Դեղերի պակասի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ նախարարություն

Դեղերի պակասի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ նախարարություն

Դեղերի պակասի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ նախարարություն

Մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե, իբր, Պիրացետամ, Ամարիլ 4 մգ, Կորդարոն 200 մգ, Կո-Վամլոսետ 10/160/25, Միդոկալմ 150 մգ հաբեր, Անալգին և այլ դեղամիջոցներ առկա չեն դեղատներում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

 

«Գրառման մեջ տեղ գտած դեղերը հասանելի են ՀՀ դեղատներում: Մեկ անգամ ևս համոզվելու համար պատահականության սկզբունքով զանգահարեցինք «Ալֆա ֆարմ», «Վագա Ֆարմ», «Գեդեոն Ռիխտեր» և «Նատալի ֆարմ» դեղատներ:

 

Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ ներկայումս վերոնշյալ դեղերի նոր խմբաքանակ, ինչպես մշտապես, ներմուծվել են ՀՀ և գտնվում են մաքսազերծման փուլում:

 

Թվարկված դեղերը ներառված են պետության կողմից փոխհատուցվող դեղերի ցանկում`առողջության համընդհանուր ապահովագրության և հրապարակային օֆերտայի ցանկերում»,- գրել է նա:

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրները ծեծել են ՔՊ-ին սատարող անձին. կան ձերբակալվածներ. մանրամասներ

ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ մայիսի 11-ին տեղեկություններ են ստացվել, որ մայիսի 10-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի բնակիչ երեք տղամարդկանց միջև Գյուլագարակ համայնքում գործող ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել։

Պարզվել է, որ ալկոհոլ օգտագործելուց հետո 45 և 44 տարեկան տղամարդիկ վիճաբանել են համաքաղաքացու հետ, ձեռքերով հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Տղամարդիկ հայտնաբերվել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։ Նրանք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

«Հայկական ժամանակ»-ի Ստեփանավանի աղբյուրները հայտնում են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Գյուլագարակի «Հեքիաթներ» կոչվող ռեստորանում: Վիճաբանողներից երկուսը՝ Արսեն Գևորգյանը և Մանվել Չերքեզյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր-ակտիվիստներ են, իսկ երրորդ անձը՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը, եղել է նույն կուսակցության համակիր, իսկ այժմ փոխել է քաղաքական հայացքները և սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրանք միասին ճաշել են նշված ռեստորանում, ապա Արսեն Գևորգյանը և Մանվել Չերքեզյանը վիճաբանել են Ալբերտ Ղարաքեշիշյանի հետ, ծեծել նրան՝ պատճառելով մարմանական վնասվածքներ:

Մեզ հասած տեղեկություններով՝ վերջիններս փորձել են կոծկել այս դեպքը, սակայն ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են դեպքի մանրամասները ու հայտնաբերել նրանց:

www.esc.vote-ում սկսվել է քվեարկություն Եվրատեսիլին չմասնակցող երկրների համար․ ինչպես քվեարկել Հայաստանի օգտին

www.esc.vote կայքում արդեն բաց է քվեարկությունն այն երկրների համար, որոնք Եվրատեսիլին չեն մասնակցում:

 

Այցելեք www.esc.vote կայք (ձեր բանկային ու հեռախոսային քարտերը պետք է լինեն միջազգայնորեն ճանաչված), քվեարկեք Հայաստանի օգտին՝ առավելագույնը 10 քվե (եթե ցանկանում եք 10 ձայն տալ Հայաստանի պատվիրակին, ապա դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը՝ մինչև 10):

 

Եվրատեսիլին չմասնակցող երկրներից կարող եք քվեարկել մինչև 2-րդ կիսաեզրափակիչի մեկնարկը, ինչպես նաև մրցութային ելույթներից հետո՝ բուն քվեարկության ժամանակ:

Սիրելի՛ օլիգարխներ, կլինի՞ մի միտք արտահայտեք, որը լիակատար հիմարություն չի լինի. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե դպրոց սարքելն ու ասֆալտ անելը «խելք չունենալու» մասին է խոսում:

Ըստ Ռուբինյանի՝ պետք էր բյուջեի գումարները «ուտել», դոլարային միլիոնատերեր դառնալ, ոչ թե դպրոց ու մանկապարտեզ սարքել:

«Էդ ի՜նչ թիթիզություն է»,- հեգնանքով արձագանքել է Ռուբինյանը:

«Սիրելի՛ օլիգարխներ, կլինի՞ մի միտք արտահայտեք, որը լիակատար հիմարություն չի լինի»,- հավելել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կասկած ունեմ, որ Վանո Սիրադեղյանը՝ «շատ կարդացած, քիչ հասկացած» տողերը գրելիս նկատի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանին

14.05.2026

Քաղաքականություն

Կասկած ունեմ, որ Վանո Սիրադեղյանը՝ «շատ կարդացած, քիչ հասկացած» տողերը գրելիս նկատի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանին

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ որոշումը պետք է հասցեագրվի, Քոչարյանը պետք է պատասխան տա․ Նիկոլ Փաշինյան

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ որոշումը պետք է հասցեագրվի, Քոչարյանը պետք է պատասխան տա․ Նիկոլ Փաշինյան

Այս ընտրությունները աշխարհաքաղաքական համատեքստ չունեն․ Փաշինյանը՝ շահարկումների մասին

14.05.2026, 15:13

Քաղաքականություն

Մեր հաշվարկը այն է, որ արևային էներգիայի այս տեմպով մեծ ատոմակայանի կարիք չունենք․ Փաշինյան

Մեր հաշվարկը այն է, որ արևային էներգիայի այս տեմպով մեծ ատոմակայանի կարիք չունենք․ Փաշինյան

Մեր հաշվարկը այն է, որ արևային էներգիայի այս տեմպով մեծ ատոմակայանի կարիք չունենք․ Փաշինյան