Փարիզում մեկնարկել է աշխարհի 25 երկրների ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողովը

Այսօր Փարիզում մեկնարկել է աշխարհի 25 երկրների ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողովը, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին և նպաստել ազգային ներուժի զորաշարժին։

Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մեր երկրի առջև ծառացած օրհասական մարտահրավերների պայմաններում Սփյուռքի ռազմավարական դերը դառնում է անփոխարինելի։ Այս օրերին քննարկումների կենտրոնում են լինելու՝

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր հորիզոններն ու առկա ճգնաժամի հաղթահարումը,
Հայկական ինքնությանը սպառնացող մարտահրավերների հաղթահարման գործում ազգային կառույների և Հայ Առաքելական եկեղեցու դերակատարությունը
Համահայկական միասնական օրակարգի ձևավորումը»։

Հանրապետությունում սպասվում են տեղումներ

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթանցմամբ պայմանավորված ապրիլի 11-ի ցերեկը, 12-13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին մերկասառույց։

Ապրիլի 11-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24մ/վ արագությամբ։

Երևանում ապրիլի 11-ի ցերեկը, 12-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին,15-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 11-ի ցերեկը, 12-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։

Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 11-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյան

Առավոտը սկսվեց բոթով՝ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության գվարդիայի ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր։

Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Թվում էր, թե նման ողբերգական պատահարից հետո առնվազն պետք է դադարեցվի քարոզարշավը, մինչդեռ, վարչակարգի պարագլուխը շարունակում է շրջայցերն այնպիսի ուրախ դեմքով, ասես ոչինչ էլ չի եղել։

Թեև, պետք չէ զարմանալ․ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին։ Սրանք նույն այն մարդիկ են, որոնք կարող են վրաերթի ենթարկել հղի կնոջը՝ առանց կանգ առնելու և օգնություն ցուցաբերելու։

Փաշինյանի համար անգամ արժեք չունի իր ավտանգությունն ապահովող ոստիկանների կյանքն ու առողջությունը։

Թվում է, թե դժբախտությունների այս շղթան սրանց օրոք անվերջ է։ Արցախի հայաթափմանը նպաստած, հազարավոր հայորդիների կյանքեր կործանածների այս էջը վերջնակապես պետք է փակենք հունիսի 7-ին։

Ցավակցություններս զոհվածի հարազատներին, շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին»։

Սերժ Սարգսյանը պիտի հեռանա որպես պարտված կուսակցության ղեկավար 

Ֆուտբոլային ակումբի կամ հավաքականի մարզիչը հրաժարական է տալիս ու հեռանում խայտառակ պարտությունից հետ։ Սա չգրված նորմ է ազատ աշխարհում։ Նույն մոտեցումը կա նաև այլ ոլորտներում, այդ թվում քաղաքականության մեջ։

«Աշխարհում չգրված օրենք կա․ կապիտուլյացիայի ենթարկված երկրի ղեկավարը պետք է հեռանա, հակառակ դեպքում, երկիրը կրում է անդառնալի ու անհամաչափ կորուստներ»,- ապրիլի 4-ին ՀՀԿ 18-րդ համագումարում հայտարարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ավաղ, ՀՀ կառավարիչը պետությունը պաշտպանելու փոխարեն նախընտրեց պահել իր աթոռը, և մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, իսկ մյուս մասին շարունակում է վտանգ սպառնալ»,- հավելել է նա։

Իհարկե, ճիշտ է ՀՀ երրորդ նախագահը։ Պատերազմում խայտառակ պարտություն կրած, իր պարտությունը ճանաչած ու կապիտուլյացիա ստորագրած Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տար ու հեռանար։ Սակայն Փաշինյանը ոչ միայն ամուր կառչեց աթոռից, այլև աշխարհին ներկայացրեց, թե մյուս բոլորը Կրեմլի գործակալ են, անկախության ու ժողովրդավարության դեմ են։

Հաշվի առնելով, որ առաջիկայում ընտություններ են, փորձենք Սերժ Սարգսյանի ակնարկած այս նորմը դիտարկել ընտրությունների հարթության մեջ։

Ազատ աշխարհում ընդունված է, որ երբ քաղաքական կուսակցությունը խայտառակ պարտություն է կրում ընտրություններում ու ճանաչում իր պարտությունը, ապա նրա առաջնորդը պարտավոր է հրաժարական տալ։ Այսինքն՝ ինչպես պարտված երկրի ղեկավարն է պարտավոր հեռանալ, այնպես էլ պարտված կուսակցության ղեկավարն է հեռանում, ինչից հետո կուսակցությունը նոր առաջնորդ է ընտրում ու նրա հետ կապում ռևանշի, հաջողության, հաղթանակի, վերածնման հույսեր։

Ցավոք՝ ՀՀ-ում այս նորմը չեն հարգում ոչ մի մակարդակում՝ ֆուտբոլից մինչև երկրի ղեկավար։ Նախորդ՝ 2021-ի ԱԺ ընտրություններում 2 տասնյակ կուսակցություններ չհաղթահարեցին շեմը, պարտվեցին։ Սակայն պարտված կուսակցությունների առաջնորդները անմիջապես հրաժարական չտվեցին, չհեռացան, կարծես՝ պարտվելու համար էին մասնակցել։ Սա նորմալ չէ։

2018-ին Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալվեց, և ռուսների միջնորդությամբ ֆորպոստի վարչապետ կարգվեց Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը գրեց՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Սա պարտություն ու կապիտուլյացիա չէ՞ր։ Ինչո՞ւ ՀՀ վարչապետի պաշտոնը լքած Սերժ Սարգսյանը հրաժարական չտվեց նաև ՀՀԿ նախագահի պաշտոնից։ Ինչո՞ւ նա կրկին ընտրվեց ՀՀԿ նախագահ ապրիլի 4-ին ՀՀԿ համագումարում։ Ինչո՞ւ ՀՀԿ-ն կրկին նախագահ ընտրեց փաստացի պարտվածին։ Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն իր ակնարկած նորմը չի հարգում։

Ավելին՝ կարծիք է շրջում, որ եթե ՀՀԿ-ն ապրիլի 4-ին նոր նախագահ ընտրեր և նոր առաջնորդով ու ծրագրով հանդես գար, մասնակցեր ԱԺ ընտրություններին, ապա գուցե կհաղթեր հունիսի 7-ին։

Այս ենթադրության հիմքն է այն, որ մեծ ռեսուրսներ ոնեցող հավակնորդները ռուսամետ ուժեր են, որոնք կարծես՝ մրցում են, թե ով ավելի լավ կսպասարկի Կրեմլի շահերը։ ՀՀԿ-ն, հավանաբար, ևս մեծ ռեսուրսներ ունի։ Եվ նա որպես անկախության ու ժողովրդավարության համար պայքարի ակունքներում կանգնած Աշոտ Նավասարդյանի հիմնադրած կուսակցություն, պահպանողական, նժդեհական ուժ, կարող է իր վրա սևեռել ազատ աշխարհի ուշադրությունն ու հաղթել ընտրություններում։ ՀՀԿ-ի օրոք ստորագրված SEPA-ն կյանքի կոչելու և ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարելավելու կարգախոսով հանդես գալու պարագայում ՀՀԿ-ին կսատարեին և՛ ԵՄ-ն, և՛ բոլոր ժողովրդավար երկրները։ Փաշինյանի դիմակը կպատռվեր, նա կզրկվեր ԵՄ աջակցությունից, լեգիտիմությունից ու հավանաբար՝ կպարտվեր։

Հիմա ի՞նչ ենք տեսնում, երբ նայում ենք Նիկոլ Փաշինյանին։ Նրա դեմքը պարտության, կապիտուլյացիայի ասոցիացիա է առաջացնում։ Իսկ ի՞նչ ենք տեսնում, երբ նայում ենք Սերժ Սարգսյանին։ Այս դեպքում էլ տեսնում ենք Փաշինյանին իշխանություն զիջած, ընտրություններում պարտված առաջնորդին, որը մեզ մոտ դարձյալ պարտության ասոցիացիա է առաջացնում։ Այնպես որ՝ եթե կապիտուլյացիա ստորագրած Փաշինյանը պետք է հրաժարական տար, ապա Սերժ Սարգսյանը որպես իշխանություն զիջած, ընտրություններում պարտված կուսակցության ղեկավար պետք է կրկին չհավակներ ՀՀԿ նախագահի պաշտոնի։

Պարզ ասած՝ ի սեր քաղաքական համակարգի առողջացման, առաջընթացի՝ հարկ է հարգանքով վերաբերվել քաղաքական մշակույթի չգրված նորմին, որի մասին ակնարկում է Սերժ Սարգսյանը։ Այսինքն՝ եթե ՔՊ-ն պարտվի հունիսի 7-ին, ապա Փաշինյանը պետք է հրաժարական տա նաև ՔՊ նախագահի պաշտոնից։ Նույնկերպ մյուս պարտված կուսակցությունների առաջնորդները պարտավոր են հրաժարական տալ։ Ու եթե սա դառնա նորմ, ապա գուցե ազգային նոր հաղթանակների հույս կծագի։

Թաթուլ Մկրտչյան

Եվրասիական մարզական համագործակցության համաժողովն է․ Ծառուկյանն ընդունել է օլիմպիական կոմիտեներին

Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը։ Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներն ու գլխավոր քարտուղարները, որոնց ընդունել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Համաժողովը կարևոր հարթակ է տարածաշրջանի սպորտային կառույցների միջև համագործակցության խորացման և կապերի ամրապնդման համար։

Քաղաք Մասիսում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 11-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի ք. Մասիսի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

​​​​​​​Շառասյան պատճառով կա 1 զոհ, 12 վիրավոր, իսկ «Ուրախ ավտոբուսի» պասաժիռները անհոգ սելֆիներ են անում. Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր առավոտյան Քուչակ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարին, որի մասնակիցներից մեկը Նիկոլին ուղեկցող ոստիկանության գվարդիայի ավտոբուսն էր:

«Շառասյան պատճառով կա 1 զոհ, 12 վիրավոր։ «Ուրախ ավտոբուսի» պասաժիռները անհոգ սելֆիներ են անում նախապես դատարկված Գնթունիկից։

Զրո ապրումակցում, զրո ամոթ ու զսպվածություն»։

Նորից «փոցխի» վրա. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրած գործիքը ոչ թե ատաղձագործական մուրճն է, որը թափահարում էր հանրության գլխին, այլ՝ հողագործական փոցխը, որի վրա պարբերաբար կանգնում է: Տվյալ դեպքում փոցխը մի փոքր փոխաբերական առումով ենք ասում, բայց դրանից կոթի հարվածը, տվյալ դեպքում՝ քաղաքական հարվածը պակաս ցավոտ չէ:

Մոտ մեկ տարի առաջ նախաձեռնելով ամենաիսկական արշավանք Հայ առաքելական եկեղեցու դեմ, զանգվածային ռեպրեսիաների ենթարկելով ազգային Եկեղեցու տասնյակ արժանավոր հոգևորականների, վիրավորելով միլիոնավոր հայ մարդկանց կրոնական զգացմունքները՝ Փաշինյանը, միևնույնն է, պարտվեց այդ պայքարում: Ավելին, ինչինչ խարդավանքների ու ճնշումների հետևանքով նրա կողմն անցած տիրադավ մի քանի եպիսկոպոսներն էլ ենթարկվեցին հանրային պարսավանքի ու խայտառակ եղան:

Ու հիմա, Եկեղեցու դեմ պայքարում տապալվելով, Փաշինյանը որոշել է նորից կանգնել այդ «փոցխին»: Մասնավորապես, իր ՔՊ-ի նախընտրական ծրագրում ինչ-որ չարեփոխումներ է նախատեսել Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ:

Մայր Աթոռի վրդովված արձագանքը, բնականաբար, չուշացավ: Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտեց այդ դրսևորումը՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ դրույթները մերժելի են, դրանք Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում են։

«Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի։ Այն հակասում է մեր աշխարհասփյուռ ժողովրդի շահերին, վտանգում է ազգային արժեհամակարգի հիմերը և խաթարում հոգևոր անվտանգությունը»,-հայտարարեց Մայր Աթոռը:

Այս ամենի հետ կապված մեկ այլ նրբերանգ էլ կա: Փաշինյանի ու Հայ առաքելական եկեղեցին ատող նրա քպական նեղ շրջանակի հիմնական թեզերից մեկն էլ այն էր, թե հոգևորականները միջամտում են քաղաքական գործընթացների (թեպետ դա հոգևորականներին արգելված չէ, առհասարակ): Բայց հիմա ստացվում է, որ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթներն իրենց ծրագրի մեջ ընդգրկելով՝ Փաշինյանը ինքն է ուղիղ կերպով հոգևորականներին ու ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցին ներքաշում քաղաքական դաշտ:

Ընդհանրապես, Փաշինյանի այդ քայլը՝ Եկեղեցուն իր հայտարարած պատերազմը ՔՊ-ի ծրագրի մեջ մտցնելն ավելին է, քան պարզապես փոցխին կանգնելը: Դա նշանակում է ամբողջ հոգևոր դասին, հավատացյալ բոլոր հայերին լրացուցիչ անգամ տրամադրել սեփական անձի ու այդ անձի գլխավորած խմբակի դեմ: Ընտրությունից 1,5 ամիս առաջ: Դե-դե…»։