Էջմիածինում կրակոցներ են հնչել․ shamshyan.com

Ժամը 14:30-ի սահմաններում Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել․ հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կա՞ն, թե՞ ոչ։

Այլ մանրամասներ հայտնի չեն։

Ապատեղեկություն է, թե ոստիկանության ավտոբուսը ՀՀ վարչապետի ավտոշարասյանն է ուղեկցել․ ՆԳՆ-ից հերքում են

Ապատեղեկություն է, թե ՆԳՆ ոստիկանության ավտոբուսը ՀՀ վարչապետի ավտոշարասյանն է ուղեկցել․ Facebook-ում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ ԶԼՄ որոշ ներկայացուցիչներ, «ողբերգական պատահարն օգտագործելով, տարածել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»։

Նա նաև հերքել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել ՆԳՆ ոստիկանության ավտոբուսի մեղավորությամբ:

«Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտում բախվել է ՆԳՆ ոստիկանության ավտոբուսին», – նշել է նա։

1102-ից 4596 տարվա ազատազրկում իսրայելցի պաշտոնյաների համար․ Թուրքիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել

Թուրքիայում դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար, որը հեռակա ձերբակալվել է «ցեղասպանության» և մի շարք այլ հանցագործությունների մեղադրանքով․ գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Hürriyet թերթին։

«Դատախազությունը մեղադրական եզրակացություն է ուղարկել Ստամբուլի քրեական գործերի 10-րդ դատարան՝ պահանջելով ցմահ ազատազրկում և 1102-ից մինչև 4596 տարվա ազատազրկում 35 մեղադրյալի համար, այդ թվում՝ Նեթանյահուի, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի, նրա պաշտոնն ավելի վաղ զբաղեցրած Յոավ Գալանտի, ժառանգության նախարար Ամիխայ Էլիյահուի, ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի, Իսրայելի զինված ուժերի շտաբի պետ Էյալ Զամիրի և Իսրայելի ռազմածովային ուժերի պետ Դավիթ Սաար Սալամայի համար», – հաղորդում է թերթը։

Նրանք մեղադրվում են «մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, բանտարկության, դաժան վերաբերմունքի, վնաս պատճառելու, կողոպուտի և տրանսպորտային միջոցների բռնագրավման» համար։

Նշենք, որ Ստամբուլի դատախազությունը 2025 թվականի նոյեմբերին ձերբակալման օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և 34 այլ բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյայի համար։

Ապարանի վթարի հետևանքով վիրավորները չեն հոսպիտալացվել

Ապարանում այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք բժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել․ լուրջ վնասվածքներ չունենք․ ABC Media-ին հայտնում է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ 07։50-ի սահմաններում, Ապարանում բախվել են ոստիկանության ավտոբուսն ու մեկ այլ մարդատար մեքենա, որի հետևանքով մարդատար մեքենայի վարորդը մահացել է, 12 մարդ տեղափոխվել էին հիվանդանոց։

Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ փաստաբան

Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին․ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը

Նրա խոսքով՝ իրավապահները նպատակ ունեն կանխել ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը։

ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի իրավունքները, եթե ցանկանում է համաձայնագիր կնքել․ Ղալիբաֆ

ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի իրավունքները, եթե ցանկանում է համաձայնագիր կնքել․ հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Պակիստան ժամանելուց հետո․ գրում է Al Jazeera-ն։

Իրանական պատվիրակության ղեկավարը լրագրողներին ասել է, որ դրական տրամադրված են Իսլամաբադ եկել, չնայած նրան, որ չեն վստահում Միացյալ Նահանգներին։

Ղալիբաֆը նաև մեջբերել է այն հանգամանքը, որ Վաշինգտոնը չի կատարել կողմերի միջև նախորդ բանակցությունների ընթացքում ստանձնած պարտավորությունները՝ սկսելով պատերազմ։

Նշենք, որ այսօր Իսլամաբադում մեկնրկում են ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցություններ, պատվիրակություններն արդեն ժամանել են Պակիստան։

Վթար՝ ոստիկանական մեքենայի մասնակցությամբ. կա 1 զոհ

Ապրիլի 11-ին՝ ժամը 07։50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա․ հայտնում է ՆԳՆ-ն։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշենք, որ համացանցում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանական մեքենան ուղեկցում էր ՔՊ-ի ավտոբուսը։ ՆԳՆ-ն այս մասին մանրամասներ չի հայտնում։

Իշխող ուժն այսօր այցելելու է Լոռու մարզ։

«Արտեմիս II»-ի տիեզերագնացները վերադարձան Երկիր

«Արտեմիս II»-ի առաքելությունն ավարտելուց հետո «Օրիոն» տիեզերանավի անձնակազմը վերադարձավ Երկիր՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ․ գրում է BBC-ն։

Սա 1972 թվականից ի վեր մարդկանց առաջին թռիչքն էր դեպի Լուսին և առաջին արշավախումբը դեպի խոր տիեզերք:

«Արտեմիս II» առաքելությունը մեկնարկել էր 2026 թվականի ապրիլի 1-ին Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից։

Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի եզրափակչում է

Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը գերազանց արդյունք է գրանցել հենացատկ վարժությունում՝ ստանալով 14.583 գնահատականը, և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ:

Աշխրահի չեմպիոնը 0,3 միավորով ավելի բարձր գնահատական է ստացել երկրորդ տեղը գրաված ուկրաինացի մարզիկից։

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել

Եգիպտոսի փոստային ծառայությունը երկրի արտգործնախարարության հիմնադրման 200-ամյակի կապակցությամբ շքեղ նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել, որի վերին հատվածում հայազգի դիվանագետ Պողոս Յուսուֆյանի (1775-1844) դիմանկարն է․ գրել է պատմաբան Հայկ Դեմոյանը։

«Յուսուֆյանը Եգիպտոսի կառավարիչ Մուհամմադ Ալի փաշայի թարգմանիչն է եղել, նրա առաջին խորհրդականը, Եգիպտոսի առևտրի և արտաքին գործերի առաջին նախարարը։

Պողոս բեյ Յուսուֆյանը համարվում է Եգիպտոսի ազդեցիկ պետական և քաղաքական գործիչներից մեկը»,- նշել է նա։