Ապրիլի 19-ին ավտոերթով նշում ենք Հյուսիս-հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Շարժվելու ժամի և տեղի մասին կիրազեկենք զանգով։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է վարչապետը:
Ապրիլի 19-ին ավտոերթով նշում ենք Հյուսիս-հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Շարժվելու ժամի և տեղի մասին կիրազեկենք զանգով։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է վարչապետը:
Ապրիլի 19-ին ավտոերթով նշում ենք Հյուսիս-հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Շարժվելու ժամի և տեղի մասին կիրազեկենք զանգով։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է վարչապետը:
10.04.2026, 17:45
Քաղաքականություն
Բոլորիդ հրավիրում եմ՝ ձեր ավտոմեքենաներով, գնում ենք Գյումրիում մեր սիրելի գյումրեցիների հետ լավ օր անցկացնելու. վարչապետ
Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից:
«Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»,- հայտնեցին ՔԿ-ից:
Ավելի վաղ տեեկացրել էինք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 11։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։ Պարզվել էր, որ բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է հինգ քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացրել էինք, որ պատահարի հետևանքով կա 6 զոհ, տուժածների վիճակն էլ ծանր և ծայրահեղ ծանր է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևանի Կենտրոն վարչական շրջան՝
11:00–17:00 Սարի Թաղ փողոց 2-10, 6-10 շարքեր միակողմանի, Սարի Թաղ փողոց 2-10 շարքերի առանձնատներ մասնակի, Սարի Թաղ փողոց 8 շարք 177-225 առանձնատներ, Չարենցի փողոց 1-ին նրբանցք 12-113 առանձնատներ, Չարենցի փողոց 113 շենք, Ալեք Մանուկյան փողոց 10, 15, 15ա, 17 շենքեր, Այգեստան փողոց 7, 1-18 առանձնատներ, Հ. Շահինյան փողոց 1, 2, 11, 12 առանձնատներ, Թումանյան փողոց 40 շենք,
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝
11:00-17:00 Ռուբինյանց փողոց 27/4-27/21 շենքեր և 27/6 առանձնատուն,
Երևանի Ավան վարչական շրջան՝
11:00–15:00 Ավան՝ 4-րդ փողոց 3-րդ և 4-րդ նրբանցքների առանձնատներ, Դ. Մալյան փողոց 4/1, 7-23 առանձնատներ, Խուդյակովի փողոց 1/2 շենք, «Մառանիկ», «Վահագն», «Միհրան Պողոսյան» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝
11:00–15:00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ Ն. Ստեփանյան փողոց 11, 13 շենքեր, Մոլդովական փողոց 30, 30/1, 32, 32/1, 36 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Այ-Նետ», «Էքսպրես-Գեղամ», «Նյու Յորք», «Շուգատուր» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝
10:00-16:00 Ք․Քըրքորյան փողոց 1/6 (Պարկ Բրիջ) և Հասմիկի փողոց,
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝
10:00-16:00 Րաֆֆու փողոց 111 շենք, Ա․ Բաբաջանյան փողոց 34, 38 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝
10:00-16:00 թիվ 98 դպրոց, թիվ 131 մանկապարտեզ, Նորագավիթ թաղամաս, 1‑ին փողոց, շենք 95ա հասցե՝ «Շենգավիթի թիվ 5 մշակույթի կենտրոն», Նորագավիթ 1, 3, 7, 8 փողոցների, 1-ին փողոց 3-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-15:00 Ներքին Շենգավիթ 9 փողոցի առանաձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Էրեբունի վարչական շրջան՝
10:00-16:00 Քաջազնունու փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռոստոմի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արմավիրի մարզ՝
11:00–13:00 Արմավիր քաղաք՝ Մխիթար Հերացու փողոց, «Պետրոս Զաքար» գազալցակայան, Լուկաշին գյուղի գինեգործարան, Նորապատ գյուղ մասնակի,
11:00–17:00 Արագած, Ակնալիճ, Այգեկ գյուղերն ամբողջությամբ, Բաղրամյան գյուղ մասնակի,
Արագածոտնի մարզ՝
11:00-13:00 Շենավան և Հարթավան գյուղեր,
Արարատի մարզ՝
11:00–12:30 Կանաչուտ, Դեղձուտ և Այգեստան գյուղեր մասնակի,
11:00–13:00 Այնթափ և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի,
11:00–14:00 Վեդի քաղաք՝ Արարատյան, Սազայի Նիկողոսյան, Պուշկինի, Կամոյի և Նար-Դոսի փողոցներ, Մաշտոցի փողոց մասնակի, Սիսավան և Արարատ գյուղեր մասնակի,
13:30–15:00 Մրգավան գյուղ մասնակի,
14։00-16։00 Սուրենավան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Վայոց Ձորի մարզ՝
10:00–15:00 Կարմրաշեն, Հեր Հեր և Մալիշկա գյուղեր,
11:00–13:30 Գետափ գյուղ մասնակի,
11:00–14:00 Վայք քաղաք՝ Շահումյան փողոց, Իսրայել Օրու փողոցներ մասնակի, Ջերմուկի խճուղին մասնակի և հարակից առանձնատներ, Եղեգնաձոր քաղաք՝ Երևանյան խճուղի 1, 96, 98 հասցեներ, Աղավնաձոր գյուղ մասնակի, Արփի գյուղ,
Կոտայքի մարզ՝
11:00-13:00 Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս մասնակի,
11։00-14։00 Բալահովիտ գյուղ մասնակի,
11:00–16:00 Եղվարդ քաղաք՝ Անտառտնտեսություն թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնք՝ 34, 35, 36, 37 փողոցների բաժանորդներ, Պարույր Սևակի, Արաբկիրի և Ն. Ավետիսյան փողոցներ, Գարեգին Նժդեհի փողոց 1-3-5-9-9/1 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոց 5-7-9 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոց 1-ին փակուղի, Սեդրակ Ջալալյան, Ա. Հարությունյան, Կարեն Դեմիրճյան, Շիրազի, Խաչանովի և Վահան Տերյան փողոցներ, Գառնի գյուղ՝ քարափի այգետնակներ,
11։00-17։00 Առինջ գյուղ մասնակի, Զորավան, Արագյուղ, Բուժական, Սարալանջ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ալխալյա» ՍՊԸ, «Ալրեյամի ֆարմ» ՍՊԸ, «Զորավան» ԲԲԸ, «Նաիրյան» ԲԲԸ, Սեփականատեր «Մ. Գևորգյան», Սեփականատեր «Գ. Պետրոսյան», Սեփականատեր «Սամվել Ամիրխանյան», Սեփականատեր «Անահիտ Վարդանյան», Սեփականատեր «Կ. Փիլոյան», Սեփականատեր «Զ. Կարապետյան», Սեփականատեր «Մ. Հարությունյան», Սեփականատեր «Հ. Բաղդասարյան», Սեփականատեր «Դ. Հայրապետյան», Սեփականատեր «Շ. Ղազարյան», «Վիվա Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, Եղվարդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Նաիրի» հիվանդանոց, «Թոմ շին բետոն» ՍՊԸ, «Ուռենի» ՍՊԸ, «Եղվարդ ալրաղաց» ՍՊԸ, «Արմբերրի» ՍՊԸ, «Էլիտա» ՍՊԸ, Ասֆալտի գործարան, Շիրազի թաղամաս, Պ. Սևակի թաղամաս, Արայի թաղամաս, Սեփականատեր «Մ. Ավետիսյան», Սեփականատեր «Ս. Վարդանյան», Նար-Դոսի, Կոմիտասի և Աբովյան փողոցներ մասնակի,
13:00–14:00 Նոր Գեղի գյուղ՝ «Կոյուղի» թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, «Բյուրեղաշող» ՍՊԸ, «Գոլդեն Ֆլաուե» ՍՊԸ, «Արզնի Էքսպրես» ՍՊԸ, «Վյակ» ՍՊԸ, «Էյ Էլ Թի» ՍՊԸ, «Արզնի Գրուպ» ՍՊԸ, «Արզնի Էսթետիկա» ՍՊԸ, «Լուսիմա» ՍՊԸ, «Արզնի Առողջարան» ՍՊԸ, Հանգստի գոտի, ԱՁ «Կ. Պողոսյան», ԱՁ «Ա. Ահարոնյան», Սեփականատեր «Մ. Հարությունյան», Սեփականատեր «Նարեկ Առաքելյան», «Նարեկ-95» ԼՏԸ, «Կոյուղի» թաղամաս, «Մանո» թաղամաս, «Սեփականատեր «Վ. Մանուկյան», «Սանատորիա» թաղամաս, «Խաչմերուկ» թաղամաս, «Սեփականատեր Վ. Հակոբյան», «Գետաշեն» թաղամաս, «Սառնարան» թաղամաս, «Գերեզմաններ» թաղամաս, «Գյուղապետարան» թաղամաս,
Գեղարունիքի մարզ՝
11:00–13:00 Ներքին Գետաշեն բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–16:00 Հայավանք, Բերդկունք, Լճափ և Ծովազարդ գյուղերի բնակիչ-բաժանորդներ, «Ռոյալ Ֆիշ» ռեստորանային համալիր, «ԱԼԻՔ» գազալցակայան, Լճափ գյուղին հարակից գազալցակայան, «Յուքոմ» ընկերության բջջային կայան, «Աքվատիք» ՍՊԸ, Ծովազարդ գյուղին հարակից «Պալունի Հայրապետյան» գազալցակայան և «Օնիկ Գասպարյան» ԱՁ-ն,
11:00–17:00 Վարդաձոր բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:00–16:00 Զոլաքար բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30–16:00 Կախակն գյուղ մասնակի,
10:00–12:00 Ակունք գյուղ՝ 13-րդ փողոց, 1-ին փակուղի 16/1, 16/3, 16/8 հասցեներ, 16-րդ փողոց, 9-րդ փողոց, 1-ին նրբանցք, 9-րդ փողոց 3-րդ նրբանցք, 9-րդ փողոց 6-րդ նրբանցք,
12:20–14:20 Ակունք գյուղ՝ 13-րդ փողոց, 1-ին փակուղի, 1-ին նրբանցք, Սարալանջ 13-րդ փողոց
14:20–16:10 Ակունք գյուղ՝ 16/1 փողոց, 16/2 փողոց, 16/3 փողոց, 9-րդ փողոց,
Տավուշի մարզ՝
10:00-12:00 Իջևան քաղաք՝ Երևանյան փողոց մասնակի,
12:30-14:30 Իջևան քաղաք՝ Մեհրաբյան, Մյասնիկյան և Սպանդարյան փողոցներ մասնակի,
Լոռու մարզ՝
11:00-16:00 Օձուն, Աքորի, Կաճաճկուտ, Ամոջ և Հագվի գյուղեր,
Շիրակի մարզ՝
11։00-14։00 Աշոցքի տարածաշրջան՝ Հարթաշեն գյուղ 3-րդ փողոց,
Սյունիքի մարզ՝
10:00–12:00 Սառնակունք, Ծղուկ և Սպանդարյան գյուղեր,
10:00–13:00 Տեղ գյուղ մասնակի,
11:00–16:00 Դարբաս գյուղ մասնակի,
11:00–14:00 Արավուս գյուղ, Տեղ գյուղ մասնակի,
14:30–16:30 Գորիս քաղաք՝ Ավանգարդ փողոց,
16:30–17:00 Գորիս քաղաք՝ Արզումանյան, Սաթյան և Սարյան փողոցներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
2026թ. ապրիլի 8-ին կայացած ՄԱԿ Տնտեսական և Սոցիալական Խորհրդի լիագումար նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (CCPCJ) անդամ՝ 2027-2029թթ. համար, ինչպես նաև Բնակչության և զարգացման հանձնաժողովի (CPD) անդամ՝ 2026-2030թթ. համար։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
«Հայաստանի ընտրությունն արտացոլում է հայաստանյան կողմի աճող ներգրավվածությունն ու հանձնառությունը՝ միջազգային համագործակցության խթանման, արդարադատության համակարգերի ամրապնդման և գլոբալ զարգացման առաջնահերթությունների առաջմղմանը նպաստելու ուղղությամբ։
Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովը հանդիսանում է հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտում քաղաքականություն մշակող ՄԱԿ գլխավոր մարմինը։
Հայաստանը նաև ընտրվել էր Հանձնաժողովի անդամ՝ 2024-2026թթ. համար և ներկայումս անդամակցում է նշյալ մարմնում։ Վերընտրվելով նոր՝ 2027-2029թթ. ժամանակահատվածի համար Հայաստանը կշարունակի իր ակտիվ ներդրումն ունենալ Հանձնաժողովի աշխատանքներին՝ կառուցողական ներգրավվածության և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով՝ խթանելով երկխոսությունը և փորձի փոխանակումը հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում։
Բնակչության և զարգացման հանձնաժողովը կարևոր հարթակ է բնակչության դինամիկայի, ժողովրդագրական միտումների և կայուն զարգացմանն առնչվող հարցերի քննարկման համար։
Հայաստանն ակտիվ ջանքեր կգործադրի Հանձնաժողովի շրջանակներում՝ աջակցելով ներառական քննարկումները և նպաստելով համատեղ նախաձեռնություններին, որոնք միտված են գլոբալ մակարդակում բնակչության և զարգացման հիմնարար խնդիրների լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Միասնության թևեր»–ը և «ՀայաՔվե»-ն այլևս միասին չեն համագործակցի:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդից հայտնում են, որ փետրվարի 27-ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ հավաստելով իրենց պատրաստակամությունը` մեկ միասնական ճակատով հանդես գալու հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին։
Անցած ժամակաշրջանում երկու կազմակերպությունների ղեկավար մարմինների և անդամների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք՝ միասնական քաղաքական ծրագիր մշակելու և նոր քաղաքական բևեռ ձևավորելու նպատակով։ Միևնույն ժամանակ, մի շարք առանցքային ծրագրային հարցերում մեզ դեռևս չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել, ուստի մենք որոշում ենք կայացրել` ներկա փուլում այս ձևաչափով ավարտելու համատեղ աշխատանքը։
Ապրիլի 10-ին՝ ժամը 10:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։