Իրանն արդեն յոթ շաբաթ է՝ անջատված է գլոբալ համացանցից․ NetBlocks

Իրանում ինտերնետի հասանելիությունը բացակայում է արդեն 50 օր։ Այս մասին տեղեկացրել է NetBlocks միջազգային մոնիտորինգային ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանն արդեն յոթ շաբաթ է՝ մնում է մեկուսացված գլոբալ համացանցից, իսկ թվային շրջափակումը հասել է 50-րդ օրվան կամ 1 176 ժամի։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Արդյունքում սպանվեցին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դրանից հետո Իրանը սկսեց հարվածներ հասցնել ոչ միայն Իսրայելին, այլև այն թիրախներին, որոնք նա սահմանել էր Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի, Բահրեյնի, Քուվեյթի, Իրաքի և Կիպրոսի տարածքում, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմակայանները։

Ապրիլի 11-ին Իրանն ու ԱՄՆ-ը Իսլամաբադում անցկացրեցին բանակցությունների մի քանի փուլ։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բագեր Գալիբաֆը, ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ավելի ուշ Թեհրանում և Վաշինգտոնում հայտարարեցին, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ՝ մի շարք պահպանվող տարաձայնությունների պատճառով։

Իրանը բացառել է հարստացված ուրանը ԱՄՆ արտահանելու հնարավորությունը

Իրանը բացառել է հարստացված ուրանը ԱՄՆ տարածք տեղափոխելու հնարավորությունը՝ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի համապատասխան հայտարարություններից հետո։ Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ նյութեր մատակարարելու հարցը երբևէ չի դիտարկվել։ Նա նշել է, որ Իրանի հողը սուրբ է, ինչպես և իսլամական հանրապետության տարածքում գտնվող հարստացված ուրանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը և Իրանը միասին իրականացնելու են հարստացված ուրանի դուրսբերումը իրանական տարածքից։ 

Նեթանյահուին շոկի են ենթարկել Լիբանանին հարվածելու արգելքի մասին Թրամփի խոսքերը. Axios

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շոկի մեջ է հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումից, որով արգելվում է հարվածներ հասցնել Լիբանանին։ Այս մասին հայտնում է Axios պորտալը։

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Վաշինգտոնն արգելել է իսրայելական կողմին գրոհել լիբանանյան տարածքը։ Լրագրողները պարզաբանել են, որ իսրայելցի պաշտոնյաներն անմիջապես պարզաբանումներ են խնդրել Սպիտակ տնից այդ գրառման վերաբերյալ։

«Նեթանյահուն ապշած էր և տագնապած», — հայտնում է պորտալը։

Հոդվածի հեղինակները նշում են, որ Թրամփի խոսքերը հակասում են ձեռք բերված համաձայնությանը, որն Իսրայելին ինքնապաշտպանության իրավունք է վերապահում նույնիսկ հրադադարի ժամանակ։ Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ուժի մեջ է մտել տասնօրյա զինադադարը։

Միևնույն ժամանակ, NNA գործակալությունը հայտնում է, որ իսրայելական բանակը հրետանային կրակ է բացել լիբանանյան Խիամ քաղաքի ուղղությամբ՝ չնայած հայտարարված հրադադարին։ 

Նիկոլ Փաշինյանը Երևան-Գյումրի ավտոերթի կազմակերպչական հարցերի մասին հիշեցում է արել

«Հիշեցում. Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցող ավտոմեքենաների մեջ բացի վարորդից պետք է լինի առնվազն մեկ ուղևոր իմ այս էջի ուղիղ եթերին հետևելու և տեղեկատվությունը վարորդին փոխանցելու համար»,- վաղը՝ ապրիլի 19-ին նախատեսված ավտոերթի վերաբերյալ սոցցանցի իր էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։

Իրանը մերժում է բանակցությունների հաջորդ փուլը. Թեհրանի պատասխանը Թրամփի «ռազմածովային շրջափակմանը»

Իրանը դեռևս չի տվել իր համաձայնությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ՝ կապված Իրանի ռազմածովային շրջափակման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով սեփական աղբյուրին։

«Իրանի ռազմածովային շրջափակման մասին Թրամփի հայտարարության, ինչպես նաև բանակցությունների ընթացքում ամերիկացիների չափազանց մեծ պահանջների պատճառով Իրանը մինչ օրս չի համաձայնել բանակցությունների հաջորդ փուլին», — հայտնել է աղբյուրը։

Ըստ նրա՝ Վաշինգտոնի կողմից չափազանցված պահանջներից հրաժարվելը բանակցությունները շարունակելու կարևորագույն պայմանն է։ Հակառակ դեպքում՝ «Իրանը ժամանակ չի վատնի հյուծիչ և անօգուտ բանակցությունների վրա»։

«Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով տեղեկացրել է ամերիկյան կողմին», — հավելել է աղբյուրը։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։ Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում:

Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Խորհրդատվական նոր պլան. Ռուսաստանն ու Թուրքիան սահմանել են առաջիկա երկու տարվա առաջնահերթությունները

Թուրքիայի և ՌԴ ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքներով ստորագրել են միջգերատեսչական «2026-2027 թվականների խորհրդատվական գործողությունների պլանը»։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։

Հաղորդվում է, որ բանակցություններն անցել են փակ ձևաչափով։

«Հանդիպման արդյունքներով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ստորագրել են «Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՌԴ արտաքին գործերի նախարարության միջև 2026–2027 թվականների խորհրդատվական գործողությունների պլանը»», — նշել են գերատեսչությունում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Լավրովն ու Ֆիդանը քննարկելու են երկկողմ և միջազգային արդիական թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև «Աքքույու» ԱԷԿ-ի շինարարության նախագծի իրականացումն ու «Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» գազատարների շահագործումը։

«Հասունացել է խոսակցություն ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունների ապագայի շուրջ». Սերգեյ Լավրով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների հեռանկարների շուրջ «խոսակցություն է հասունացել»։ Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող պանելային քննարկման ժամանակ։

«Էներգետիկ գերիշխանության խնդիրը (ԱՄՆ-ի կողմից – խմբ.) դրված է։ Կարծում եմ՝ մեզ մոտ հասունացել է այնպիսի խոսակցություն, թե ինչպես են ամերիկացիները տեսնում մեր տնտեսական հարաբերությունների ապագան», — ասել է նա։

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք երկրների միջև դեռևս պահպանվում են «շատ մեծ թվով տարաձայնություններ»։