Կալանավայր տարված թվային սարքի միջից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի անվամբ բերված թվային հեռուստատեսության ընդունիչը․ հայտնում են ՔԿԾ-ից։

«Զննության արդյունքում ալեհավաքում առկա կոնդենսատորի միջից ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 1,7 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված։

Քաղաքացին ձերբակալվել է «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում:

Հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն

ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների համար սահմանված երկու հավելումների միավորման և 2020 թ. մարտական գործողություններից հետո ձևավորված նոր շփման գծում մարտական հերթապահությունում ընդգրկվող զինծառայողների հավելավճարների հաշվարկման գործակիցները կփոխվեն․ որոշումն այսօր ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։

«Այս որոշմամբ կանխատեսվում է տարեկան լրացուցիչ ծախսեր (2025թ. գործող 1.3 և 2.5 առանձնահատուկ պայմանների ծախսերի հանրագումարի չափով), որի համար անհրաժեշտ է լինելու 2026 թ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել շուրջ 3,5 մլրդ դրամ բյուջետային միջոցներ»,- ասված է որոշման մեջ:

ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ career city fest-ը 

Ապրիլի 18-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում ՀՀ ՆԳՆ նվագախմբի քայլերթով մեկնարկեց Career City Fest ամենամյա փառատոնը։ Հայաստանի առաջատար գործատուներին միավորող գլխավոր իրադարձությունն այս տարի նշում է իր 5-ամյակը՝ միավորելով հինգ տարբեր սերունդների մեկ ընդհանուր ռիթմի տակ՝ «Հինգ սերունդ, մեկ ռիթմ» խորագրով։

«Իրականում մեզ թվում էր, թե 5-րդ՝ հոբելյանական փառատոնի կազմակերպումը կլինի ամենահեշտը, սակայն այն մեզ համար նոր ու պատասխանատու մարտահրավեր էր։ Այս տարի մենք կենտրոնացել ենք ապագայի ու կարիերայի վրա։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր բոլոր խոսնակներին, թե՛ նրանց, ովքեր տարիներ շարունակ մեզ հետ են, և թե՛ նոր միացած գործընկերներին, ովքեր վերանայեցին իրենց խիտ գրաֆիկը՝ այսօր սեփական փորձով ու գաղափարներով մեր այցելուների կողքին լինելու համար։ Շնորհակալ եմ բոլոր այն ընկերությունների սեփականատերերին ու թիմերին, որոնք միացան այս նախաձեռնությանը։ Առանձնահատուկ երախտագիտություն եմ հայտնում մեր թիմին, ինչպես նաև ՀՀ Ներքին գործերի նախարարությանը, նախարարին և ՆԳՆ նվագախմբին, UNDP-ի հայաստանյան թիմին՝ օպերատիվ արձագանքման և կազմակերպչական աշխատանքներին մեծապես աջակցելու համար»,- պաշտոնական բացման արարողությանը նշել է փառատոնի պրոդյուսեր, Skill-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը։

Բացման խոսքով հանդես եկավ նաև Career City Fest 2K25-ի քաղաքապետ, ծանրամարտի եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն՝ Նազիկ Ավդալյանը։

«Անչափ ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու համար՝ իմ մասնագիտական ու հասարակական գործունեության այս կարևոր փուլում։ Հաճախ մեզ թվում է, թե ընտրել ենք սխալ մասնագիտություն, բայց իրականում դա այն դժվար, բայց տրամաբանական ճանապարհն է, որը մեզնից յուրաքանչյուրը պետք է անցնի իր ինքնահաստատման համար։ Մի՛ վախեցեք սխալվելուց և մի՛ վախեցեք «սխալ» մասնագիտությունից. վախեցեք միայն այն տեղից, որտեղ դուք լճանում եք և չեք աճում։ Career City Fest-ը հենց այն հարթակն է, որտեղ կարելի է և պետք է զարգանալ ու առաջ նայել։ Բոլորիս մաղթում եմ տպավորություններով լի երկու օր»,- նշեց նա։

Փառատոնի պաշտոնական բացման արարողությանը հաջորդեց World’s Top Speakers in Armenia մաստերկլասը՝ Google-ի նախկին խոսնակ, Emmy®-ի առաջադրված լրագրողն ու բրենդինգի միջազգային փորձագետ Դանիել Սիբերգը ելույթ ունեցավ «Հաջորդ սերնդի ընկերություն. ինչպես ստեղծել մշակույթ, որը գրավում է բոլոր սերունդներին» թեմայով։

«Ես որոշել եմ խոսել տաղանդների ներգրավման և պահպանման թեմայի մասին, որովհետև մարդիկ ցանկացած հաջողակ ընկերության հիմքում են, և այս թեման ինձ համար շատ անձնական ու կարևոր է։ Google-ում աշխատելու իմ փորձը, իսկ հետո նաև հիմնադիր լինելու ճանապարհը, ինձ սովորեցրել են, թե որքան կարևոր է ոչ միայն տաղանդավոր մարդկանց ներգրավելը, այլ նաև այնպիսի մշակույթ ձևավորելը, որտեղ նրանք կցանկանան մնալ ու զարգանալ։ Իմ խոսքը մարդկանց մասին է՝ նրանց, ում մենք աշխատանքի ենք ընդունում, ում վստահում ենք, և այն աշխատանքային մշակույթի մասին, որն իրական փոփոխություն է ստեղծում։ Ես ուզում եմ կիսվել այս դասերով, որպեսզի ուրիշներն էլ ոգեշնչվեն և կարողանան կառուցել ուժեղ ու կայուն թիմեր»,- այս խոսքերով սկսեց իր ելույթը Դանիել Սիբերգը։

Մաստեր կլասին ներկա էին ընկերությունների հիմնադիրներ, տնօրեններ, ղեկավարներ, HR, PR և մարքեթինգի մասնագետներ, մեդիա ներկայացուցիչներ։

Փառատոնի մուտքը բաց կլինի այցելուների համար այսօր և վաղը՝ ապրիլի 18-ին և 19-ին։ 10-ից ավելի թեմատիկ գոտիներով փառատոնի կառուցվածքը հնարավորություն կտա յուրաքանչյուր մասնակցի ստեղծել իր ամբողջական փորձառությունն՝ ըստ նախասիրությունների.

Networking և գործնական կապեր. CCF Expo, EVP Show. անմիջական երկխոսություն առաջատար գործատուների հետ։ Այցելուները ներսից կծանոթանան ընկերությունների կորպորատիվ մշակույթին, արժեքներին ու թիմային առօրյային։

Կրթություն և հմտություններ. Future Career Conf, Growth Zone, CCF Battles, Coke Talks. պանելային քննարկումներ, մասնագիտական ելույթներ, հանդիպումներ և բանավեճեր, որտեղ մասնակիցները կտեղեկանան տարբեր ոլորտների միտումներին, կոգեշնչվեն ու կփոխանակվեն գաղափարներով։

Փառատոնի ամբողջական օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Փառատոնի մուտքն ազատ է՝ նախնական գրանցմամբ։ (Գրանցվել այստեղ)։

2023 թվականից Career City Fest-ը համախմբել է շուրջ 25,000 այցելուի և ավելի քան 200 առաջատար ընկերությունների և փորձագետների և դարձել տարածաշրջանում աշխատանքի և կարիերայի զարգացման ոլորտի խոշորագույն և ամենաազդեցիկ հարթակներից մեկը։

Փառատոնի կազմակերպիչն է Skill Event Marketing ընկերությունը, որը 2016 թվականից իրականացրել է ավելի քան 600 միջոցառում և ընդգրկվել միջոցառումների ոլորտի աշխարհի լավագույն 100 գործակալությունների ցանկում (Eventex Index):

Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան, հանդիպում ունեցել պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ․ տեղեկանում ենք Պոլսո հայոց պատրիարքարանից։

Պոլսո հայոց պատրիարքն անդրադարձել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների և Հայաստանի կառավարության ներկայացուցիչների միջև առճակատումներին՝ այդ առնչությամբ հայտնելով  իր մտահոգությունները։  Նշվում է, որ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հաշտություն և համերաշխություն կվերահաստատվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի կառավարության միջև։

Պոլսո հայոց պատրիարքը նաև ընդգծել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման սահուն ընթացքը ապահովելու կարևորությունը, ապագայում դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը, որը հույս պիտի ներշնչի տարածաշրջանի ժողովուրդների համերաշխ գոյատևման և միասնական զարգացման առումով։

Նշվում է, որ Պոլսո հայոց պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին ազգանվեր և ազգօգուտ գործունեության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ Ալեն Սիմոնյանը ցանկություն է հայտնել հանդիպել նաև Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ, որը կայացել է պատրիարքարանի դահլիճում։

Արցախցիների վերադարձի հարցը մեր առաջնահերթություններից է․ Հայկ Մամիջանյան

Նախընտրական փուլում, երբ քաղաքական դաշտն ակտիվ է, և տարբեր ուժեր հանդես են գալիս հիմնականում տնտեսական բնույթի հայտարարություններով, հանրային ուշադրության կենտրոնում համեմատաբար քիչ է հայտնվում արցախցիների վերադարձի հարցը։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժի օրակարգում այդ թեման եղել և շարունակում է մնալ առաջնահերթ։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցության վերջին՝ 18-րդ համագումարի բանաձևում առանձին կետով ամրագրված է Արցախի հայության՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքը։ Նրա խոսքով՝ իշխանության կողմից առաջ քաշվող մոտեցումը, թե այդ հարցերի մասին խոսելը կարող է սրել իրավիճակը, չի համապատասխանում իրականությանը։

Մամիջանյանը շեշտեց, որ թե՛ միջազգային իրավունքի նորմերով, թե՛ քաղաքական փաստաթղթերով ամրագրված են այնպիսի հիմնարար իրավունքներ, ինչպիսին են ինքնորոշման և հայրենիք վերադառնալու իրավունքները, և դրանցից հրաժարվելը չի կարող լինել ընդունելի քաղաքականություն։

Նրա գնահատմամբ՝ վերջին տարիների զարգացումները ցույց են տվել, որ նույնիսկ այդ թեմաներից խուսափելը չի հանգեցրել Ադրբեջանի կողմից հռետորաբանության մեղմմանը։

Անդրադառնալով իշխանության՝ ընդդիմության հասցեին արված մեղադրանքներին՝ մասնավորապես Հայ հեղափոխական դաշնակցության վերաբերյալ հնչող գնահատականներին, Մամիջանյանը դրանք անվանեց անհիմն և իրականությունից կտրված։ Նա ընդգծեց, որ Արցախի հայաթափումը տեղի է ունեցել գործող իշխանությունների կառավարման շրջանում և նրանց քաղաքականության հետևանքով։

Քաղաքական գործիչը նաև քննադատեց հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի թափանցիկության պակասը՝ մատնանշելով, որ հրապարակային հայտարարությունները հաճախ հակասում են իրական զարգացումներին։ Որպես օրինակ նա նշեց, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար առաջ են քաշվում նոր նախապայմաններ, որոնք նախապես չեն ամրագրվել պաշտոնական փաստաթղթերում։

Մամիջանյանի խոսքով՝ սա հիմք է տալիս ենթադրելու, որ կարող են գոյություն ունենալ չհրապարակված պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությունը տեղեկացված չէ։ Նա կոչ արեց հանրությանը առավել քննադատաբար մոտենալ պաշտոնական հայտարարություններին և պահանջել ավելի մեծ հաշվետվողականություն իշխանություններից։

Փաշինյանը խոստովանում է, որ ինքը զոհաբերել է Արցախը գիտակցաբար․ Լևոն Զուրաբյան

Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքը զոհաբերել է Արցախը գիտակցաբար` հանուն ինքնիշխանության ու անկախության։ Արցախը զոհաբերված է, բայց ոչ ինքնիշխանություն ունենք, ոչ անկախություն․ ՀԱԿ–ի 6-րդ արտահերթ համագումարում ասաց ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Անկախությունը մենք ձեռք ենք բերել 1991-ին, իսկ ինքնիշխանությունը երբեք այնքան խարխլված չի եղել, որքան հիմա»,- ասաց նա։

Ըստ նրա՝ հիմա նախընտրական զինադադար է։

«Թուրքիան ու Ադրբեջանն անթաքույց պահանջում են Հայաստանից ընտրել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն։

ՀԱԿ-ն այսօրվա համագումարում հաստատեց ընտրական ցուցակը

ՀԱԿ-ի այսօր հրավիրած 6-րդ արտահերթ համագումարում հաստատվեց ընտրական ցուցակը։

161 պատվիրակ կողմ քվեարկեց, 1-ը՝ դեմ, 1-ը՝ ձեռնպահ։

Առաջին հնգյակը հետևյալ տեսնք ունի․

1․ Լևոն Զուրաբյան
2․ Արամ Մանուկյան
3․ Տաթև Զորյան
4․ Սամվել Աբրահամյան
5․ Ավետիս Ավագյան

«Մենք չենք ներառել կշիռ ունեցող մի շարք գործիչների ցուցակի առաջին 60 տեղում։ Երիտասարդներին ճանապարհ հարթելու համար նրանք նախընտրել են ընգրկվել ցուցակի վերջում»,-ասաց Սամվել Աբրահամյանը՝ նշելով նրանց անունները՝ Վիկտոր Միրումյան, Միքայել Մարտիրոսյան, Աշոտ Սարգսյան, Արման Լուսինյան։

Սամվել Կարապետյանից չեմ վախենում, Սամվել Կարապետյանի համար եմ վախենում․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային որոշ կետեր ներկայացնում ենք ստորև․

  • Իսկ ո՞վ է ասել, որ մարդը թոշակային տարիքում պետք է գամված լինի իր տանը, իր բակին, մարդիկ պետք է ճամփորդեն։ Պարզ է, որ այսօր թոշակառուները ճամփորդելու հնարավորությունները չունեն, մենք դեռ նոր-նոր նվազագույն սպառողական զամբյուղի շեմն ենք հաղթահարում, բայց համատեղ աշխատանքի արդյունքում մենք, իհարկե, համոզված եմ այդ խնդիրը  կլուծենք։
  • Առաջիկայում կարող են ավիաչվերթեր իրականացվել նաև Ստամբուլ–Գյումրի և հակառակ ուղղությամբ։
  • Երբ ասում էի, որ այդ ուժերի հաջողությունը նշանակում է պատերազմ, իրենք սկսեցին շատ ակտիվ հակադարձել։ Հիմա այդ մարդիկ բաց խոսում են պատերազմով Ղարաբաղը վերցնելու մասին։ Դա աղետի պոտենցիալ է ՀՀ-ի համար։
  • Սամվել Կարապետյանից չեմ վախենում, Սամվել Կարապետյանի համար եմ վախենում, վախենում եմ բոմժ դառնա։ Ահավոր վախենում եմ նրա՝ բոմժ դառնալուց, ընդ որում՝ մինչև տարեվերջ։ 
  • Ես էլի ուզում եմ իմ քաղաքական զգացողությունն ասել, որ երեք ուժերից ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնելու անցողիկ շեմը, ես խոսում եմ պատերազմի եռագլուխ կուսակցության մասին։