ԹՐԻՓՓ նախագիծն արդեն սկսվել է և կյանքի կկոչվի մոտ ապագայում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Նախիջևան այցի շրջանակում՝ հայտարարելով, որ ԹՐԻՓՓ նախագծի շրջանակներում Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը պատրաստ է: 

Նրա խոսքով՝ ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծություն են իրականացրել և հստակեցրել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։

Ալիևը նաև հայտարարել է, որ ԹՐԻՓՓ նախագիծն արդեն սկսվել է: Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ երկու կողմերը համաձայնության են եկել, որ նախագիծը կիրականացվի «մոտ ապագայում»:

«ԹՐԻՓՓ նախագծի շրջանակներում Ադրբեջանի տարածքում կառուցվող երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին արդեն հաջորդ տարի: Հորադիզ-Աղբանդ մայրուղին գործնականում պատրաստ է»,- նշել է նա:

Իլհամ Ալիևի խոսքով՝ Նախիջևանի երկաթուղու նախագծով հետաքրքրված է Եվրամիությունը։

«Միության ներկայացուցիչներն արդեն այցելել են Նախիջևան, որտեղ տեղում ծանոթացել են իրավիճակին։ Եվրամիությունը, ինչպես նաև մի շարք այլ միջազգային կազմակերպություններ և պետություններ, հետաքրքրված են այս տրանսպորտային երթուղով և ցանկանում են դառնալ ծրագրի մասնակից»,- ընդգծել է նա։

Ալիևը շեշտել է, որ Նախիջևանի երկաթգծի վերականգնման դեպքում կկառուցվի Ադրբեջանն Իրանին կապող երկրորդ երկաթգիծը. «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքն ուղղված է դեպի Պարսից ծոց։ Այնտեղից այն կարող է ձգվել մինչև Պակիստան, որը գտնվում է այս տարածաշրջանին մոտ»:

Մանդատ վերցնելով՝ ընդունել եք ընտրությունների արդյունքով ձևավորված խորհրդարանի լեգիտիմությունը. Ալխաս Ղազարյան

Մանդատ վերցնելով՝ ընդունել եք ընտրությունների արդյունքով ձևավորված խորհրդարանի լեգիտիմությունը. Ալխաս Ղազարյան

Երևանում բախվել են «Նիսսան Տիդա»-ն և «Ֆորդ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավոր

Օգոստոսի 12-ին՝ ժամը 09։55-ի սահմաններում, Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 56-ամյա Կարեն Ա․-ի վարած «Նիսան Տիդա» մակնիշի և 47-ամյա Արման Բ․-ի վարած «Ֆորդ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Կարեն Ա․-ի ուղևոր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 39-ամյա Էմիլլիա Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Երևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հայկ Ֆարմանյանը՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու

Հայկ Ֆարմանյանը՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ձեզ հիմա դատում է այն դատարանը, որը սարքել է ձեր հայրիկը. Ջուլհակյանը՝ Նարեկ Կարապետյանին

12.08.2026

Քաղաքականություն

Ձեզ հիմա դատում է այն դատարանը, որը սարքել է ձեր հայրիկը. Ջուլհակյանը՝ Նարեկ Կարապետյանին

Մի՛ դադարեք սովորել, ստեղծագործել և նոր գաղափարներ կյանքի կոչել. Անդրեասյանը ուղերձ է հղել երիտասարդներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:

Դրանում ասվում է.

«Սիրելի՛ երիտասարդներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։

Այս տարվա խորագիրը՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ», մեզ հիշեցնում է, որ անկախ այն հանգամանքից՝ երիտասարդները որ համայնքում կամ բնակավայրում են ապրում, սովորում, աշխատում, ստեղծագործում կամ նոր են սկսում իրենց կյանքի ուղին, նրանց միավորում են նույն արժեքներն ու ձգտումները՝ կրթվել, զարգանալ, ստեղծել, մասնակցել և իրենց ներդրումն ունենալ Հայաստանի ու աշխարհի ապագայի կերտման գործում։

Այսօր, առավել քան երբևէ, ակնհայտ է, որ պետության ամենամեծ հարստությունը մարդն է։ ՀՀ կառավարության զարգացման տեսլականում մարդկային կապիտալը դիտարկվում է որպես մեր երկրի գլխավոր ռազմավարական ռեսուրսը, իսկ կրթված, նախաձեռնող, ստեղծարար և պատասխանատու քաղաքացին՝ Հայաստանի զարգացման և մրցունակության հիմքը։ Այդ մարդկային կապիտալի ձևավորման առանցքում դուք եք՝ մեր երիտասարդները, որոնց գիտելիքը, արժեքները, մասնագիտական կարողությունները, ստեղծագործ միտքն ու ակտիվ քաղաքացիական մասնակցությունն են ձևավորում Հայաստանը։

Վերջին տարիներին Հայաստանում իրականացվել են երիտասարդական ոլորտի կարևորագույն բարեփոխումներ։ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունմամբ ձևավորվել է ոլորտի նոր իրավական հիմքը, որն ամրագրում է երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքին, երիտասարդական աշխատանքի զարգացումը, միջոլորտային համագործակցությունը և երիտասարդների ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։ Մեր նպատակն է՝ յուրաքանչյուր երիտասարդ լինի ոչ միայն պետական քաղաքականության շահառու, այլև դրա համահեղինակն ու գործընկերը։

Այս ճանապարհին կարևոր ձեռքբերումներից է 2018-2026 թվականների ընթացքում իրականացվող երիտասարդական միջավայրերի (կենտրոն ու տարածք) ստեղծման պետական միջոցառումը, որի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմիններն ու հասարակական կազմակերպությունները միավորել են իրենց ջանքերը՝ ձևավորելու երիտասարդների համար ժամանակակից, անվտանգ և զարգացման հնարավորություններով հարուստ միջավայրեր։ Արդեն իսկ կնքված համագործակցության հուշագրերի շնորհիվ ընդլայնվում է երիտասարդական ենթակառուցվածքների ցանցը, և 2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր։

Այս կենտրոններն ու տարածքները պարզապես ֆիզիկական վայրեր չեն. դրանք դարձել են համայնքային կյանքի ակտիվ կենտրոններ, որոնցում երիտասարդները ձեռք են բերում նոր գիտելիք ու հմտություններ, ներգրավվում են ոչ ֆորմալ կրթության, կամավորության, առաջնորդության, ձեռնարկատիրության և քաղաքացիական մասնակցության ծրագրերում, նախաձեռնում ու իրականացնում են փոփոխություններ իրենց համայնքներում։ Այսպիսով՝ այս տարվա խորագիրը՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ», Հայաստանում ստանում է իր գործնական արտահայտությունը․ տարբեր համայնքներում ստեղծվող հնարավորությունները միավորվում են մեկ նպատակի շուրջ՝ ստեղծելու պայմաններ, որ յուրաքանչյուր երիտասարդ, անկախ բնակության վայրից, ունենա հավասար հնարավորություն զարգանալու, իրացնելու իր ներուժը և մասնակցելու երկրի զարգացմանը։

Սիրելի՛ երիտասարդներ, ձեր սերունդն ապրում է փոփոխությունների ժամանակաշրջանում։ Դրանք պահանջում են գիտելիք, ճկունություն, պատասխանատվություն և համարձակություն։ Համոզված եմ, որ դուք ունեք այդ ներուժը և պատրաստ եք այն ծառայեցնել՝ ի բարօրություն մեր պետության ու հասարակության։

Հավատացե՛ք ձեր ուժերին, մի՛ դադարեք սովորել, ստեղծագործել և նոր գաղափարներ կյանքի կոչել։ Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել ձեր կրթության, կարողությունների զարգացման և ինքնիրացման հնարավորությունների ընդլայնման գործում, որովհետև յուրաքանչյուր երիտասարդի հաջողություն նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է։

Շնորհավո՛ր Երիտասարդության միջազգային օրը»: 

Կարո՞ղ ենք խոսել քաղաքական գաստրալյորության մասին՝ եղե՞լ եք «Հայաստան» դաշինքում. Հարությունյանը՝ Ֆարմանյանին

12.08.2026

Քաղաքականություն

Կարո՞ղ ենք խոսել քաղաքական գաստրալյորության մասին՝ եղե՞լ եք «Հայաստան» դաշինքում. Հարությունյանը՝ Ֆարմանյանին

«Ձյունիկ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ խախտումներ են արձանագրվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գործող, անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Առաքելյանին պատկանող «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։
Վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝

արտադրական տարածքների և շինությունների ոչ պատշաճ պայմաններ,
հատակի, դռների և պատերի մակերևույթների՝ սահմանված պահանջներին չհամապատասխանող վիճակ,
աշխատանքային մակերևույթների ոչ համապատասխան նյութերից պատրաստվածություն,
հումքի և բաղադրիչների ոչ պատշաճ պահպանում,
կիսապատրաստվածքի և վերջնական արտադրանքի պահպանման ջերմաստիճանի պահանջների չպահպանում,
անձնակազմի համար նախատեսված հանդերձարանի բացակայություն։

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով տնտեսավարողին սահմանվել է վերջնաժամկետ։
Արտադրական գործունեությունը կարող է վերսկսվել միայն սահմանված պահանջների պատշաճ կատարումից հետո։

Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ

Օգոստոսի 5-ին Նոր Խարբերդում 67-ամյա տղամարդն իր անունով հաշվառված որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել։ Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքը որոշ լրատվամիջոցներում և սոցցանցերում ներկայացվում է որպես «ամենօրյա կրակոցների և հանցավորության հերթական դրսևորում»։

 

«Հորդորում ենք զերծ մնալ մանիպուլացնող տեղեկությունների տարածումից, իսկ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար դիմել համապատասխան պետական կառույցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։