Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

63 կողմ, 28 դեմ ձայնով ՔՊ անդամ Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում։

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» դաշինքը չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Ուժեղ Հայաստան»-ը դեմ քվեարկեց։

ԱՄՆ-ում թոշակառուն ուղղաթիռով է գնացել խանութ՝ ժամանակ խնայելու համար

ԱՄՆ-ում մի թոշակառու ուղղաթիռով է գնացել խանութ՝ ժամանակ խնայելու համարգրում է ria.ru-ն։

Նա ցանկացել է որքան հնարավոր է արագ հասնել իր սիրելի որսորդական պարագաների խանութ, բայց մեքենայով գնալը կտևեր մոտ մեկ ժամ։

Տղամարդը ոստիկանությանն ասել է, որ դա «շատ երկար» կլիներ։ Նրան չեն տուգանել, քանի որ նա ունեցել է թռիչքի իրավունք, ամեն ինչ օրինական է եղել։

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

Միացյալ Նահանգներում գործող Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն իր աջակցությունն է հայտնել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձառենությանը, որով նա կոչ է անում կանանց մարդասիրական պատվիրակություն ձևավորել՝ Բաքվի բանտում գտնվող հայերին այցելելու նպատակով․ գրում է «Ազատություն»-ը։

«Լեմկինի ինստիտուտը դիմում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Միացյալ Թագավորության, ԵՄ և այդ դաշինքի անդամ պետությունների ղեկավարներին՝ կոչ անելով նրանց Ադրբեջանում իրենց դիվանագիտական ներկայության միջոցով երաշխավորել տիկին Զոնաբենդի և Բաքու այցելող մյուս կանանց անվտանգությունը»,- նշված է հայտարարության մեջ։

«Իրավապաշտպաններին, ազդեցիկ անհատներին, քաղաքական գործիչներին և միջազգային կազմակերպություններին՝ մասնավորաբար այն կառույցներին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ և ցեղասպանությունների կանխարգելմամբ, կոչ ենք անում միանալ մեզ՝ բանտարկված հայերի կանանց և ընտանիքի անդամների աջակցությանն ուղղված մեր ջանքերում՝ հնարավորություն ստեղծելով, որպեսզի նրանք կարողանան այցելել Բաքվում գտնվող իրենց հարազատներին»,- նշված է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ։

Իսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համար

Իսպանիայի կառավարությունը 25 միլիոն եվրո կհատկացնի այն երեխաներին օգնություն ցուցաբերելու համար, որոնք առանց ուղեկցության ժամանել են ինքնավար Սեուտա քաղաք ներկայիս միգրացիոն ճգնաժամի ժամանակ այդ մասին, ինչպես գրում է ria.ru-ն, հայտարարել է սոցիալական ապահովության և միգրացիայի նախարար Էլմա Սաիսը։

Նախարարը բացատրել է, որ լրացուցիչ 25 միլիոն եվրոն կավելանա անցյալ տարվա հուլիսին երեխաների և դեռահասների հարցերով համաժողովի ժամանակ արդեն հատկացված 5.5 միլիոն եվրոյին։

«Կառավարությունը եղել է և կմնա Սեուտայի և, հատկապես, ամենախոցելի խմբերի կողքին», – ասել է նախարարը։

Հուլիսի վերջին Իսպանիայի ինքնավար Սեուտա քաղաքը, որը գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում և սահմանակից է Մարոկկոյին, բախվել է միգրանտների զանգվածային հոսքի։ Քաղաքային իշխանությունները հուլիսի 31-ին հայտնել են, որ ընդամենը մեկ օրում Սեուտա է մտել մոտ 60000 մարդ։ Ավելի վաղ Սեուտայի կառավարության խորհրդական Ալբերտո Գայտանը հայտնել էր, որ Սեուտայում անչափահաս միգրանտների պահման վայրերը գերբնակեցված են։ Նրա խոսքով՝ քաղաքում ներկայում կա 862 միգրանտ երեխա։

Մենք պատրաստ էինք հարվածել Ուկրաինայի տարածքում 3 թիրախի․ իրանցի պաշտոնյա

Մենք պատրաստ էինք հարվածել Ուկրաինայի տարածքում 3 թիրախի։ Սակայն, երբ ուկրաինական կողմն ասաց, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հարվածը սխալ էր, մենք չենք ձգտում սրել կոնֆլիկտըհայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզաին։

«Մենք պատերազմ չենք հրահրում, բայց Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ է և կպաշտպանի Իրանը մինչև արյան վերջին կաթիլը»,- նշել է Ռեզաին։

20-ամյա չինուհին հրաշքով ողջ է մնացել 18-րդ հարկից ընկնելուց հետո

Չինաստանում 20-ամյա կինը հրաշքով ողջ է մնացել 18-րդ հարկից ընկնելուց հետոհայտնում է South China Morning Post-ը։

Դեպքը տեղի է ունեցել Չժեցզյան նահանգի Ցզյասին քաղաքում։ Չինուհին, որի անունը չի հրապարակվում, մի քանի ժամ վիճել է իր ընկերոջ հետ։ Նրան փրկել է ծառը, որը մեղմել է նրա անկումը, և նա ընկել է թփերի մեջ։ Մի քանի մետր հեռավորության վրա բետոնե հարթակ է եղել։

Տուժածին հիվանդանոց են տեղափոխել գլխի, թոքերի, լյարդի և փայծաղի վնասվածքներով։ Բժիշկները նաև ախտորոշել են կոնքի և ոտքերի կոտրվածքներ։ Կինը ենթարկվել է երկու վիրահատության։ Սպասվում է ևս մեկը։

Ըստ նրա հարազատների՝ միջադեպից երկու օր առաջ նա որոշել էր բաժանվել ընկերոջից և տուն վերադառնալու տոմս էր գնել։ Հերթական վեճից հետո ընկերը վերցրել է նրա հեռախոսն ու անձը հաստատող փաստաթուղթը և կողպել բնակարանի դուռը:

«Նա ասաց, որ ամբողջ գիշեր տևած վեճից հետո գլխապտույտ է զգացել։ Այդ պահին նա միայն մտածում էր բնակարանից դուրս գալու և ընկերոջից հեռանալու մասին», – նշել է նրա հորեղբայրը։

Բուժման ծախսերը գերազանցում են 100000 յուանը։ Աղջկա ընտանիքը սկսել է դրամահավաք, իսկ ոստիկանությունը շարունակում է հետաքննել միջադեպի հանգամանքները։

Իսպանական լողափում հայտնաբերվել է Վեներա աստվածուհու՝ մոտ 2000 տարվա վաղեմության արձանի գլուխը

Իսպանիայի Ալիկանտե քաղաքի Ալմադրաբա լողափում իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է հռոմեական սիրո աստվածուհի Վեներայի՝ շուրջ 2000 տարվա վաղեմության արձանի մարմարե գլուխը գրում է El País-ն։

Թերթի հաղորդմամբ՝ գտածոն թվագրվում է մ.թ. I-II դարերին։

Նշվում է, որ գտածոն հայտնաբերվել է լողափի բարեկարգման ծրագրի շրջանակում խրամատ փորելու ժամանակ։ Քարերի և ավազների մեջ աշխատակիցները նկատել են լավ պահպանված մարմարե գլուխ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, և դեպքի վայր են հրավիրվել հնագետներ։

«Նրանք (շինարարարական աշխատանքներն իրականացնողները – Խմբ.) սխալ են թույլ տվել՝ խրամատի փորման մասին չտեղեկացնելով վերահսկողություն իրականացնող հնագիտական կառույցին, սակայն ժամանակին դադարեցրել են աշխատանքները և հայտնել գտածոյի հայտնաբերման մասին», – ասել է Ալիկանտեի մշակութային ժառանգության վարչության ղեկավար Խոսե Մանուել Պերես Բուրգոսը՝ հավելելով, որ Վեներան լավ էր պահպանվել. թեթև վնասված էին քթի և կզակի հատվածները։

Գտածոյի քաշը 14 կիլոգրամ է, բարձրությունը՝ 222 սանտիմետր, լայնությունը՝ 198 սանտիմետր։ Փորձագետների նախնական գնահատմամբ՝ հայտնաբերված գլուխը եղել է ամբողջական արձանի մաս, այլ ոչ թե առանձին կիսանդրի։

Այժմ արտեֆակտը պահվում է Ալիկանտեի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ մասնագետները մանրամասն ուսումնասիրում են այն։ Իշխանությունները նախատեսում են մինչև տարեվերջ եզակի գտածոն ցուցադրել հանրությանը:

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են տեղաշարժեր․Բայրամով-Կասիս ասուլիսի հայտարարությունները

TRIPP նախագիծը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համարԲաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Ինյացիո Կասիսի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են տեղաշարժեր, և դրանցից մեկը TRIPP նախագիծն է, որը ներառվել է Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի փաստաթղթում։

«Այս նախագիծը շատ կարևոր է տարածաշրջանի համար։ Ադրբեջանը Միացյալ Նահանգներից պարբերաբար ստանում է գործընթացի վերաբերյալ թարմացումներ։ Մենք ակնկալում ենք, որ 42 կիլոմետրանոց հատվածում աշխատանքները կսկսվեն 2026 թվականին։ Ադրբեջանական պետությունը արագորեն կատարում է իր բոլոր պարտավորությունները», – հայտարարել է Բայրամովը։

Նախարարը նշել է, որ Նախիջևանում կա մոտավորապես 180 կիլոմետր երկաթուղային գիծ, որը 30 տարի անգործ է եղել։

«Այնտեղ նույնպես անհրաժեշտ են լրացուցիչ ներդրումներ, և աշխատանքներն արդեն սկսվել են», – հավելել է նա։

Նախարարը նշել է, որ որոշակի աշխատանքներ պետք է կատարվեն նաև Հայաստանում։

Բայրամովն ընդգծել է, որ այս բոլոր գործընթացները զգալի արդյունքներ են խոստանում տարածաշրջանի համար։

«Նավթամթերք արդեն իսկ Ադրբեջանից տեղափոխվում է Հայաստան: Մենք կարծում ենք, որ հաջորդ փուլում առևտուրը կարող է ընդլայնվել: Անցած տարվա ընթացքում Ադրբեջանից Հայաստան է մատակարարվել մոտ 60000 տոննա բեռ և 20000 տոննա նավթամթերք», – հայտարարել է արտգործնախարարը։

Ջեյհուն Բայրամովը հավելել է, որ իր շվեյցարացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ընդգծել է անցյալ տարվա վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար։

«Այնտեղ ընդունված փաստաթղթերի շարքում մենք անպայման նշում ենք առաջնորդների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և Ադրբեջանի ու Հայաստանի համատեղ կոչը ԵԱՀԿ անդամ պետություններին՝ լուծարել նախկին հակամարտության հետ կապված Մինսկի խմբի ինստիտուտները։ Անցյալ տարվա դեկտեմբերին այս գործընթացն ամբողջությամբ ավարտվեց ԵԱՀԿ շրջանակում։ Այս ինստիտուտները վերացվեցին, և, այսպես ասած, վերջ դրվեց ԵԱՀԿ տարածքում մեկ հակամարտության։ Մենք կարծում ենք, որ սա անցած տարվա ամենակարևոր իրադարձությունն էր ԵԱՀԿ համատեքստում», – ընդգծել է Ջեյհուն Բայրամովը։

Կասիսն, իր հերթին, նշել է, որ Շվեյցարիան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում գրանցված առաջընթացը և կարծում է, որ կայուն խաղաղությունն այժմ հասանելի է։

Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից մոտ մեկ տարի անց կողմերը մոտ են վերջնական փաստաթղթի ստորագրմանը։

«Մենք՝ Շվեյցարիայում, հպարտ ենք, որ թեկուզ փոքր չափով ներդրում ենք ունեցել այս ճանապարհին ձեռնարկված քայլերում։ Ես խրախուսում եմ իմ ադրբեջանցի գործընկերոջը շարունակել իր ջանքերը՝ համաձայնագրի ստորագրումն ապահովելու համար։ Սա կարևոր քայլ կլինի երկու երկրների ժողովուրդների և ամբողջ տարածաշրջանի համար հաշտեցման և կայունության ուղղությամբ», – ընդգծել է նա։

Նախարարը նշել է, որ Շվեյցարիան պատրաստ է շարունակել աջակցել խաղաղության գործընթացին, եթե կողմերը դիմեն։

«Մեր երկիրն ունի Հարավային Կովկասում վստահության ամրապնդման բազմամյա փորձ, և մենք պատրաստ ենք շարունակել ներդրում ունենալ այս ուղղությամբ», – հայտարարել է Ինյացիո Կասիսը։

ՌԴ-ն կասեցրել է Հայաստանից ավելի քան 70․000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը

«Ռոսպոտրեբնադզոր»-ի հանձնարարականի համաձայն՝ պետական «Честный знак» պիտակավորման համակարգը կասեցրել է Հայաստանից ավելի քան 70000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը ՌԴ-ումգրում է ТАСС-ը։

Որպես կասեցման նպատակ նշվում է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելը»։ Պատճառն արտադրողների կողմից «պարտադիր պահանջների խախտումների հայտնաբերումն է»։

Արգելափակման տակ են հայտնվել «Բջնի» հանքային բուժիչ սեղանի ջրի, «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջրի և DARBAS ապրանքանիշի «Մոխիտո» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի առանձին խմբաքանակներ։

«Արգելափակումը վերաբերում է ընկերությունների կողմից որոշակի ամսաթվերով արտադրված խմբաքանակներին և չի ազդում այլ ապրանքների վրա», – նշվում է հայտարարությունում։

Երբ կգա օրը, մենք կասենք մեր լուրջ խոսքը, հիմա քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը․ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

Ես բարեգործություն արել եմ, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը ծնված չէրՀակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։Ներկայացնում ենք Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

  • Ես բարեգործություն արել եմ, անում եմ, և անելու եմ, որովհետև ես դա անում եմ Հայաստանի, հայ ժողովրդի և ամբողջ հայության համար, և ինձ ոչ ոք չի կարող զրկել այդ ցանկությունից։
  • Մարդիկ չտես-գյորմամիշ են, ուզում են մի բան կառավարել, տեսնենք՝ ինչպես կկառավարեն, քարը քարին չեն թողնի. Կարապետյանը՝ Ծառուկյանի բիզնեսները խլելու մասին։
  • Իրենց օրոք Հայաստանում գոյություն չի ունեցել միջազգային ներդրում։ Դրանք ընդամենը նախընտրական հայտարարություններ էին։
  • Քաղաքական գլխավոր ուժերի հետ կոնսոլիդացիայի շուրջ քննարկումներ եղել են։ Չեմ ցանկանում մանրամասնել, թե որ ուժերի հետ են հանդիպումներ եղել։ Գրեթե ամեն շաբաթ հանդիպումներ, քննարկումներ լինում են։ Քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը։ Մարդիկ հիմա կալանավայրերում ենք, քննարկում ենք այն մարդկանց հետ, որոնք կալանավորված չեն։
  • Երբ կգա օրը, մենք կասենք մեր լուրջ խոսքը։ Ես հասկանում եմ, որ բոլորը հոգնել են, զզվել այս իշխանություններից, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով, մենք չենք տանում մեր երկիրը ցնցումների։
  • Մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, իսկ դա քանդելը շատ դժվար է, քանի որ այն ստեղծել են շատ լուրջ պետություններ։
  • Առանց ինձ՝ դուք սրան (Փաշինյանին-Խմբ) չեք կարող հեռացնել։