ Հարթակին միացած և Երևանի ողջ տարածքում ուտեստների առաքում առաջարկած առաջին ռեստորանը դարձել է Arigato-ն։

Այսօր Wildberries-ը Հայաստանում ևս մեկ քայլ է անում գործընկերային էկոհամակարգի զարգացման ուղղությամբ․ հարթակում հայտնվել է պատրաստի սննդի ռեստորանի հետ առաջին համագործակցությունը՝ էքսպրես առաքման ձևաչափով։ Ծառայությունն արդեն հասանելի է օգտատերերին և բացում է նոր հնարավորություններ ինչպես գնորդների, այնպես էլ բիզնեսի համար։ Պատվերները առաքվում են անմիջապես պատրաստվելուց հետո՝ մինչև դուռ։

Arigato-ն հայտնի է իր բազմազան և որակյալ մենյուով։ Տեսականին ներառում է թարմ սուշի և ռոլլեր, տաք ուտեստներ, ապուրներ և այլ տեսականի, որոնք արտացոլում են ասիական խոհանոցի բազմազանությունն ու յուրահատկությունը։ Հատուկ հարթակի համար պատրաստվում է յուրահատուկ սեթ՝ բացառապես Wildberries-ի համար, իսկ ասիական խոհանոցի սիրահարներին սպասվում է հատուկ գաստրոնոմիկ անակնկալ։

Ռեստորանի սեփականատեր Մարատ Գևորգյանը նշել է, որ թիմը մեծ հետաքրքրությամբ է մոտենում Wildberries-ի հետ համագործակցությանը։

«Մենք ձգտում ենք ապահովել հարթակի օգտատերերի լավագույն փորձը՝ փոխանցելով ասիական խոհանոցի յուրահատուկ համերը, համադրելով արագ առաքման և բարձր սպասարկման հետ։ Մոտ ժամանակում կներկայացնենք հատուկ սեթ, որը հասանելի կլինի բացառապես Wildberries հարթակում և կներառի մեր մենյուի լավագույն առաջարկները», — ընդգծել է նա։

Wildberries-ում էքսպրես առաքումը նաև վաճառողներին առաջարկում է ճկուն համագործակցության պայմաններ։ Հարթակը տրամադրում է բազմաֆունկցիոնալ քարտեզ, որի միջոցով գործընկերները կարող են նախապես սահմանել գնորդների համար հասանելիության գոտիները՝ ապահովելով արագ առաքում և համագործակցության թափանցիկ պայմաններ։

Wildberries-ի Հայաստանում տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը նշել է․

«Հայաստանում պատրաստի սննդի կատեգորիայի գործարկումը HoReCa ոլորտի բիզնեսների համար ևս մեկ հնարավորություն է ընդլայնելու իրենց ներկայությունը առցանց միջավայրում, ներգրավելու նոր հաճախորդներ և ավելացնելու վաճառքները։ Միաժամանակ օգտատերերի համար սա հարմար միջոց է կատարել ամենօրյա գնումներ մեկ հարթակում՝ սովորական ապրանքներից մինչև պատրաստի տաք ուտեստներ»։

Վերջում նշենք, որ Wildberries-ի հետ համագործակցությամբ հետաքրքրված ընկերությունները կարող են գրանցվել կայքում։

Wildberries-ի մասնագետները կապ կհաստատեն գործընկերների հետ՝ նրանց բիզնեսի զարգացման համար առավել հարմար և շահավետ պայմաններ առաջարկելու նպատակով։

 

Նեթանյահուն չի ուզում հանդարտվել. «Մենք կշարունակենք հարվածել Հեզբոլլահին»

Բեյրութում մենք սպանեցինք Ալի Յուսեֆ Հարշիին՝ Հեզբոլլահի առաջնորդ Նաիմ Քասեմի անձնական քարտուղարին և նրա…