Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, քաղաքացու դիմումի հիման վրա, Երևան քաղաքի Ռուբինյանց 41/1 հասցեում գործող՝ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։

 

Տեսչական մարմնից հայտնում են՝ վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է, որ տնտեսվարող սուբյեկտը շահագործում է չստուգաչափված չափիչ սարք, ինչպես նաև թերլիցքավորում՝ խախտելով չափագիտական կանոնների և նորմերի պահանջները։

 

Արձանագրված խախտումների հիմքով կասեցվել է լցակայանում հեղուկ գազի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։

 

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

 

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սպառողներին հորդորում է զերծ մնալ նշված լցակայանից լիցքավորում իրականացնելուց, քանի որ վերջին ամիսների ընթացքում նույն տնտեսվարողի մոտ` տարբեր հասցեներում, բազմիցս արձանագրվել են թերլիցքավորման դեպքեր։

Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը Արարատյան դաշտում․ Հայհիդրոմետ

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների արդյունքները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը սպասվում է մայիսի 27-31-ն ընկած ժամանակահատվածում։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը։

 

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

 

 

Վանաձոր քաղաքում՝

 

-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 2-3-ը, 5-ին և 7-ին,

-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 6-ին,

-Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

 

Ալավերդի քաղաքում՝

 

-Սայաթ-Նովա փողոց՝ մայիսի 2-ին,

-Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

-Սանահին սարահարթ՝ չի գերազանցել։

«Բայց խմել չկա»․ պայմանավորվածություն՝ Փաշինյանի և վարորդականից զրկված վարորդների միջև

«Բայց խմել չկա»․ պայմանավորվածություն՝ Փաշինյանի և վարորդականից զրկված վարորդների միջև

«Բայց խմել չկա»․ պայմանավորվածություն՝ Փաշինյանի և վարորդականից զրկված վարորդների միջև

«Բայց խմել չկա»․ պայմանավորվածություն՝ Փաշինյանի և վարորդականից զրկված վարորդների միջև

Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝ Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ

Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունից 1lurer.am-ին հայտնում են, որ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Տուժած անձինք չկան»,- տեղեկացնում են Ոստիկանությունից։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին այսօր Երևանի Փարպեցի փողոցում տեղի ունեցած վիճաբանության, ապա՝ դրան հաջորդած կրակոցների մասին:

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ

Երևան քաղաքում մայիսի 16-ի ցերեկը, 17-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում մայիսի 16-ի ցերեկը, 19-ին՝ ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում, 17-18-ը և 20-21-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով, մայիսի 17-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

«300 հազար ադրբեջանցիների» սուտ թեզով հնարավոր չէ վախեցնել ժողովրդին, չեն հաջողի. Հակոբյան

16.05.2026

Քաղաքականություն

«300 հազար ադրբեջանցիների» սուտ թեզով հնարավոր չէ վախեցնել ժողովրդին, չեն հաջողի. Հակոբյան

Երաշխավորի ազդեցությունը մենք զգացել ենք մեր մաշկի վրա. մեր անվտանգությունը մե՛զ է պետք. Փաշինյան

Երաշխավորի ազդեցությունը մենք զգացել ենք մեր մաշկի վրա. մեր անվտանգությունը մե՛զ է պետք. Փաշինյան