Քաղաքական մրցակցությունը կարող է լինել սուր, բայց երբեք չպետք է կորցնի բարեկրթության սահմանները. ՀՀ նախագահ

Նախընտրական քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ Հանրապետության նախագահը հայտարարել է, որ առաջիկա ընտրությունները պետք է դառնան քաղաքական հասունության, առողջ մրցակցության և հանրային վստահության ամրապնդման կարևոր փորձություն՝ զերծ մնալով ատելության խոսքից և հասարակության պառակտումից։

 

Հանրապետության նախագահի խոսքը նախընտրական քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Հարգելի՛ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, կուսակցությունների և դաշինքների առաջնորդներ, թեկնածուներ, համակիրներ և գաղափարակիցներ,

 

Մեկնարկում է հերթական ընտրական գործընթացի նախընտրական քարոզարշավը՝ մի փուլ, որը յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար ունի առանձնահատուկ քաղաքական և արժեքային նշանակություն։

 

Ընտրությունները միայն իշխանության ձևավորման սահմանադրական մեխանիզմ չեն․ դրանք մեր հանրային հասունության, քաղաքական մշակույթի, փոխադարձ հարգանքի և պետության հանդեպ պատասխանատվության կարևորագույն չափանիշներից են։

 

Ժողովրդավարությունը կենսունակ է այնքանով, որքանով հասարակությունը վստահում է սեփական ձայնի ուժին և համոզված է, որ իր կամարտահայտությունը պաշտպանված է, լսելի և ազդեցիկ։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել։ 2018 թվականից հետո մեր երկրում անցկացված ընտրությունները էապես ամրապնդեցին հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ հաստատելով ազատ կամարտահայտության, թափանցիկության և ընտրական արդյունքների լեգիտիմության նոր քաղաքական իրականություն։ Սա մեր պետականության կարևոր ձեռքբերումներից է, որը պահանջում է շարունակական պատասխանատվություն և հետևողական զարգացում։

 

Այս ընտրական փուլը ևս պետք է դառնա քաղաքական մտքի, գաղափարների և ապագայի վերաբերյալ մրցակցող տեսլականների առողջ ու արժանապատիվ բանավեճի հարթակ։ Հանրային խոսքը, հատկապես քաղաքական պայքարի օրերին, ձևավորում է հասարակական մթնոլորտ, ազդում քաղաքացիների տրամադրությունների, վստահության և համերաշխության վրա։ Հետևաբար չափազանց կարևոր է, որպեսզի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը, թեկնածուները և նրանց համակիրները առաջնորդվեն քաղաքական էթիկայի, հանրային պատասխանատվության և պետական մտածողության բարձր գիտակցությամբ։

Քարոզարշավը պետք է կառուցվի ոչ թե վիրավորանքի, անհանդուրժողականության կամ հասարակությունը բաժանարար գծերով տարանջատելու, այլ գաղափարների, ծրագրերի, սկզբունքների և երկրի զարգացման ուղիների շուրջ։ Քաղաքական մրցակցությունը կարող է լինել սուր, բայց այն երբեք չպետք է կորցնի բարեկրթության սահմանները, որովհետև ժողովրդավարության ուժը ոչ միայն ազատ խոսքի, այլև այդ ազատությունն արժանապատվորեն կրելու կարողության մեջ է։

 

Մեր պետության հիմքում մարդն է՝ իր արժանապատվությամբ, իրավունքներով, ազատությամբ և պատասխանատվությամբ։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ քաղաքական գործընթացների առանցքում հենց ինքն է՝ ոչ որպես միջոց, այլ որպես բարձրագույն արժեք։ Սա այն սկզբունքն է, որը պետք է ուղեկցի թե՛ քաղաքական պայքարը, թե՛ պետական կառավարման ամբողջ համակարգը։

 

Միաժամանակ կարևոր եմ համարում ընդգծել, որ ընտրական գործընթացում ներգրավված բոլոր պետական մարմինները, տեղական ինքնակառավարման կառույցները, իրավապահ և վերահսկող հաստատությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և հանրային պետական շահի գերակայությամբ՝ ապահովելով հավասար պայմաններ, օրինականություն և հանրային վստահության շարունակական ամրապնդում։

 

Համոզված եմ, որ քաղաքական հասունության, հանրային փոխադարձ հարգանքի և քաղաքացիական պատասխանատվության պայմաններում մենք կարող ենք անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք ոչ միայն կարտահայտեն ժողովրդի ազատ կամքը, այլև նոր ուժ կհաղորդեն մեր ժողովրդավարական ինստիտուտներին, պետական կայունությանը և ազգային համերաշխությանը։

 

Մաղթում եմ, որպեսզի այս ընտրական գործընթացը դառնա արժանապատիվ քաղաքական մրցակցության, հանրային վստահության և ժողովրդավարական արժեքների վերահաստատման օրինակ՝ հանուն Հայաստանի Հանրապետության ամուր, իրավական և ապագային վստահ նայող պետության»։

Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ 5 տուժած հոսպիտալացվել է

Մայիսի 8-ին՝ ժամը 13։15-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz և GAZ մակնիշների ավտոմեքենաները։ Հինգ տուժած հոսպիտալացվել է։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Ստուգի՛ր նախքան տարածելը. Վարչապետի աշխատակազմը ձեռնարկ է հրապարակել ընտրական գործընթացի մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը պատրաստել և հրապարակել է «Ապատեղեկատվություն, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն. Իրազեկող ուղեցույց ընտրական գործընթացում» ձեռնարկը։ Այս նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում առաջիկա խորհրդարանական ընտրություններով, որոնց համատեքստում սպասվում է տեղեկատվական սպառնալիքների զգալի աճ։ 

Փաստաթղթի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը այն մանիպուլյատիվ արշավների վերաբերյալ, որոնք նպատակ ունեն խարխլել վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և ապալեգիտիմացնել ժողովրդավարական գործընթացները։ Ուղեցույցում մանրամասն ներկայացվում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) էությունը, որն իրենից ներկայացնում է արտաքին դերակատարների կողմից իրականացվող համակարգված և մանիպուլյատիվ վարքագիծ։ 

Ի տարբերություն սովորական ապատեղեկատվության, FIMI-ն կենտրոնանում է ոչ միայն բովանդակության, այլև ազգային անվտանգության սպառնալիք ներկայացնողների մարտավարությունների ու մեթոդների վրա։ Ընտրությունների ընթացքում առավել տարածված մեթոդներից են հասարակության բևեռացումը, զգացմունքային խոսույթի կիրառումը, ինքնության կեղծումը և արհեստական բանականության միջոցով մանիպուլյատիվ նյութերի ստեղծումն ու տարածումը։ Վարչապետի աշխատակազմը հանդիսանում է պետական համակարգված հակազդման կենտրոնական դերակատարը, որն ապահովում է տեղեկատվական միջավայրի մշտադիտարկումը, միջգերատեսչական համագործակցությունը և նոր տեխնոլոգիական լուծումների ներդրումը։ 

Որպես այդպիսի լուծում՝ ուղեցույցում կարևորվում է Stugel.am հարթակը, որն օգտագործելով բնական լեզվի մշակման (NLP) և լեզվական մեծ մոդելների (LLM) հնարավորությունները, իրական ժամանակում վերլուծում է պատկերների, տեսանյութերի ու տեքստերի հավաստիությունը։ Քաղաքացիների դիմակայունությունը բարձրացնելու համար ուղեցույցն առաջարկում է հետևել «Ստուգի՛ր նախքան տարածելը» սկզբունքին։ Յուրաքանչյուր անհատին խորհուրդ է տրվում ուշադիր ստուգել աղբյուրների վստահելիությունը, վերիֆիկացնել տեսալսողական նյութերը հակադարձ որոնման գործիքներով և ուսումնասիրել այլընտրանքային տեղեկատվության աղբյուրները՝ սեփական անկախ դիրքորոշումը ձևավորելու համար։ 

Ուղեցույցի ամբողջական տարբերակը հասանելի է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում։ Իրազեկող ուղեցույցը կարող եք ներբեռնել անգլերեն և հայերեն տարբերակներով։

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի դեսպանին կանչել է Զելենսկուն «հարթակ տրամադրելու» պատճառով

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ, որին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիրմիր Զելենսկուն Ռուսաստանին ուղղված «ահաբեկչական սպառնալիքներ» հնչեցնելու համար «հարթակ տրամադրելու» կտրականապես անընդունելի լինելու մասին, աասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

 

«Դիվանագիտական առաքելության ղեկավարին հայտարարվել է Հայաստանի տարածքում, ԵՄ հովանու ներքո վերջերս անցկացված միջոցառումների շրջանակում, Կիևի նացիստական ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկուն Ռուսաստանին ուղղված ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «հարթակ տրամադրելու» կտրականապես անընդունելի լինելու մասին»,- ընդգծել են գերատեսչությունում։

 

ՌԴ ԱԳՆ-ում նաև նշել են, որ Երևանը պատշաճ բացասական գնահատական չի տվել Հայաստանում Զելենսկու՝ Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություններին, ինչը, ըստ ռուսական կողմի, չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների գործընկերային բնույթին։

Հրդեհ Երևանի Գուսան Շերամի փողոցում․ լոգարանում հայտնաբերել են Պ․ Կ․-ի դին

Մայիսի 7-ին, ժամը 17։08-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցում այրվում է վագոն-տնակ։

 

ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։44-ին, մարվել՝ 18։20-ին։ Այրվել են վագոն-տնակի տանիքից մոտ 2 քմ և տնակին կից շինությունը՝ մոտ 10 քմ։

 

Հրշեջ-փրկարարները տնակին կից շինության լոգարանում հայտնաբերել են Պ․ Կ․-ի դին։

Վեդիի մանկապղծության գործով երկրորդ ձերբակալվածը ևս կալանավորվել է

Վեդիի մանկապղծության գործով ձերբակալված 2-րդ տղամարդը ևս 2 ամսով կալանավորվել է։

Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն գործով ձերբակալված Դավիթ Այնազյանը կալանավորվել է։

Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա. Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ. Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել էր, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։

Հիշեցնենք՝ լրագրող Սյուզի Բադոյանը իր էջում հայտարարել էր, թե Վեդիում 2 երեխայի մանկապղծության դեպք է գրանցվել, այնուհետև եղել է վենդետա՝ դանակահարություն, և ՆԳՆ-ն իբր փորձում է կոծկել դեպքերը:

Ներքին գործերի նախարարությունից հերքել են դեպքը կոծկելու փորձի մասին տեղեկատվությունը՝ հայտնելով մանրամասներ:

Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ Քննչական կոմիտեն առանձին ներկայացրել է քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ:

Վեդիի մանկապղծության գործով երկրորդ ձերբակալվածը ևս կալանավորվել է

Վեդիի մանկապղծության գործով ձերբակալված 2-րդ տղամարդը ևս 2 ամսով կալանավորվել է։

Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն գործով ձերբակալված Դավիթ Այնազյանը կալանավորվել է։

Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա. Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ. Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել էր, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։

Հիշեցնենք՝ լրագրող Սյուզի Բադոյանը իր էջում հայտարարել էր, թե Վեդիում 2 երեխայի մանկապղծության դեպք է գրանցվել, այնուհետև եղել է վենդետա՝ դանակահարություն, և ՆԳՆ-ն իբր փորձում է կոծկել դեպքերը:

Ներքին գործերի նախարարությունից հերքել են դեպքը կոծկելու փորձի մասին տեղեկատվությունը՝ հայտնելով մանրամասներ:

Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ Քննչական կոմիտեն առանձին ներկայացրել է քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ:

«Կալուգացի օլիգարխի մոտ լրիվ խուճապ է՝ клиент уезжает, гипс снимают վիճակ»․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

Կալուգացի օլիգարխի հարցազրույցից մի քանի դրվագ նայեցի: Մոտները լրիվ խուճապ է՝ клиент уезжает, гипс снимают վիճակ: Այլապես այսքան պլինտուզային մտքեր դժվար էր արտաբերել: Կամ էլ պլինտուզը (շրիշակ) միշտ է եղել սրանց մակարդակը՝ սեքսի նախարարի փառահեղ մտքերը վկա: 

Ասում է՝ Մակրոնն եկավ զասոս արեց: Հետո էլ մտածում էիք տղեն պատահական է ասել, թե հայ կանանց բավարարելու նախարարություն է պետք: Հոր տղեն է:

65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը․ Թորոսյան

Մայիսի 7-ի ԱԺ նիստում քննարկվել և ընդունվել է ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։

 

Նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը:

 

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և մանրամասնել, թե ովքեր կկարողանան շարունակել իրենց աշխատանքը։