Օգնում ենք Հայաստանին՝ կանխելու ռուսական միջամտությունն ընտրություններին․ Դոմինիկա Հաջդու

Սլովակիայի GLOBSEC Քաղաքականության և Ծրագրավորման կենտրոնի տնօրեն Դոմինիկա Հաջդուն
Երևանում մասնակցում էր
«Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովին։ Լրագրողների
հետ զրույցում Հաջդուն նշեց, թեպետ Երևանում առաջին անգամ է մասնակցում նման համաժողովի,
բայց կարող է փաստել, որ ֆորումի անցկացման որակը 
համապատասխանուամ է Եվրոպայում անցկացվող նմանատիպ միջոցառումների ստանդարտներին
․»Ֆանտաստիկ
են նաև այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են լսարանին տպավորելու համար»,-ընդգծեց
նա։

Խոսելով Հայաստանի ԵՄ անդամ դառնալու հեռանկարների
մասին՝ Հաջդուն  նշեց, որ հատկապես այս ֆորումի
շրջանակներում ԵՄ առաջնորդների ուշադրությունը Երևանի վրա է․ «Ես հավատացած եմ, որ
կա հնարավորությունների պատուհան Հայաստանի ղեկավարության հետ նման երկխոսություն սկսելու
համար»,-ընդգծեց նա։

Հաջդուն անդրադարձավ
նաև Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին, Հաջդուն նշեց, որ Բրյուսելում
ուշադրությամբ հետևում են, նաև դիտորդական առաքելություն են ուղարկել՝ օգնելու Հայաստանին
կանխելու ռուսական   միջամտությունն այդ ընտրություններին
․»Մենք պետք
է ավելի շատ ուշադրություն դարձնենք Հայաստանին ու քաղաքական աջակցություն ցույց տանք,
որ ընտրություններն անցնեն ազատ ու թափանցիկ»,-եզրափակեց նա։

Ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան

Նախագահ Մակրոնի հետ քայլեցինք Գյումրիի կենտրոնում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քայլել են Գյումրիի կենտրոնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՔՊ-ն միակ ուժն է, որ Հայաստանը ոտքի կանգնեցրեց, վախի մթնոլորտ չկա. Հարցում

05.05.2026

Քաղաքականություն

ՔՊ-ն միակ ուժն է, որ Հայաստանը ոտքի կանգնեցրեց, վախի մթնոլորտ չկա. Հարցում

Որոշ բաներ, որոնք առաջին հայացքից թվում էին անհնարին, դառնում են հնարավոր Հայաստանում. Կոստանյան

Որոշ բաներ, որոնք առաջին հայացքից թվում էին անհնարին, դառնում են հնարավոր Հայաստանում. Կոստանյան

Պուտինն իր աշխատակիցներին արգելել է օգտվել բջջային հեռախոսներից. The Telegraph

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն իր աշխատակիցներին արգելել է օգտվել բջջային հեռախոսներից և համացանցին հասանելիություն ունեցող սարքերից: Նա նաև հրամայել է նրանց տներում տեղադրել տեսահսկման խցիկներ:

Անվտանգության նման աննախադեպ միջոցառումները Կրեմլում ներդրվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում, քանի որ Պուտինի մոտ աճում է մտավախությունը ՌԴ-ում հնարավոր պետական հեղաշրջման կամ իր դեմ իրականացվելիք մահափորձի վերաբերյալ: Այս մասին գրում է The Telegraph պարբերականը:

Ինչպես վկայում են եվրոպական հետաքննական զեկույցի տվյալները. Կրեմլի բոլոր այցելուները ստիպված են անցնել առնվազն երկու ստուգում:

Այն անձինք, ովքեր աշխատում են Պուտինի անմիջական մերձակայքում, չպետք է օգտագործեն բջջային հեռախոսներ կամ որևէ այլ գաջեթ, որն ունի համացանցի հասանելիություն:

Նրանք պարտավոր են օգտվել բացառապես Ռուսաստանի Դաշնային պահպանության ծառայության (ФСО) կողմից կազմակերպված տրանսպորտից:

Խոհարարների, թիկնապահների և լուսանկարիչների տներում տեղադրվել են տեսահսկման համակարգեր:

Այս զեկույցի հրապարակումը համընկել է «ՌԴ մայրաքաղաքին հասցված խոշորագույն հարվածներից մեկի» հետ, երբ անօդաչու թռչող սարքերն ընկել են Կրեմլի և ՌԴ Պաշտպանության նախարարության շենքի մոտակայքում: Այս դեպքը վկայում է այն մասին, որ ԱԹՍ-ներին հաջողվել է ճեղքել Ռուսաստանի ամենաժամանակակից պաշտպանական համակարգերից մեկը:

Աճող մտավախությունների ֆոնին Ռուսաստանի ղեկավարն ավելի շատ ժամանակ է անցկացնում իր բունկերներում, որտեղ կենտրոնացել է ռազմական իրադարձությունների վրա:

Նա և իր ընտանիքի անդամներն այլևս չեն այցելում Մոսկվայի մարզի և Վալդայի իրենց սիրելի նստավայրերը: Փոխարենը նրանք հիմնականում գտնվում են Կրասնոդարի երկրամասի ստորգետնյա թաքստոցներում:

Պուտինը գրեթե ամեն օր խորհրդակցություններ է անցկացնում զինվորականների հետ՝ քննարկելով Ուկրաինայի փոքր բնակավայրերի համար մղվող մարտերը:

Քաղաքացիական պաշտոնյաների հետ նա շփվում է ընդամենը մի քանի շաբաթը կամ ամիսը մեկ անգամ:

ԱՄՆ-ը ծանուցել է Իրանին Հորմուզի նեղուցում սպասվող գործողության մասին

ԱՄՆ վարչակազմը նախապես ծանուցել է Իրանին Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման պլանավորված գործողության մասին: Այս մասին տեղեկացնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: 

Ըստ այդ տվյալների՝ Սպիտակ տունը կիրակի օրը ծանուցել է Իրանին Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման ԱՄՆ սպասվող գործողության մասին և նախազգուշացրել Թեհրանին չմիջամտել: 

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ՝ ավիահարվածներ հասցնելով մի շարք քաղաքների: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելի տարածքին և գրոհեց Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաները: 

2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը Իրանը, ԱՄՆ-ը և նրանց դաշնակիցները պայմանավորվեցին երկշաբաթյա զինադադարի մասին: Ապրիլի 11-12-ին Իսլամաբադում՝ Պակիստանի միջնորդությամբ, տեղի ունեցան բանակցություններ Իրանի և ԱՄՆ-ի միջև, սակայն երկարատև քննարկումներից հետո կողմերն ավարտեցին հանդիպումն առանց համաձայնության գալու: 

Որպես Թեհրանի վրա ճնշում գործադրելու միջոց՝ ԱՄՆ-ը հայտարարել է իրանական նավահանգիստների շրջափակման և Հորմուզի նեղուցով անցման սահմանափակման մասին: Իրանն իր հերթին հայտարարել է, որ Հորմուզն արդեն փակ է Պարսից ծոցի երկրներ մեկնող նավերի համար:

Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Վարդանանց հրապարակից լուսանկար է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից լուսանկար է հրապարակել։  

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյունել Մակրոնը Հայաստան պետական այցի շրջանակում եղել է Գյումրիում և մասկացել մեծ համերգի։

Համերգը նվիրված է եղել Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը:

Համերգային ծրագրում հնչել են հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք ներկայացրել են հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ։

Գնում ենք օդանավակայան. ՀՀ վարչապետը ճանապարհում է Մակրոնին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ «Զվարթնոց» օդանավակայան տանող ավտոճանապարհից:

«Գնում ենք օդանավակայան»,- գրել է վարչապետը: