«Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել է, որ քիչ առաջ ավարտվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։

«Զարմանալիորեն, որևէ հրապարակային ինֆո չկար, եթեր չկար և որին ԶԼՄ-ները հրավիրված չէին:

Ընդորում, այդ համագումարը տեղի ունեցավ ոչ այն ժամին, որը հրապարակվել էր Azdarar կայքով, իսկ ներսում հայտարարվեց, որ այն «փակ համագումար է»:

Այդուհանդերձ, «Անկախ դիտորդ» դաշինքի ընդլայնված երկարաժամկետ առաքելությանը հաջողացրել է դիտարկել «գաղտնի» համագումարը, քանի որ մեզանից ոչինչ թաքցնել չի լինի, մենք բոլոր ուժերի համագումարներն էլ դիտարկում ենք:

Միայն չեմ հասկանում, թե ո՞րն է «փակ» համագումար անելու իմաստը: Իրոք չեմ հասկանում:

Հ.Գ. Քանի որ հրապարակային ինֆո չկա, ես հրապարակեմ, որ հաստատեցին ցուցակի առաջին 30 թեկնածուներին, առաջին համարը Նարեկ Կարապետյանն է, ապա Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան, Դավիթ Ղազինյան, Ռուբեն Մխիթայան, Արեգա Հովսեփյան, Մամիկոն Ասլանյան։

Կալուգայի Սամոն Հանրապետականի ցուցակ է հավաքել․ նրանց տասնյակը

Կալուգայի Սամոյի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անցկացված համագումարում հաստատվել է նախընտրական ցանկի առաջին 30 թեկնածուները: Այսպես, ըստ լրատվամիջոցների, առաջին յոթնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Նարեկ Կարապետյան

2. Արամ Վարդևանյան

3. Գոհար Մելոյան

4. Դավիթ Ղազինյան

5. Ռուբեն Մխիթարյան

6. Արեգա Հովսեփյան

7. Մամիկոն Ասլանյան

8․Հայկ Ֆարմանյան

9․Մարիանա Ղահրամանյան

10․ Հայկ Սուքիասյան

Հայաստան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարի և Միրզոյանի քննարկումները մեկնարկել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևին:

Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների քննարկումները մեկնարկել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով:

Հանդիպումները կշարունակվեն ապրիլի 9-ին:

Ուժեղների ֆինտը. Ալիկ Ալեքսանյանի եղբորը դարձրել են ՌԴ քաղաքացի՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի բանակ չգնա․ Նանե Իսրայելյան

Լրագրող Նանե Իսրայելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Ալիկ Ալեքսանյանի եղբորը դարձրել են ՌԴ քաղաքացի՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի բանակ չգնա։ Այսպես ասած իրենց ձևով թռել են Հայաստանին ծառայելու պարտականությունից։

Ալիկ Ալեքսանյան, մեծ-մեծ խոսող տղա, ինչո՞ւ հանրությանը չես պատմում, որ տարիներ առաջ քո եղբայր Հովհաննես Ալեքսանյանին տարել եք ՌԴ, նրան դարձրել ՌԴ քաղաքացի և հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից՝ բանակից խուսափելու համար։

Աբովյանի ձեր շենքի բնակիչները բավական հետաքրքիր բաներ են պատմում ձեր մասին։ Ասում են՝ ինչպես է այդ մարդը խոսում հայրենասիրությունից, երբ ինքն ընտրել է այլ երկրի քաղաքացիություն, իսկ եղբորն էլ նույն ճանապարհով է տարել՝ բանակից խուսափելու համար։

Ձեզ նման մարդիկ ինչպե՞ս կարող են նման քայլերի գնալ և միևնույն ժամանակ ներկայանալ որպես թունդ հայրենասերներ ու հոխորտալ։ Ի՞նչ դիմակ եք կրում, քանի՞ երես ունեք։

«Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Ապրիլի 8-ին՝ ժամը 22։58-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գառնի ավտոճանապարհին՝ «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը արգելափակվել է։

 

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է։

«Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Ապրիլի 8-ին՝ ժամը 22։58-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գառնի ավտոճանապարհին՝ «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը արգելափակվել է։

 

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է։

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի գործողություններով Աբովյանի հաշվեկշռից ապօրինի դուրս է բերվել 15,900,000 դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածք

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնատար անձի հանցավոր գործողությունների հետևանքով Աբովյան համայնքում ապօրինի օտարվել են առանձնապես խոշոր չափերի հողատարածքներ։ Այս մասին հայտնում է կոմիտեն։

 

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, իրավական հիմքերի բացակայության պայմաններում իրականացրել է հողատարածքների սեփականության իրավունքի ապօրինի գրանցման գործընթացը:

 

Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը Երևան-Սևան ավտոմայրուղուն հարող հատվածից անժամկետ օգտագործման իրավունքով ապօրինի որոշմամբ հատկացված 0,2200 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգի խախտմամբ և համապատասխան փաստաթղթերի բացակայության պայմաններում գրանցել է  քաղաքացու սեփականության իրավունքը՝ որպես հիմք նշելով Առինջի գյուղապետի՝ 1996 թվականի հոկտեմբերի 1-ի գոյություն չունեցող որոշումը:

 

Կադաստրի կոմիտեի վերը նշված պաշտոնյայի հանցավոր գործողությունների հետևանքով Աբովյան համայնքի հաշվեկշռից ապօրինի դուրս է բերվել առանձնապես խոշոր չափերով՝ 15,900,000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը:

 

Բացի այդ, Կադաստրի կոմիտեի մեկ այլ աշխատակցի ներկայացրած՝ նույն հողատարածքում 3965,65 քմ մակերեսով շինությունների վերաբերյալ ուրվագծերի հիման վրա վերը նշված պաշտոնատար անձը սեփականության իրավունքի վկայականում ներառել է կեղծ տվյալներ և առանց օրինական հիմքերի առկայության նույն հողամասի գրանցումն իրականացրել 0,08 հա մակերեսով ավել:

 

Արդյունքում՝ Աբովյան համայնքի հաշվեկշռից, առանց իրավական հիմքի, ապօրինի դուրս է բերվել նաև առանձնապես խոշոր չափերով՝ 9,760,000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը, իսկ համայնքը զրկվել է այդ հողատարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:

 

Նախաքննության ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և նույն օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին և 2 դրվագ՝ 445-րդ հոդվածի 1-ին մասին):

 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ: