19.05.2026
Քաղաքականություն
Սամվել Կարապետյանի՝ ФСБ-ի աշխատակից լինելով «Ուժեղ Հայաստան»-ը շատ արագ իր քաղաքական վախճանը գտավ․ Ալեն Սիմոնյան
19.05.2026
Քաղաքականություն
Սամվել Կարապետյանի՝ ФСБ-ի աշխատակից լինելով «Ուժեղ Հայաստան»-ը շատ արագ իր քաղաքական վախճանը գտավ․ Ալեն Սիմոնյան
The Insider-ը ծավալուն հետաքննութ է հրապարակել՝ ներկայացնելով Հայաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու Ռուսաստանի ծրագրերը և բացահայտելով գործընթացում ներգրավված ռուսական տարբեր դերակատարների:
Հոդվածի թարգմանության երկրորդ հատվածը ներկայացնում ենք ստորև:
ՌԴ թեկնածուներ. մեկը՝ ԱԴԾ-ի հետ կապված, մյուսը՝ բռնաբարության համար դատապարտված Այս տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ նրա և Պուտինի միջև լեզվակռիվ եղավ։ Պուտինը առաջարկեց, որ ռուսամետ ուժերին թույլատրվի մասնակցել ընտրություններին։ Փաշինյանը հակադարձեց, որ Հայաստանի Սահմանադրությունն արգելում է այլ երկրների քաղաքացիներին մասնակցել խորհրդարանական ընտրություններին, առավել ևս՝ վարչապետ նշանակել օտարերկրյա անձնագիր ունեցող մեկին։ Պուտինը չհիշատակեց նրա անունը, բայց բոլորը հասկացան, որ նա նկատի ուներ միլիարդատեր Սամվել Կարապետյանին, որը հիմնադրել է «Ուժեղ Հայաստան» ընտրական դաշինքը և մտադիր է դառնալ վարչապետ, եթե հաղթի։

Նա ներկայումս կալանքի տակ է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի և փողերի լվացման համար։ Կարապետյանը ծնվել է 1965 թվականին Հայաստանի Տաշիր քաղաքում և իր բիզնես կարիերան սկսել է էմալապատ իրերի վաճառքով։ 1990-ականների սկզբին նա տեղափոխվել է Կալուգա և դարձել Ռուսաստանի քաղաքացի։ «Տաշիր» ապրանքանիշի ներքո քաղաքում բացվել են խանութներ, ռեստորաններ, առևտրի կենտրոններ և աղյուսի գործարան։ Այնուհետև նա տեղափոխվել է Մոսկվա և ի վերջո դարձել մայրաքաղաքի տասը խոշորագույն շինարարներից և կառուցապատողներից մեկը։ Ավելին՝ «Տաշիրը» «Գազպրոմի» խոշոր կապալառուներից մեկն է, իսկ Կարապետյանն ինքը «Ֆորա Բանկի» բաժնետոմսերի 71.29 %-ի սեփականատերը (բանկը 2024 թվականի նոյեմբերին ընդգրկվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում)։

Կարապետյանի անձնական կարողությունը ներկայումս գնահատվում է 4.1 միլիարդ դոլար, և նա խոստացել է մի քանի միլիոն ներդնել «Ուժեղ Հայաստանի» առաջխաղացման համար։ Անցյալ տարվա հունիսին վարչապետ Փաշինյանը պահանջեց Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) առաջնորդ Գարեգին Բ-ի հրաժարականը այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ նա երեխա ունի և այդպիսով խախտել է կուսակրոնության իր ուխտը։
Կարապետյանը վճռականորեն պաշտպանեց կաթողիկոսին և խոստացավ ամբողջ ուժով պայքարել «անաստված» կառավարության դեմ։ Շուտով միլիարդատիրոջ տունը խուզարկվեց, և նա ձերբակալվեց։ «Սամվելը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ. նրա գործը պաշտոնյաների և անվտանգության ուժերի հետ կապեր հաստատելը և գումար վաստակելն է։ Նա երբեք չի մերժել Կրեմլի նրբանկատ ֆինանսական խնդրանքները։ Ըստ երևույթին, նրան ճնշելով՝ ստիպել են ստեղծել «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ Փաշինյանին հակազդելու համար»,- The Insider-ին ասել է միլիարդատիրոջ մերձավոր շրջապատին ծանոթ աղբյուրը։ 1999 թվականին Կարապետյանը արտասահմանյան անձնագիր է ստացել Կալուգայում։ Արտահոսած օֆլայն տվյալների բազաների համաձայն՝ նրա անձնագրի գործի «աշխատանքի վայր» բաժնում Ներքին գործերի նախարարության կողմից կա նշում՝ «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն»։ Այս նշումը նշանակում է, որ եթե քաղաքացին ենթարկվում է ստուգման, ապա նախ պետք է կապ հաստատել ԱԴԾ-ի հետ։ Ինչպես խմբագրին բացատրեց Ներքին գործերի նախարարության աշխատակիցը, սա սովորաբար այն նշանն է, որն օգտագործվում է ԱԴԾ-ի վերահսկողության տակ աշխատող օտարերկրացիների կամ գաղտնի լրտեսների համար։
Թարգմանությունը՝ 1lurer-ի
19.05.2026
Քաղաքականություն
Գերությունից ենք ազատվել, Փաշինյանն է մեզ փրկել, բա մենք իրեն չփրկե՞նք. տաշիրցիներ
19.05.2026, 20:00
Քաղաքականություն
Երբ դիմակավորված անձինք են խոսում մահվան սպառնալիքի մասին, գործ ունենք ահաբեկչության նախապատրաստման հետ
19.05.2026
Քաղաքականություն
Գործակալը բացահայտվեց․ սա լույս է սփռում այն եղկելի քաղաքականության վրա, որը նա և իր թիմն իրագործում էին
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կալուգացի օլիգարխը փաստորեն միջին վիճակագրական ФСБ-նիկ է, օտարի շահերին ծառայող։ Ամիսներ շարունակ ասում էինք, որ այս մարդու հայրենիքը Հայաստանը չէ, հիմա արդեն փաստերով ապացուցվում է, թե կոնկրետ ում է ծառայում։
The Insider-ի հրապարակած փաստաթղթերը վերջնականապես պատռեցին բոլոր դիմակները։
«Ուժեղ Հայաստան» անվան տակ մեզ փորձում են հրամցնել մի նախագիծ, որի ղեկավարի անձնագրային գործում «աշխատանքի վայր» դաշտում բացահայտ գրված է՝ «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»։
Սա ուղղակի սպառնալիք է մեր պետականությանը։ Մինչև հանրությանը համոզում էին, թե նա մեծ բարերար է ու քաղաքական գործիչ, պարզվում է՝ նրան պարզապես «ուժեղ ճնշել են» դրսից։
Հայաստանի ապագան չի կարող որոշվել օտարի դրածոների կողմից։ Ովքեր ծառայում են օտար պետությունների հատուկ ծառայություններին, թող իրենց քաղաքական ամբիցիաները իրացնեն այնտեղ, որտեղ ստացել են իրենց անձնագրերն ու հրահանգները։
19.05.2026
Քաղաքականություն
Կալուգացի օլիգարխը ФСБ-ի գաղտնի աշխատակից է փաստորեն, քաղաքացին պետք է ընտրություն կատարի՝ գործակա՞լ է, թե՞ քաղաքացի