Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։

Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ն. Ծատուրյանի հարազատներին և գործընկերներին։

Հոգեհանգստի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատերազմի եռագլուխ կուսակցության ամենաարնախում անդամի նյարդերը տեղի են տվել. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Պատերազմի եռագլուխ կուսակցության ամենաարնախում անդամի նյարդերը տեղի են տվել և անցել է վիրավորանքների: Մեր ժողովրդի ինքնությունը կազմող Հայոց լեզվին չտիրապետող, Հայր Մերը անգամ չիմացող ու չխաչակնքվող, ժողովրդի դեմ Մարտի 1 անող անձը խոսում է ինքնությունից… 

Չնայած երևի դժվար է հետևել քարոզարշավին և ականատես լինել, որ քաղաքացիների հիմնական պահանջը ՔՊ-ից ձեր նկատմանբ խիստ պատասխանատվությունն է , ձեր թալանածը վերադարձնելը…և հունից դուրս չգալ 🙂

Ինչպես հայտնի մուլտֆիլմում է ասվում` «Не злитесь, не злитесь синьор помидор говорят от злости витамины пропадают»:

Ռոբերտ անունն ու Քոչարյանն առանձին վերցրած շատ հարգված են, բայց երբ միանում են իրար՝ դառնում են համբալ. Հասկացար, ա՛յ համբալ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ համբալ արտահայտությանը։

«Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ՔՊ-ում համբալ բառը ընդուված է։ Ճիշտ է ասել, որովհետև իր մասին խոսելիս հենց էդ բառն էլ օգտագործում ենք՝ համբալ։ Էս թրենդը Հայաստանում տարածված է ու շարունակում է տարածվել, որովհետև Հայաստանում թե Ռոբերտ անունն առանձին վերցրած, թե Քոչարյան ազգանունն առանձին վերցրած շատ հարգված են, բայց երբ դրանք կպնում են իրար, բառադարձվում են ու դառնում են համբալ։

Հասկացա՞ր, այ համբալ։

2021-ին ժողովուրդը քեզ կզցրել ա ու չկասկածես, որ 2026-ի հունիսի 7-ին ժողովուրդը նորից քեզ կզցնելու ա, ու դու կզած վիճակում տանկերի ու զորքերի հետևից կրակել ես ժողովրդի վրա ու ժողովուրդը հենց սրա համար է քեզ կզցնելու ու երկար ժամանակով ուղարկելու է ՔԿՀ։

Եվ հետո, այլ համբալ, որ ասում ես 5000 զոհ, հիմնավորի, որ 5000 զոհ է եղել, եթե չհիմնավորեցիր, ժողովուրդը մի անգամ էլ լրացուցիչ դրա համար է կզցնելու։ Չկասկածես։ Ու էդ բառերիդ տակից դուրս չես գալու, եթե չհիմնավորես, իսկ հիմնավորել չես կարող, ես եմ քեզ ասում»,- ասել է վարչապետը։

Քոչարյանից անհաջող ու մեծ համբալ հայ ժողովուրդը չի ունեցել. Ալեն Սիմոնյան

14.05.2026, 23:06

Քաղաքականություն

ՀՀ-ում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին․ Ավանեսյանը՝ Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցածի մասին

Էս մի նարդին էնքան էլ խաղաղ չընթացավ, բայց կարևորը խաղաղության պայմաններում․ Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում ջերմ և անմիջական տեսանյութ է հրապարակել Երևանի Աջափնյակ վարչական շրջանից։ Նախարարը այս անգամ բակերից մեկում նարդի է խաղացել տեղի բնակիչների հետ։

Արարատ Միրզոյանը հումորով է անդրադարձել խաղի ընթացքին՝ ակնարկելով, որ մրցակցությունը բավականին լարված է եղել։

«Նարդի 2, Աջափնյակում։ Էս մի նարդին էնքան էլ խաղաղ չընթացավ…..Բայց կարևորը խաղաղության պայմաններում»,- գրել է նախարարը

Բաց գրազ համբալին․ ինչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե Քոչարյանն ուղիղ եթերում առանց տառասխալի գրի ինքնություն բառը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի արտահայտություններին, որոնք նա արել է համակիրների հետ հանդիպման ժամանակ։

«Էսօր էն համբալը խոսել է մեր ժողովրդի ինքնության մասին։ Եթե ուղիղ եթերում ինքնություն բառն առանց տառասխալի գրի, հանդիսավոր խոստանում եմ՝ երկու անգամ իր մասին խոսելիս ոչ թե համբալ կասեմ, այլ Ռոբերտ Քոչարյան»,- ասել է վարչապետը։

Նշենք, որ համբալ բառը Ռոբերտ Քոչարյանն է օգտագործել՝ խոսելով վարչապետի և ՔՊ-ի մասին։

Բաց գրազ համբալին․ ինչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե Քոչարյանն ուղիղ եթերում առանց տառասխալի գրի ինքնություն բառը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի արտահայտություններին, որոնք նա արել է համակիրների հետ հանդիպման ժամանակ։

«Էսօր էն համբալը խոսել է մեր ժողովրդի ինքնության մասին։ Եթե ուղիղ եթերում ինքնություն բառն առանց տառասխալի գրի, հանդիսավոր խոստանում եմ՝ երկու անգամ իր մասին խոսելիս ոչ թե համբալ կասեմ, այլ Ռոբերտ Քոչարյան»,- ասել է վարչապետը։

Նշենք, որ համբալ բառը Ռոբերտ Քոչարյանն է օգտագործել՝ խոսելով վարչապետի և ՔՊ-ի մասին։

Սամվել Կարապետյանը հայերենի դասերի կարիք ունի՞. Որ բարբառի մեջ է մտնում «հաղթարշավը». հարց Նարեկ Կարապետյանին

14.05.2026, 19:00

Քաղաքականություն

Պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից՝ ասելով, որ այն Սամվել Կարապետյանին է պատկանում. միջադեպ Տաշիրում. կա ձերբակալված

Լևոնի, Սերժի, Ռոբի իշխանության տարիներին հեռացած հայերին ենք վերադարձնում ՀՀ. Փաշինյան

14.05.2026

Քաղաքականություն

Լևոնի, Սերժի, Ռոբի իշխանության տարիներին հեռացած հայերին ենք վերադարձնում ՀՀ. Փաշինյան

Նույն դասարանից են, ծանոթ-բարեկամ տնօրեն չունենային՝ դժվար թե դպրոցն ավարտեին․ Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի
խոսքով՝ պատերազմի եռագլուխ կուսակցության ղեկավարներն իրենց խաղաղ են զգացել, երբ
Հայաստանը եղել է պատերազմի մեջ
: «Պատերազմի սուրը ժողովրդի
գլխից կախած՝ նրանք իրենց կյանքն են վայելել։ Նրանց որդիները  ծնվել են այլ երկրներում, ներգրավված չեն եղել հայրենիքի
պաշտպանության  գործընթացներում, որևէ մեկը
Ղարաբաղում չի եղել կամ եթե եղել է՝  գնացել
է բնությունը վայելել, լուսանկարվել եկել է։ Նրանք իրենց խելացի են զգացել այն օրերին,
երբ ՀՀ ժողովրդին պահել են տգիտության ու չիմացության մեջ
»,- Civic.am-ի տաղավարում
ասաց նա։

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ այդ ուժերը քանդել են դպրոցներ, «մեջ-մեջ» են արել մանկապարտեզի
շենքերը, տվել իրենց ընկերներին
. «Քաղաքական իմաստով չկա
բովանդակություն, որ կարող են գեներացնել ընդդիմադիր ուժերը։ ՀՀ  պետական բյուջեն արդեն 8 մլրդ դոլարի է հասնում,
մոտ 6 մլրդ-ով ավելացրել ենք։ Դա այն գումարն է, որ այդ մարդիկ պետք է իրար հետ ուտեին։
Առնվազն պետք է նեղված լինեն, որովհետև սոված են մնացել պետական բյուջեի փողերն ուտելուն,
դրա համար էլ ինչ տխմարություն ասես, թե չեն հնչեցնում իրենց 65 կտորից պատրաստված
տեսանյութերում
»։

Այն հարցին, թե ամեն օր նոր ձայնագրություն է հրապարակվում,
որ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն
ընտրակաշառք են բաժանում, արդյոք դա բավարար հիմք չէ՞ նրանց մասնակցությունն արգելելու
համար, պատգամավորն ասաց
«Ոչ մեկ անգամ ենք ասել,
որ գնալու ենք բացառապես ժողովրդավար ճանապարհով։ Կուսակցությունները գրանցվում են
արդարադատության նախարարությունում և հնարավորություն ստանում մասնակցել ընտրություններին։
Ընտրական գործընթացների ճանապարհին ընտրախախտումները պետք է արձանագրվեն ու կանխվեն
իրավապահ մարմինների կողմից։ Այս պահին չկա ձևաչափ, որ ԿԸՀ-ն կասեցնի որևէ ուժի մասնակցությունն
ընտրություններին
»։

 

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում