Ինչպե՞ս Չինաստանը փոխեց ԱՄՆ պետքարտուղարի անվան արտասանությունը՝ թույլ տալով նրան Թրամփի հետ մեկնել Պեկին

Չինական պատժամիջոցների տակ գտնվող ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պետական ​​այցով գտնվում է Պեկինում։ Հարց է առաջանում․ ինչպե՞ս է Ռուբիոն մուտք գործել Չինաստան, եթե նա գտնվում է պատժամիջոցների տակ։ Սա հնարավոր է դարձել Չինաստանի կողմից լեզվական հնարքի շնորհիվ․ գրում է The Guardian-ը։

Դեռևս սենատոր եղած ժամանակ Ռուբիոն հանդես էր գալիս Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանության օգտին, ինչի պատճառով Պեկինը երկու անգամ պատժամիջոցներ է կիրառել նրա նկատմամբ՝ որդեգրելով մարտավարություն, որը հաճախ ԱՄՆ-ն է կիրառում իր հակառակորդների դեմ։

2025 թվականի հունվարին Ռուբիոյի՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ առաջ Չինաստանի կառավարությունը և պաշտոնական լրատվամիջոցները «Ռուբիո» ազգանվան առաջին վանկը գրելու համար սկսել են օգտագործել նույն հնչողությամբ մեկ այլ հիերոգլիֆ՝ փաստացի փոխելով ազգանվան գրելաձևը։ Այժմ Թրամփի՝ Չինաստան այցի շրջանակում Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ չի արգելափակի Ռուբիոյի մոտքն անցյալում կատարած նրա գործողությունների համար։

«Պատժամիջոցները վերաբերում են պարոն Ռուբիոյի՝ ԱՄՆ սենատոր եղած ժամանակ Չինաստանի վերաբերյալ արված հայտարարություններին և գործերին», – ասել է Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչը։

Անցյալ տարի լեզվական այս փոփոխության մասին հարցին ի պատասխան պաշտոնյան նշել է, որ «դա չի նկատել, սակայն կստուգի»։ Նա հավելել է, որ Ռուբիոյի անգլերեն անունն ավելի կարևոր է։

Ի՞նչ արժե կյանքը ՀՀ-ում՝ ըստ Numbeo-ի

Numbeo վարկանիշային հարթակը տրամադրում է կենսապահովման արժեքի մի շարք ինդեքսներ, որոնք համեմատում են կենսապահովման ծախսերի տարբեր ասպեկտներ աշխարհի քաղաքներում՝ որպես բազային արժեք օգտագործելով Նյու Յորք քաղաքը (NYC)՝ 100% ինդեքսի արժեքով։

Հայաստանը «Կյանքի արժեքի ինդեքս»-ում 2026 թվականին զբաղեցրել է 87-րդ հորիզոնականը 155 երկրների թվում։

Կենսապահովման արժեքի ինդեքսը ՀՀ-ի համար 40.9-ն է։ Այս ինդեքսը չափում է սպառողական ապրանքների և ծառայությունների հարաբերական գները՝ ներառյալ մթերքը, սննդի կետերը, տրանսպորտը և կոմունալ ծառայությունները, բայց չի ներառում բնակարանային ծախսերը՝ վարձակալությունը կամ հիփոթեքային վճարումները։

Վարձակալության ինդեքսը 15.2 է։ Այս ինդեքսը գնահատում է քաղաքում բնակարանների վարձակալության միջին արժեքը՝ Նյու Յորքի համեմատ։ Այս արժեքը ցույց է տալիս, որ վարձակալության գները մոտավորապես 84․8 %-ով ցածր են, քան Նյու Յորքում։

Սննդամթերքի ինդեքսը ՀՀ-ի համար 36.1 է։ Այն գնահատում է մթերքների արժեքը քաղաքում՝ Նյու Յորքի համեմատ։ Այն հաշվարկվում է Numbeo-ի տվյալների բազայի «Շուկաներ» բաժնում սովորաբար հանդիպող տարբեր սննդամթերքի կշռված գների միջոցով։

Ռեստորանների գների ինդեքս 40.3 է։ Այն համեմատում է սննդի և խմիչքի գները ռեստորաններում և բարերում տվյալ քաղաքի և Նյու Յորքի միջև՝ արտացոլելով ռեստորաններում ճաշելու ծախսերը։

Կյանքի արժեք գումարած վարձավճարի ինդեքսը ՀՀ-ում 29.5 է։ Այս համապարփակ ինդեքսը համատեղում է կենսապահովման արժեքի ինդեքսում և վարձավճարի ինդեքսում գրանցված ծախսերը՝ ապահովելով Նյու Յորք քաղաքի նկատմամբ առօրյա ծախսերի և բնակարանային ծախսերի ընդհանուր համեմատություն։

Տեղական գնողունակությունը 41.4 է։ Այն ցույց է տալիս քաղաքի բնակիչների համեմատական ​​գնողունակությունը՝ հիմնվելով միջին զուտ աշխատավարձի վրա։ 41 արժեքը ենթադրում է, որ բնակիչները միջինը կարող են իրենց թույլ տալ 59 %-ով պակաս ապրանքներ և ծառայություններ, քան Նյու Յորքի բնակիչները, որոնք վաստակում են միջին աշխատավարձ։ Այս ինդեքսներն արժեքավոր պատկերացում են տալիս տարբեր քաղաքների տնտեսական պայմանների մասին՝ օգնելով անհատներին և կազմակերպություններին տեղեկացված որոշումներ կայացնել տեղափոխման, ճանապարհորդության կամ ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ։

Դավիթ Իշխանյանի կուսակիցների, Դավիթ Բաբայանի աջակիցների խոսույթը չի նպաստում, որ նրանց ազատ արձակեն․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի որոշ առանցքային կետեր ներկայացնում ենք ստորև․

  • Դավիթ Իշխանյանի կուսակիցների, Դավիթ Բաբայանի աջակիցների խոսույթը չի նպաստում, որ նրանց ազատ արձակեն։
  • Մարտի 1-ը բացահայտված է, որովհետև քրեական գործում բոլոր նյութերը կան, բոլոր փաստերը կան, և պարզ է, որ մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված իրադարձություն է:
  •  Այս ընտրությունները աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ համատեքստ չունեն․ չի էլ կարող ունենալ։ Հայաստանը որդեգրել է բալասավորված ու բալանսավորման քաղաքականություն։ Եվ մեր քաղաքականության մեջ ոչ մի դավադրություն, ոչ մի «ընդդեմ» գործողություն չկա։
  • Գործնականում ամենօրյա աշխատանք է գնում TRIPP-ի շուրջ։
  • Մեր ցանկությունն ու քաղաքական ծրագիրն այն է, որ ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Դեռ քարոզարշավ է ընթանում, վաղ է ասել՝ մեկ կուսակցություն կկարողանա՞ մեծամասնություն ձևավորել, թե՞ ոչ։
  • Մոդուլյար ատոմակայանի կառուցման հարցում ՀՀ-ն քաղաքական ընտրություն չի անելու։

Այն դպրոցների տնօրենները, որոնց հետ կապված խնդիր կա, աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Հիմա ծառայողական քննություն կիրականացնենք, ու այնտեղ, որտեղ պարզվի՝ ապօրինի հրահանգ է եղել, աշխատանքից կազատվեն։

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

Դիլիջանի խորհրդանիշներից մեկը՝ «Անտառի արքա» բացառիկ ծառաքանդակն արդեն ունի ցուցատախտակ, իսկ QR կոդերի միջոցով զբոսաշրջիկը ծանոթանում է ոչ միայն ծառի ստեղծման աուդիո պատմությանը, այլև քանդակագործ Արա Սարգսյանի գործունեությանը։

Նախաձեռնությունը «Սարեր» մշակութային ՀԿ-ինն է և Արա Սարգսյան տուն-թանգարանի աջակցության հիմնադրամինը։ Նախագիծն իրականացվել է «Գրին Ռոք»-ի աջակցությամբ։

Ցուցատախտակի տեղադրումը կարևոր քայլ է քաղաքի մշակութային ժառանգության պահպանման և զբոսաշրջային գրավչության զարգացման ուղղությամբ։ Տասնամյակներ շարունակ Դիլիջանի խորհրդանիշներից մեկը հանդիսացող այս յուրահատուկ արվեստի գործն այսուհետ նոր ձևաչափով կներկայանա հանրությանը՝ ընդգծելով նրա պատմական, մշակութային և գեղարվեստական արժեքը։

««Անտառի արքա»-ն Արա Սարգսյանի քանդակած եզակի ստեղծագործություն է, որը նա տեղադրել է Դիլիջանում անմիջապես ծառի վրա՝ կենդանի ճյուղերի մեջ։ Սա արվեստի և բնության ներդաշնակ միաձուլման հազվադեպ օրինակ է․ կերպարը կարծես դառնում է անտառի մի մասը։  Քանդակը պատրաստված է թրծած շամոտից և արդեն շուրջ 60 տարի պահպանվում է անձրևի, ձյան ու քամու տակ՝ մնալով Դիլիջանի ոգու կենդանի խորհրդանիշը և վարպետի՝ բնության հանդեպ խոր հարգանքի արտահայտությունը»,- բացման արարողությանն ասաց Արա Սարգսյան տուն-թանգարանի տնօրեն, տուն-թանգարանի աջակցության հիմնադրամի հիմնադիր և քանդակագործի թոռնուհի Աննա Սարգսյանը։

«Անտառի արքա»-ն բացառիկ օրինակ է, որտեղ միահյուսվում են բնությունն ու արվեստը՝ արտահայտելով Դիլիջանի բնաշխարհին բնորոշ ոգին և ինքնությունը։ Ցուցատախտակի տեղադրումը հնարավորություն է տալիս այցելուներին առավել ամբողջական ծանոթանալ քանդակի ստեղծման պատմությանը, գաղափարական նշանակությանը և նրա ունեցած դերին քաղաքի մշակութային հիշողության ձևավորման մեջ։ Նախաձեռնությունը միտված է ոչ միայն արվեստային ժառանգության պահպանմանը, այլև մշակութային տուրիզմի խթանմանը։

«Սարեր» մշակութային ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Էռնա Ռևազովայի գնահատմամբ՝ մենք հաճախ չենք պատկերացնում, թե որքան գանձեր են թաքնված Հայաստանի գողտրիկ անկյուններում, և ինչպիսի սիրով են արվեստի գործիչները վերաբերվել հայրենի հողին։

««Անտառի արքա»-ն այդպիսի մոտեցման վառ օրինակ է։ Ժամանակին դիլիջանյան զովացուցիչ անտառների խորհրդանիշն ու պահապանը դարձած այս քանդակն անարդարացիորեն մոռացության էր մատնվել: Բայց հիմա, այս գեղեցիկ նախագծի շնորհիվ, մենք ուրախ ենք հիշեցնել Դիլիջանի բնակիչներին և հյուրերին ծառաքանդակի գոյության մասին։ Այժմ շատերը կիմանան «Անտառի արքա»-ի մասին և, համոզված եմ՝ կցանկանան գրկել մեր արքայական ծառն ու լցվել նրա ուժով»,-ասաց նա։

Ցուցատախտակն «Անտառի արքա»-ն կդարձնի Դիլիջանի մշակութային երթուղիների կարևոր կանգառներից մեկը՝ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տեղացի այցելուների, այնպես էլ արտասահմանյան զբոսաշրջիկների շրջանում։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Դիլիջանը ոչ միայն բնության և հանգստի, այլև մշակութային ինքնատիպ միջավայրի քաղաք է, որտեղ արվեստի յուրաքանչյուր խորհրդանիշ պատմում է քաղաքի անցյալի, ներկայի և ապագայի մասին։

Fox News-ի թիմը Չինաստանում տուգանվել է՝ «երկու րոպեով» սխալ տեղում կայանման պատճառով

Fox News-ի հաղորդավար Բրետ Բայերը հայտարարել է, որ իր անձնակազմին Չինաստանում տուգանել են 40 դոլարի չափով՝ «երկու րոպե» սխալ տեղում կայանելու համար։ 

Բայերը գտնվում է Չինաստանում՝ իր «Special Report» հաղորդման շրջանակում լուսաբանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա չինացի գործընկեր Սի Ծինպինի հանդիպումը:

Fox News-ի հաղորդավարն անդրադարձել է երկրում իրականացվող լայնածավալ հսկողության պրակտիկային:

«Պեկինում միայն այս տարի ավելացրել են 1500 տեսախցիկ։ Մեր վարորդը երկու րոպե սխալ տեղ էր կայանել, և նրա հեռախոսին մոտ 40 ԱՄՆ դոլարի չափով տուգանքի մասին ծանուցում է ուղարկվել»,- ասել է Բայերը։

Հայաստանը և Ադրբեջանը կարողացել են սկսել համագործակցության և փոխգործակցության գործընթաց. Հաջիև

Տարիներ տևած հակամարտությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս Բաքվի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը` «Գլոբալ Հարավ» ՀԿ հարթակի գլխավոր ժողովում։

ԼՂ նկատմամբ պատերազմ սանձազերծած, ավելի քան 120 000 հայերի տեղահան արած և հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնող երկրի ներկայացուցիչն ինքն է մեղադրանքներ հնչեցրել, թե, իբր Ադրբեջանը «զգացել է արտաքին ռազմական ագրեսիա, օկուպացիա, մշակութային հուշարձանների ոչնչացում, էթնիկ զտումներ և քաղաքների լայնածավալ ավերածություններ»:

«Այնուամենայնիվ, մենք կարողացանք վերջ դնել դրան, վերականգնել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և սկսել հարևան Հայաստանի հետ համագործակցության և փոխգործակցության գործընթացը»,- հայտարարել է Հաջիևը։

Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս Ադրբեջանի «բարի կամքը», խաղաղության ձգտումը և Հարավային Կովկասում նոր իրողություններ ձևավորելու պատասխանատվությունը ստանձնելու պատրաստակամությունը։

«ԱրԲատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությունը կազմակերպել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը. ՌԴ ՔԿ

Մոսկվայում «ԱրԲատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությունը կազմակերպվել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) կողմից։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։

Ահաբեկչական հարձակման հետևանքով Սարգսյանի սպանությունը տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարին։ Ուկրաինացի գործակալները պայթեցրել են Սարգսյանին Մոսկվայի «Սքարլեթ Սեյլս» բնակելի համալիրի մուտքի մոտ։

Նրանք օգտագործել են MON-50 հակահետևակային ականի վրա հիմնված ռումբ, որը պայթեցվել է հեռակառավարմամբ:

Մահափորձից առաջ ուկրաինացի գործակալները երկար ժամանակ հսկել են Արմեն Սարգսյանին՝ ուսումնասիրելով նրա գրաֆիկը և երթուղիները։

Հարձակման հանցակից Վարաժ Մանուկյանը պահել և տեղափոխել է ռումբը և, ի վերջո, այն հանձնել է հանցագործներին։ Նրան սպառնում է ցմահ բանտարկություն։