Ձորաղբյուր բնակավայրի Վ. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ

Ձորաղբյուր բնակավայրի Վ. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ

Հերթական ուժը պատճենում է մեր` արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները․ Թորոսյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հերթական ուժը պատճենում է մեր` արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները: Այս անգամ էլ տաքսու վարորդների աշխատանքային ստաժի վերաբերյալ են նույնը բանը անում:

Վերջին մի քանի ամիսներին տաքսու վարորդների հետ հանդիպումների ժամանակ մենք արդեն իսկ նրանց հայտնել ենք, որ նրանց կենսաթոշակի հարցը լուծելու ենք հետևյալ կերպ.

– Մինչև 1974թ. ծնվածների համար ստաժ հաշվարկել այն բոլոր ամիսները, որոնց ընթացքում նրանց վճարած տուրքը կգերազանցի նվազագույն աշխատավարձից վճարվող եկամտային հարկը:

– 1974թ. հետո ծնվածներին հնարավորություն տալ կամավոր միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին, որին կմասնակցի նաև պետությունը:

Օրենսդրական նախաձեռնությունները հենց հիմա գտնվում են մշակման մեջ:

Չարենցավանում «Պիոն»-ը Կառավարության աջակցությամբ հիմնել է 4,3 հա վարդի ջերմատուն

08.04.2026

Հասարակություն

Չարենցավանում «Պիոն»-ը Կառավարության աջակցությամբ հիմնել է 4,3 հա վարդի ջերմատուն

Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի ԱԳ նախարարը

Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը:

Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը:

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ԱԳ նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։

Եթե Քոչարյանը Մեղրին էր փոխանակում Ղարաբաղի հետ, ապա սրանք Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի մարզերն են փոխանակելո՞ւ․ Հակոբյան

Եթե Քոչարյանը Մեղրին էր փոխանակում Ղարաբաղի հետ, ապա սրանք Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի մարզերն են փոխանակելո՞ւ․ Հակոբյան

Եթե Քոչարյանը Մեղրին էր փոխանակում Ղարաբաղի հետ, ապա սրանք Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի մարզերն են փոխանակելո՞ւ․ Հակոբյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուրեմն քիչ առաջ էն թույլիկների փոքրիկ խմբակը հերթական AI տեսանյութն է հրապարակել, բովանդակությունը թողնենք մի կողմ, բայց կա՛մ հատուկ, կա՛մ միամիտ Հայաստանից վերջում թողնում են մի փոքրիկ մաս և Ղարաբաղն ամբողջությամբ:

Եթե Քոչարյանը Մեղրին էր փոխանակում Ղարաբաղի հետ, ապա սրանք Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի մարզերն են փոխանակելո՞ւ:

Հազար ասեցինք, թարգե՛ք արհեստական բանականությունը, ձեր բանականությանը զոռ տվեք, կարողա սկզբի համար մի քիչ գլուխներդ ցավա, բայց կամաց-կամաց կսովորեք»։

Թե բա՝ ուժեղ առաջնորդ եմ, խոսքիս տերն եմ, սեղանի տակից դուրս չեմ գա. Չախոյանը՝ Կարապետյանին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Սամվել Կարապետյանին մեղադրել է վախկոտության մեջ, նշել, որ վերջինս համարձակություն չի գտնում իր դեմքով վարչապետին պատասխանելու, եղբոր որդու միջոցով է խոսում՝ վերջինիս թիկունքում թաքնվելով ու նրան սարքելով քավության նոխազ. «Թե բա՝ ուժեղ առաջնորդ եմ, խոսքիս տերն եմ, սեղանի տակից դուրս չեմ գա»: