Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․ կա 5 վիրավոր․ Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 35-ամյա Բարսեղ Գ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի, 58-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և 43-ամյա Էդուարդ Գ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Վաղուց լրջագույն կասկածներ ունեի․ Աբովյան


Վաղուց լրջագույն կասկածներ ունեի, որ այս իշխանությունների օրոք Հայաստանում կարող են անցկացվել «կիրառական մառազմի» օլիմպիական խաղեր, բայց այսօր դրանում վերջնա…

Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․ կա 5 վիրավոր

Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․ կա 5 վիրավոր

Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․ կա 5 վիրավոր

Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․ կա 5 վիրավոր

Վաղարշապատի Զվարթնոց թաղամասում հրդեհ է բռնկվել կայանված Ford Pickup-ում

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի Զվարթնոց թաղամասում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։

Մինչ կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, «Ford (Pickup)» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ նույն թաղամասի բնակիչ 27-ամյա Ռուբեն Հ.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ինչո՞ւ էր արմավիրցին Արման Թաթոյանին խորհուրդ տալիս նայել «Մաուգլի» մուլտֆիլմը


Արմավիրի մարզ կատարած այցելության ընթացքում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ջերմ շփումներ է ունեցել բնակիչների հետ՝ անդրադ…